Ուկրաինայի նկարիչների ազգային միություն

Ուկրաինայի նկարիչների ազգային միություն (ուկրաիներեն՝ Національна спілка художників України, ДП), արհեստավարժ արվեստագետներին և արվեստի քննադատներին միավորող համաուկրաինական ստեղծագործական կազմակերպություն (ըստ ՈւՆԱՄ 2010 թվականի կատալոգի՝ միության անդամների թիվը կազմել է 3897[2]):

Ուկրաինայի նկարիչների ազգային միություն
Տեսակմիություն և հավաքածու
Երկիր Ուկրաինա
Հիմնադրված1938
Գլխադասային գրասենյակ1-5 Sichovykh Striltsiv Street, Կիև, Ուկրաինա
Գլխավոր քարտուղարVolodymyr Chepelyk?[1], Oleksandr Lopukhov?, Alexander Pavlovich Skoblikov?[1], Վասիլի Բորոդայ[1], Վասիլի Կասիյան, Միխայիլ Դերեգուս, Mykhaylo Khmelko?, Ալեքսեյ Շովկունենկո, Վասիլի Կասիյան, Alexander Safonovich Pashchenko? և Ivan Boichenko?
Պարգևներ
ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
Կայքnuau.org.ua(ուկր.)

Ուկրաինայի նկարիչների ազգային միության նյութական բազան են կազմում գեղարվեստական ձեռնարկությունները, ստեղծագործական, հանգստյան տները, ցուցահանդեսային տարածքը, հրատարակչական, տպագրական հնարավորությունները, նկարիչների արվեստանոցները։

Պատմություն խմբագրել

 
2012 թվականի հոկտեմբերի 30-ին Տերնոպոլի պատկերասրահում Միխայլ Բոյչուկի անվան գրական և արվեստի մրցանակի դափնեկիրներ՝ նկարիչներ Բոգդան Տկաչիկ, անհայտ, Դմիտրո Ստեցկո, Ստանիսլավ Կովալչուկ, Նիկոլա Շևչուկ, անհայտ, անհայտ, Ռոման Վիկչուկ, անհայտ, Յարոսլավ Օմելյան

Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը հիմնադրվել է 1938 թվականին (ի սկզբանե կոչվել է Ուկրաինայի խորհրդային նկարիչների միություն) որպես ԽՍՀՄ նկարիչների միության հանրապետական մասնաճյուղ։ Հիմնադրմանը նախորդել է 1933 թվականին Խարկովում ձևավորված հատուկ կազմկոմիտե հնգամյա նախապատրաստական աշխատանքը։

Ուկրաինայի նկարիչների ազգային միության հիմնական նպատակն է ուկրաինական արվեստի՝ որպես համաշխարհային մշակույթի անբաժանելի մասի վերածնունդն ու զարգացումը, երկրում ստեղծագործական ուժերի համախմբումը, գեղարվեստական ստեղծագործության ազատությունը, գիտաժողովների, ազգային, անհատական, նորարարական ցուցահանդեսների կազմակերպում, իր անդամների սոցիալական պաշտպանություն։ Ուկրաինայի ազգային նկարիչների միության և այլ ստեղծագործական միությունների նախաձեռնությամբ ընդունվել է Ուկրաինայի «Պրոֆեսիոնալ ստեղծագործողների և ստեղծագործական միությունների մասին» օրենքը[3]։

Ուկրաինայի նախագահի հրամանագրով ստեղծվել է մասնագիտական տոնը՝ Նկարչի օրը[4]։ Ուկրաինայի մշակույթի նախարարության հետ համատեղ հաստատվել են Ուկրաինայի նկարիչների ազգային միության Եկատերինա Բելկուրի և Միխայիլ Դերեգուսի անվան մրցանակներ։

1991 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միությունը հրապարակում է«Կերպարվեստ» (ուկրաիներեն՝ Образотворче мистецтво) եռամսյա ամսագիրը։

Համագումարներ խմբագրել

  • 1-ին - 1938 թ.
  • 2-րդ - 1956 թ.
  • 3-րդ - 1962 թ.
  • 4-րդ - 1968 թ.
  • 5-րդ - 1973 թ.
  • 6-րդ - 1977 թ.
  • 7-րդ - 1982 թ.

Միության նախագահներ խմբագրել

  • 1938-1941 թթ. Իվան Բոյչենկո
  • 1941-1944 թթ. Ալեքսանդր Պաշենկո
  • 1944-1949 թթ. Վասիլի Կասիյան
  • 1949-1951 թթ. Ալեքսեյ Շովկունենկո
  • 1951-1955 թթ. Միխայիլ Խմելկո
  • 1955-1962 թթ. Միխայիլ Դերեգուս
  • 1962-1968 թթ. Վասիլի Կասիյան
  • 1968-1982 թթ. Վասիլի Բորոդայ
  • 1982 թ. Ալեքսանդր Սկոբլիկով
  • 1983-1989 թթ. Ալեքսանդր Լոպուխով
  • 1990 թվականից՝ Վլադիմիր Չեպելիկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://nuau.org.ua/en/history/
  2. «Каталог членів Спілки художників України». НСХУ. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  3. Закон Украины «О профессиональных творческих работниках и творческих союзах» от 07.10.1997 №554/97-ВР, издание=Ведомости Верховной Рады Украины, 1997, номер 52
  4. «Указ Президента України «Про День художника» від 09.10.1998 №1132/98». Законодавство України. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինայի նկարիչների ազգային միություն» հոդվածին։