Ուիլ Հյուզ

անգլիացի ֆուտբոլիստ

Ուիլ Հյուզ (անգլ.՝ Will Hughes, ապրիլի 17, 1995(1995-04-17)[1][2], Վեյբրիջ, Էլմբրիջ, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուոթֆորդի կազմում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[3]։

Ուիլ Հյուզ
Will Hughes
Հյուզը Դերբի Կաունտիի կազմում 2011 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն William James Hughes
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 17, 1995(1995-04-17)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Վեյբրիջ, Էլմբրիջ, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ
Համար 19
Պատանեկան կարիերա
2007-2011 Անգլիա Միքլօվեր Ջուբիլի
2011 Անգլիա Դերբի Կաունտի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2017 Անգլիա Դերբի Կաունտի 165 (9)
2017-ներկա Անգլիա Ուոթֆորդ 45 (4)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա Մ17 6 (1)
2012-2017 Անգլիա Անգլիա Մ21 22 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 4-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 4-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Դերբի Կաունտի խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Հյուզը սկսել է Միքլօվեր Ջուբիլիում։ 2011 թվականի ամռանը նա միացավ Դերբի Կաունտիի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի նոյեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Պիտերբորո Յունայթեդի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի ապրիլի 28-ին՝ կրկին Պիտերբորո Յունայթեդի դեմ խաղում[5]։

Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Հյուզը խփեց 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Ուոթֆորդի դեմ խաղում[6][7]։ Հոկտեմբերի 20-ին նա երկարաձգեց պայմանագիրը Դերբի Կաունտիի հետ մինչև 2015 թվականը[8]։ Իր երկրորդ գոլը խփեց նոյեմբերի 10-ին՝ Միլուոլի դեմ խաղում[9][10]։ Նոյեմբերին անգլիացին ճանաչվեց Ֆուտբոլային Լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[11]։ 2013 թվականի ապրիլին Հյուզը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 1 տարով[12][13][14]։ 2012-13 մրցաշրջանում նա անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում[15]՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Դերբի Կաունտիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[16]։

2013 թվականի սեպտեմբերի 21-ին Հյուզը գոլի հեղինակ դարձավ Ռեդինգի դեմ խաղում, սակայն Դերբին պարտվեց 1-3 հաշվով[17][18]։ Հոկտեմբերի 5-ին նա գոլ խփեց Լիդս Յունայթեդի դեմ խաղում[19][20]։ 2013-14 մրցաշրջանում Հյուզը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[21]։ Անգլիացին ընդգրկվեց Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[22] և ճանաչվեց Ֆուտբոլային Լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[23][24]։

2014 թվականի հուլիսի 1-ին Հյուզը երկարաձգեց իր պայմանագիրը Դերբի Կաունտիի հետ մինչև 2018 թվականը[25][26][27]։ Սեպտեմբերի 17-ին նա գոլի հեղինակ դարձավ Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[28]։ Սեպտեմբերի 30-ին Հյուզը գոլ խփեց Բորնմութի դեմ խաղում[29]։ 2015 թվականի փետրվարի 7-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[30]։ 2014-15 մրցաշրջանում Հյուզը անցկացրեց 48 հանդիպում[31]՝ դառնալով 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվեց Դերբի Կաունտիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[32]։

2015 թվականի օգոստոսի 8-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[33] Հյուզը ստացավ խաչաձև կապանների վնասվածք՝ բաց թողնելով 8 ամիս[34][35][36]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ կրկին Բոլտոնի դեմ խաղում[37]։ Դեկտեմբերի 11-ին Հյուզը գոլի հեղինակ դարձավ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[38]։ 2017 թվականի հունվարի 13-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[39][40][41]։ Հունվարի 21-ին անգլիացին գոլ խփեց Ռեդինգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[42]։ Դերբի Կաունտիի կազմում Հյուզը անցկացրեց 189 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Ուոթֆորդ խմբագրել

2017 թվականի հունիսի 24-ին Հյուզը 5 տարվա պայմանագիր կնքեց Ուոթֆորդի հետ[43][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն ֆունտ ստերլինգ[46][47][48]։ Իր դեբյուտը Ուոթֆորդի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Բրիստոլ Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[49][50]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 28-ին՝ փոխարինելով Անդրե Կարիլյոյին Ստոկ Սիթիի դեմ խաղում[51][52]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 19-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[53][54]։ Ուոթֆորդի կազմում իր առաջին մրցաշրջանում Հյուզը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[55]։

2018 թվականի օգոստոսի 9-ին Հյուզը գոլ խփեց Բարնլիի դեմ խաղում[56][57]։ 2019 թվականի ապրիլի 2-ին՝ Ֆուլհեմի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ուոթֆորդին հաղթել 4-1 հաշվով[58][59]։

Միջազգային կարիերա խմբագրել

Հյուզը ներկայացրել է Անգլիան մինչև 17 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[60]։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[61], սակայն Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[62]։ 2017 թվականին Հյուզը կրկին մասնակցեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[63]։ Անգլիան դուրս մնաց մրցաշարի կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[64][65]։

