Ուլիսես (վեպ)

Ջեյմս Ջոյսի վեպը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուլիս (այլ կիրառումներ)

«Ուլիսես»[4] (անգլ.՝ Ulysses), իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսի երկրորդ վեպն է։ Վեպը գրվել է 7 տարում և առաջին անգամ հատվածներով հրատարակվել է ամերիկյան The Little Review ամսագրում 1918 թվականից մինչև 1920 թվականը, իսկ 1922 թվականին այն ամբողջությամբ հրատարակվել է Ֆրանսիայում։ 2011 թվականին վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով (թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան

Ուլիսես
անգլ.՝ Ulysses
ՀեղինակՋեյմս Ջոյս
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՄոդեռնիզմ, փորձարարական գրականություն, ֆանտաստիկ գրականություն, metafiction?, վեպ-թերթոն և ինքնակենսագրություն
Կազմված էՏելեմաքոս, Նեստոր, Proteus?, Կալիպսո, Lotus-eaters?, Hades?, Aeolus?, Lestrygonians?, Scylla and Charybdis?, Wandering Rocks?, Sirens?, Cyclops?, Nausikaa?, Oxen of the Sun?, Circe?, Eumaeus?, Ithaca? և Պենելոպե
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Լեոպոլդ Բլոմ, Molly Bloom?, Stephen Dedalus?, May Goulding Dedalus?, Simon Dedalus?, Milly Bloom?, Buck Mulligan?, Michael Cusack?, George William Russell?, William Magee?, Thomas William Lyster?, Joseph Patrick Nannetti?, Richard Irvine Best?, David Sheehy?, John Hooper?, Tisdall Farrell?, Haines?, Martha Clifford?, Garrett Deasy?, C. P. M'Coy?, Corny Kelleher (Ulysses character)?, Jack Power (Ulysses character)? և Martin Cunningham?
Ստեղծման տարեթիվ1914
Նկարագրում էԴուբլին, Ջեյմս Ջոյսի աշտարակ, Իռլանդիայի ազգային գրադարան, Sandymount Strand?, Գլասնևին գերեզմանատուն, Freeman's Journal?, Davy Byrne's pub?, Dalkey?, Cabra (Dublin)?, Grafton Street?, O'Connell Bridge?, Nelson's Pillar?, National Maternity Hospital, Dublin? և #7 Eccles street?
ՆախորդՊատանի արվեստագետի դիմանկարը
ՀաջորդՖինեգանս Ուեյք
Երկիր Ֆրանսիա,  ԱՄՆ,  Ֆրանսիայի երրորդ հանրապետություն և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՀրատարակիչShakespeare and Company?[1] և Սիլվիա Բիչ[2]
Հրատարակված էThe Little Review?[3]
Հրատարակման տարեթիվփետրվարի 2, 1922
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/4300
Պարգև(ներ)
 Ulysses (James Joyce) Վիքիպահեստում

Վեպի կառուցվածք խմբագրել

Վեպը պատմում է մեկ օրվա՝ 1904 թվականի հունիսի 16-ին կատարվող գործողությունների մասին։ Իրադարձությունները կատարվում են Դուբլինում։ Հեղինակը մանրամասնորեն նկարագրում է նրա փողոցներն ու շենքերը և, ինչպես ինքն է ասում՝ իր գրքով կարելի կլիներ վերականգնել Դուբլինը, եթե մի օր այն ավերեին ռմբակոծելով։

Ջեյմս Ջոյսը Ուլիսեսը բաժանել է 18 գլուխների կամ միջադեպերի։ Առաջին գլխում գիրքը կարող է թվալ ոչ կառուցվածքային, քաոսային և այդ պատճառով Ջոյսը մի անգամ ասել է որ նա «զետեղել է այնքան գլուխկոտրուկներ և հանելուկներ, որ պրոֆեսորները հարյուրավոր տարիներ կվիճեն, թե ինչ էի ուզում ասել ես»։ Եվ այս ամենը վեպը դարձնում է անմահ։ Ջոյսը կազմում է վեպի երկու սխեմա։ Առաջին սխեման կազմվել էր 1920 թվականին իր ընկերոջ՝ Կարլո Լինանտի, իսկ երկրորդը՝ 1921 թվականին Վալերի Լարբոյի համար։ Ի սկզբանե Ջոյսը դեմ էր այդ սխեմաների մեծածավալ հրապարակմանը, բայց և այնպես 1931 թվականին իրեն պոռնոգրաֆիայի մեղադրանքների դեմ պաշտպանելու թույլտվությամբ Սթյուարթ Գիլբերտի կողմից տպագրվեց երկրորդ սխեման Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» գրքում[5][6]։

Ուլիսեսի ամեն միջադեպ ունի իր թեման, տեխնիկան և կապը գործող անձանց և Ոդիսևսի գործող անձանց միջև։ Ինքնագիր տեքստը չուներ վերնագրված միջադեպեր, դրանք տեղի էին ունենում Լինանտի և Հիլբերտի սխեմայով։ Սեփական նամակներում Ջոյսը միջադեպերը անվանեց իր հոմերոսական վերնագրերով։ Որոշ միջադեպերի վերնագրեր ունեն անմիջական կապեր, օրինակ, «Նավսիկան» և «Տելեմաքոսը» վերցված են Վիկտոր Բերիի երկհատորյակի «Փյունիկեցիները և Ոդիսևսը» գրքից, որի հետ հեղինակը ծանոթացել է 1918 թվականին Ցյուրիխի կենտրոնական գրադարանում։

Ուշագրավ փաստեր խմբագրել

  • 1998 թ. Modern Library հրատարակչության վարկածով վեպը 20-րդ դարի անգլերեն 100 լավագույն վեպերի շարքում նշվել է որպես № 1[7]:
  • Ամեն տարվա հունիսի 16-ը Ջեյմս Ջոյսի երկրպագուների կողմից նշվում է Բլումի օր կամ Բլումսդեյ (անգլ.՝ Bloomsday, իռլ.՝ Ln Bloom) տոնակատարությունը։ Տոնը կոչվել է «Ուլիսես» վեպի հերոս Լեոպոլդ Բլումի անունով, իսկ ժամկետը ընտրված է վեպում տեղի ունեցող գործողությունների օրը՝ 1904 թվականի հունիսի 16-ը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.bl.uk/20th-century-literature/articles/ulysses-and-obscenity
  2. https://www.bl.uk/collection-items/sylvia-beach-on-meeting-james-joyce-and-the-publication-of-ulysses
  3. https://hdl.handle.net/2027/coo.31924065627873?urlappend=%3Bseq=487
  4. «Ջեյմս, Ջոյս։ Ուլիսես։ Վեպ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 Հոկտեմբեր 23-ին.
  5. «Ulysses: the Gilbert schema». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  6. Joyce, James (1997). Ulysses. New York: Everyman's Library. էջ 23. Introduction. ISBN 978-1-85715-100-8.
  7. «100 Best Novels». Modern Library. 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլիսես (վեպ)» հոդվածին։

Lua error in Մոդուլ:External_links at line 1153: attempt to index field 'datavalue' (a nil value).