Ուլարներ
Ուլարներ
Տիբեթյան ուլարներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ընտանիք Փասիաններ
Ցեղ Ուլարներ
Լատիներեն անվանում
Tetraogallus


[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]


Պատկերներ
Վիքիպահեստում




Ուլարներ կամ լեռնային հնդկահավեր (լատին․՝ Tetraogallus), փասիանների (ցախաքլորների) ընտանիքի հավազգի Կովկասյան ուլար թռչունների սեռ։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 50-70 սմ է, կենդանու զանգվածը՝ մինչև 3 կգ։ Հայտնի է ուլարների 5 տեսակ՝ տարածված Կովկասում, Հարավային Սիբիրում, Փոքր, Միջին և Կենտրոնական Ասիայում։ ԽՍՀՄ-ում հանդիպում է կասպիական ուլար (T․ caspius), որի փետրավորումը մոխրաշիկավուն է, կոկորդը՝ սպիտակ։ Նստակյաց է, հանդիպում է ալպիական գոտու քարքարոտ լեռնալանջերին, 2500-3000 մ բարձրություններում։

Արագավազ է, վտանգի դեպքում խույս է տալիս վազքով, թռիչքի է դիմում միայն հարկադրված։ Թռչում է սովորաբար սարն ի վար, ուղղագիծ, սավառնող թռիչքով։ Ձայնը սուր է, վտանգի ժամանակ տնային հնդկահավի ձայնին նման։

Բնադրում է մայիս-հունիսին, գետնի վրա։ Դնում է 3-6 ձու։ Սնվում է կանաչ խոտաբույսերով, ծաղիկներով։ Գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։

Կասպիական ուլարները չափազանց մեծ, երկար փետուրներով, սալամ կաքավների նման թռչուններ են։ Արուներն ու էգերը արտաքին տեսքով նման են, բայց էգերը մի քիչ ավելի փոքր են, իսկ արուներն ավելի արտահայտիչ գույն ունեն։ Դրանք սովորաբար լինում են մոխրագույն, սպիտակի տարբեր երանգներով, սև, շագանակագույն։ Նրանց մաշկը հաստ է, թավ փետուրներով, որոնք օգնում են նրանց դիմադրել ձմեռային սաստիկ ցուրտ ջերմաստիճաններին, որոնք կարող են իջնել մինչև -40 °C (-40 °F):

Ներկայացուցիչներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tetraogallus altaicus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  2. Tetraogallus himalayensis: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  3. Tetraogallus caucasicus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  4. Tetraogallus caspius: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)
  5. Tetraogallus tibetanus: информация на сайте Красной книги МСОП (англ.) (Проверено 1 декабря 2012)

Գրականություն խմբագրել

  • Steve Madge, Phil McGowan und Guy M. Kirwan։ Pheasants, Partridges and Grouse – A Guide to the Pheasants, Partridges, Quails, Grouse, Guineafowl, Buttonquails and Sandgrouse of the world’’, Christopher Helm, London 2002, ISBN 0-7136-3966-0
  • R. L. Potapov, V. E. Fling (HRSG): Handbuch der Vögel der Sowjetunion. Band 4: Galliformes, Gruiformes.’’ Aula Verlag, Wiesbaden 1989, ISBN 3-89104-417-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլարներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլարներ» հոդվածին։