Էլ-Հաջի Բայ Ումար Նիաս (ֆր.՝El Hadji Baye Oumar Niasse, ապրիլի 18, 1990(1990-04-18)[1], Ouakam, Almadies Arrondissement, Դաքար, Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։

Ումար Նիաս
ֆր.՝El Hadji Baye Oumar Niasse
Նիասը 2015 թվականին «Լոկոմոտիվ»-ի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էլ-Հաջի Բայ Ումար Նիաս
Ազգությունը սենեգալցի
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1990(1990-04-18)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 182 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 19
Պատանեկան կարիերա
2007-2008 Սենեգալ Ուակամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2013 Սենեգալ Ուակամ 76 (33)
2012   Նորվեգիա Բրան 3 (0)
2013-2014 Թուրքիա Ակհիսար Բելեդիսպոր 34 (12)
2014-2016 Ռուսաստան Լոկոմոտիվ 28 (12)
2016-ներկա Անգլիա Էվերթոն 10 (3)
2017   Անգլիա Հալլ Սիթի 17 (4)
Ազգային հավաքական
2013-ներկա Սենեգալ Սենեգալ 8 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 29, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 1, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Ուակամ» խմբագրել

Ումար Նիասը իր կարիերան սկսել է սենեգալական «Ուակամ»-ի կազմում։ Նա 2008 թվականին պայմանագիր է կքնել թմի հետ և 2008-09 մրցաշրջանում օգնել է թմին դառնալ Սենեգալի Երկրորդ լիգայի հաղթող։ Նա այդ մրցաշրջանում դարձել է 21 գոլի հեղինակ[2]։

Նիասը 2011 թվականին թմի հետ դարձել է Սենեգալի Պրեմիեր լիգայի չեմպիոն[3]։

2012 թվականի փետրվարին Ումարը վարձավճարով տեղափոխվել է նորվեգական «Բրան»[4]։ Նա այդ թմից մասնակցել է 3 հանդիպման և վարձակալության ավարտից հետո վերադարձել է Սենեգալ։

«Ակհիսար Բելեդիսպոր» խմբագրել

2013 թվականի օգոստոսին Ումար Նիասը տեղափոխվել է թուրքական Սուպեր Լիգան ներկայացնող «Ակհիսար Բելեդիսպոր»[5][6]։ Նիասը թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, որի ընթացքում դարձել է 15 գոլի հեղինակ։

«Լոկոմոտիվ» խմբագրել

2014-15 մրցաշրջանից առաջ՝ 2014 թվականի հուլիսին Նիասը տեղափոխվել է «Լոկոմոտիվ»։ Տրանսֆերն արժեցել է 5.5 միլիոն եվրո։

Ռուսական ակումբի կազմում սենեգալցին մասնակցել է 28 հանդիպամն և դարձել է 12 գոլի հեղինակ։

«Էվերթոն» խմբագրել

2016 թվականի փետրվարի 1-ին 13.5 միլիոն եվրոյի դիմաց Ումար Նիասը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոն»։ Նա թիմի հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր[7][8]։

Թիմի կազմում իր առաջին հանդիպումը նա անցկացրել է 2016 թվականի փետրվարի 20-ին՝ մասնակցելով «Բորնմութ»-ի դեմ խաղին։ Նա 80-րդ րոպեին փոխարինել է Ռոմելու Լուկակուին[9]։ Մրցաշրջանից հետո Նիասը տեղեկացվել է, որ պետք է իր համար նոր ակումբ փնտրի։

Այնուամենայնիվ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին սենեգալցին հայտնվել է այն 25 ֆուտոլիստների շարքում, ովքեր հայտավորվել է 2016-17 մրցաշրջանի համար[10]։

«Հալլ Սիթի» խմբագրել

2017 թվականի հունվարի 13-ին Ումար Նիասը վարձավճարով տեղափոխվել է «Հալլ Սիթի»։ Տեղափոխությունն արժեցել է 10 միլիոն եվրո[11][12]։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է հունվարի 14-ին՝ «Բորնմութ»-ի դեմ խաղում[13]։ Նա փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին։

