Ուղղիչ-աշխատանքային հիմնարկ


Ուղղիչ-աշխատանքային հիմնարկ, պետական հատուկ մարմին, որի վրա դրված է ազատազրկում նախատեսող պատժի կիրառումը։ Ուղղիչ–աշխատանքային օրենսդրության հիմունքներով նախատեսված է ուղղիչ-աշխատանքային հիմնարկի երեք տեսակ.

  • ուղղիչ–աշխատանքային գաղութներ
  • բանտեր
  • դաստիարակչական–աշխատանքային գաղութներ։

Ազատազրկման դատապարտված չափահասները, որպես կանոն, պատիժը կրում են ուղղիչ–աշխատանքային գաղութներում կամ բանտերում, անչափահասները, մինչև 18 տարեկան դառնալը՝ դաստիարակչական–աշխատանքային գաղութներում։ Ուղղիչ-աշխատանքային հիմնարկի տեսակը որոշվում է դատավճռով։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Բանտ Արխիվացված 2016-12-31 Wayback Machine Ցանցային իրավաբանական հանրագիտարան (ռուս.)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։