Ուլու Ջամի մզկիթ (Բուրսա)

մզկիթ

Ուլու Ջամի մզկիթ կամ Մեծ մզկիթ (թուրքերեն՝ Bursa Ulu Camii), գործող մզկիթ Թուրքիայի Բուրսա քաղաքում։ Մզկիթը կառուցվել է 1396- 1400 թվականներին՝ Բայազիդ I-ի հրամանով։ Մզկիթը կառուցվել է սելջուկյան ոճով։ Մզկիթը ունի 20 գմբեթներ, 2 մինարե և 12 հիմնասյուն։

Ուլու Ջամի մզկիթ
թուրքերեն՝ Bursa Ulu Camii
Տեսակմզկիթ և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԲուրսա
Մասն էKhans Area?
Հիմնվել է1396
Կառուցման սկիզբ1396
Կառուցման ավարտ1400
Կարգավիճակգործող մզկիթ
ՀիմնադիրԲայազիդ I
Ճարտարապետություն
ՃարտարապետԱլի Նեջար
Ոճսելջուկյան ոճ
Գմբեթ20
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայքէջ

Նկարագրություն խմբագրել

Ուլու Ջամին Բուրսայի ամենամեծ մզկիթն է։ Այն վաղ օսմանյան մշակույթի գանձերից է, որը կառուցվել է այդ ժամանակներում տարածված սելջուկյան ոճով։ Մզկիթը կառուցվել է 1396- 1400 թվականներին՝ Բայազիդ I-ի հրամանով։ Մզկիթի ճարտարապետը եղել է Ալի Նեջարը։ Ուլու Ջամիի առանձնահատկություններից են հանդիսանում 20 գմբեթները, որոնք դասավորված են չորս շարքերով՝ ամեն շարքում հինգ գմբեթ։ Ավանդության համաձայն, գմբեթները կառուցվել են ի փոխարեն 20 մզկիթների, որոնց խոստացել էր կառուցել Բայազիդ I-ը՝ Նիկոպոլիի ճակատամարտում հաղթելու պարագայում։ Մզկիթը ունի 2 մինարեներ։

Մզկիթի բակում կա շատրվան, որտեղ պարտադիր այցելում են բոլոր հավատացյալները, մինչև նամազ կատարելը։ Շատրվանը ունի նաև գմբեթ։ Մզկիթի պատերին և հիմնասյուներին կախված են 192 գրվածքներ, որոնք արաբական կալիգրաֆիայի օրինակ են Թուրքիայում։

Պատկերասրահ խմբագրել

Մզկիթի ներքին տեսքը


Արտաքին հղումներ խմբագրել

  • «Պաշտոնական կայք էջ» (թուրքերեն). bursaulucamii.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  • «Օսմանյան մայրաքաղաքի ամենամեծ մզկիթը». umma.org.ua. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլու Ջամի մզկիթ (Բուրսա)» հոդվածին։