Ուղղախոսական բառարան, բառարանի տեսակ. կարող է ընդգրկել լեզվի մեջ գործածվող բոլոր բառերը՝ սահմանված, նորմավորված արտասանությամբ. կարող է և ներառել միայն գրության և արտասանության տարբերության կամ արտասանական դժվարություն ունեցողները։

Մեզանում տիպիկ ուղղախոսական բառարաններ չեն ստեղծվել, մեծ մասամբ դրանք ունեցել են առանձին բառարաններին կից կազմված բառացանկերի տեսք կամ էլ զուգակցված այլ բնույթի (օրինակ՝ ուղղագրական) բառարանի բառացանկի հետ. օրինակ, Արարատ Ղարիբյանի և Գևորգ Պարիսի «Դպրոցական ուղղագրական բառարանի» բառացանկին կից՝ վերջում կա «Ուղղախոսական համառոտ բառարան» հատվածը։

Ամենաընդարձակը այս բնագավառում Հովհաննես Բարսեղյանի կազմած «Ուղղագրական-ուղղախոսական, տերմինաբանական բառարանն» է (Երևան, 1973)։ Գլխաբառի դիմաց (փակագծերում) ցուցադրված են գրությանը չհամապատասխանող արտասանությունները (բառերը կամ համապատասխան հնչյունակապակցությունները). շեշտի նշանը գործածված է շեշտադրության մեջ կանոնական դեպքերի համար. ձայնարկություններն ունեն համապատասխանաբար բացականչական նշան կամ շեշտանշան։

Աղբյուրներ խմբագրել

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 598։

Արտաքին աղբիւրներ խմբագրել