Նա իր առաջին գոլը թիմի կազմում խփել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում[14]։ Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի փետրվարի 4-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[15]։

Վերադարձ «Էվերթոն» խմբագրել

Վարձակալության ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Էվերթոն»։ Վերադարձից հետո Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Բորնմութ»-ի դեմ խաղում[16]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սենեգալի ազգային հավաքականի կազմում Ումար Նիասը իր դեբյուտը նշել է 2013 թվականի հունվարի 15-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում[17]։

Նա իր առաջին միջազգային գոլը խփել է 2015 թվականի մայիսի 25-ին՝ Կոսովոյի հավաքականի դեմ խաղում[18]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բրան (վարձավճար) 2012 Տիպելիգեն 3 0 1 0 4 0
Ակհիսար Բելեդիեսպոր 2013-14 Սուպեր Լիգա 34 12 6 3 40 15
Լոկոմոտիվ 2014-15 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 13 4 4 2 2 0 19 6
2015-16 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 15 8 1 0 7 5 23 13
Արդյունք 28 12 5 2 9 5 42 19
Էվերթոն 2015-16 Պրեմիեր Լիգա 5 0 2 0 7 0
2016-17 Պրեմիեր Լիգա 0 0 0 0
2017-18 Պրեմիեր Լիգա 5 3 2 1 7 4
Արդյունք 10 3 2 0 2 1 0 0 14 4
Հալլ Սիթի (վարձավճար) 2016-17 Պրեմիեր Լիգա 17 4 1 0 1 1 19 5
Կարիերայի արդյունք 92 31 15 5 3 2 9 5 119 43

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Սենեգալ 2013 4 0
2014 1 2
2015 1 0
2016 2 1
Արդյունք 8 3

Ձեռքբերումներ խմբագրել

  • Սենեգալի Պրեմիեր լիգայի չեմպիոն - 2011
  • Սենեգալի Երկրորդ լիգայի չեմպիոն - 2009
  • Ռուսաստանի գավաթակիր - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Gol silahı Oumar Niasse».
  3. «Oumar Niasse: Meet the hard-working Senegalese striker wanted in England». FourFourTwo. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  4. Han kan være Branns nye kantspiller ba.no
  5. «Akhisar'da Oumar Niasse de tamam».
  6. «Akhisar'a Senegalli».
  7. «Niasse Completes £13.5m Move». Everton F.C. 2016 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Hytner, David (2016 թ․ հունվարի 30). «Everton poised to sign Lokomotiv Moscow's Oumar Niasse for £13.5m». The Guardian.
  9. «Premier League 2016–17 Preview Everton». The Guardian. 2016 թ․ օգոստոսի 3.
  10. Doyle, Ian (2016 թ․ սեպտեմբերի 1). «Oumar Niasse included in Everton's Premier League squad». Liverpool Echo. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. Anderson, David (2017 թ․ հունվարի 13). «Everton flop Oumar Niasse joins Hull on loan with view to permanent £10m switch». The Mirror. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  12. «Hull City sign Oumar Niasse on loan and Evandro for undisclosed fee». BBC Sport. 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  13. «Hull City 3–1 Bournemouth». BBC Sport. 2017 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  14. «Hull City 2–1 Manchester United (Agg: 2–3)». BBC Sport. 2017 թ․ հունվարի 26. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  15. «Hull City 2–0 Liverpool». BBC Sport. BBC. 2017 թ․ փետրվարի 4. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  16. «Everton 2–1 Bournemouth». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. «Sénégal - Chili : 1-2». L'Equipe (French). 2013 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Amical Kosovo 1-3 Sénégal : Baye Oumar Niasse et Diafra Sakho mettent fin à la série de nuls des « Lions »» (French). Press Afrik. 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումար Նիաս» հոդվածին։