2019 թվականի ապրիլին Հյուզը հայտարարեց, որ նա արմատներով Ուելսից է և իրավասու է հանդես գալ այդ երկրի հավաքականի կազմում[66][67]։ Այնուամենայնիվ, ըստ Ուելսի ֆուտբոլի ասոցիացիայի 2015 թվականին կատարած ուսումնասիրության, Հյուզի միայն մեծ պապիկ-տատիկն են Ուելսից, և նա իրավունք չունի հանդես գալ Ուելսի ազգային հավաքականում[68]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի մայիսի 4-ի դրությամբ[69]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դերբի Կաունտի 2011–12 Չեմպիոնշիպ 3 0 0 0 0 0 3 0
2012–13 35 2 2 0 1 0 38 2
2013–14 41 3 1 0 6 2 48 5
2014–15 42 2 1 1 5 0 48 3
2015–16 6 0 0 0 2 0 8 0
2016–17 38 2 1 0 3 0 42 2
Ընդհանուր 165 9 5 1 0 0 17 2 187 12
Ուոթֆորդ 2017–18 Պրեմիեր Լիգա 15 2 0 0 1 0 16 2
2018–19 30 2 5 1 2 0 37 3
Ընդհանուր 45 4 5 1 0 0 3 0 53 5
Կարիերայի ընդհանուր 210 13 10 2 0 0 20 2 250 17

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

  • Ֆուտբոլային Լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. նոյեմբերի 2012[11]
  • Դերբի Կաունտիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2012–13[16]
  • Չեմպիոնշիպի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական. 2013–14[22]
  • Ֆուտբոլային Լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2013–14[23]
  • Դերբի Կաունտիի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2014–15[32]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 11v11
  3. «England - W. Hughes - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  4. «Peterborough United - Derby County, Nov 5, 2011 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  5. «Derby County - Peterborough United, Apr 28, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  6. «Derby County - Watford FC, Sep 1, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  7. «Derby 5-1 Watford» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  8. «Hughes Pens New Rams Deal». www.dcfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  9. «Millwall FC - Derby County, Nov 10, 2012 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  10. «Millwall 2-1 Derby» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  11. 11,0 11,1 «Hughes named Young Player of the Month». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  12. «Hughes Extends Derby Contract». www.dcfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  13. «Will Hughes: Derby County midfielder signs extended contract» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  14. «Hughes extends Derby contract». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  15. «Will Hughes | Football Stats | Watford | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  16. 16,0 16,1 «Keogh Named Club Player Of The Year». www.dcfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  17. «Derby County - Reading FC, Sep 21, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  18. «Derby 1-3 Reading» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  19. «Derby County - Leeds United, Oct 5, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  20. «Derby County 3-1 Leeds United» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  21. «Will Hughes | Football Stats | Watford | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  22. 22,0 22,1 «Luis Suarez: Liverpool striker wins PFA Player of the Year award» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  23. 23,0 23,1 «Will Hughes named Football League Young Player of the Year». www.efl.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  24. «Hughes Named FL Young Player Of The Year». www.dcfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  25. «Will Hughes Signs A New LongTerm Contract At Derby County». www.dcfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  26. «Derby County: Will Hughes signs new four-year deal» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  27. Harris, Alex (2014 թ․ հուլիսի 1). «Liverpool target Will Hughes signs new Derby deal». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  28. «Blackburn Rovers - Derby County, Sep 17, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  29. «Derby County - AFC Bournemouth, Sep 30, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  30. «Derby County - Bolton Wanderers, Feb 7, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  31. «Will Hughes | Football Stats | Watford | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  32. 32,0 32,1 «Will Hughes Named Supporters Club Player Of The Year». www.dcfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  33. «Bolton Wanderers - Derby County, Aug 8, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  34. «Will Hughes: Derby midfielder out for six months with knee injury» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  35. sport, Guardian (2015 թ․ օգոստոսի 11). «Derby's Will Hughes requires knee surgery and faces six months out». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  36. «Will Hughes out for six months with a cruciate knee ligament injury». Mail Online. 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  37. «Derby County - Bolton Wanderers, Apr 9, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  38. «Derby County - Nottingham Forest, Dec 11, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  39. «Will Hughes Commits His Future To Derby County». www.dcfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  40. «Will Hughes: Derby County midfielder signs extended contract» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  41. Bishop, Matthew (2017 թ․ հունվարի 13). «Young Derby star Will Hughes signs new contract». The League Paper (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  42. «Derby County - Reading FC, Jan 21, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  43. «Official | Hughes Is A Hornet». WatfordFC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  44. «Watford sign Will Hughes from Derby on five-year contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  45. «Watford sign midfielder Will Hughes from Derby». Eurosport. 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  46. «Will Hughes: Watford complete £8m deal for Derby midfielder» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  47. Association, Press (2017 թ․ հունիսի 24). «Watford sign England U-21s' Will Hughes from Derby on five-year deal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  48. Whaling, James (2017 թ․ հունիսի 24). «Watford confirm £8million signing of Will Hughes from Derby on five-year deal». mirror. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  49. «Watford FC - Bristol City, Aug 22, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  50. «Watford 2-3 Bristol City» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  51. «Watford FC - Stoke City, Oct 28, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  52. «Watford 0-1 Stoke City» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  53. «Watford FC - West Ham United, Nov 19, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  54. «Watford 2-0 West Ham: Marco Silva takes plaudits as David Moyes era starts with a whimper». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  55. «Will Hughes | Football Stats | Watford | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  56. «Burnley FC - Watford FC, Aug 19, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  57. «Troy Deeney inspires Watford to victory at Burnley». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  58. «Watford FC - Fulham FC, Apr 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  59. Road, Simon Burnton at Vicarage (2019 թ․ ապրիլի 2). «Fulham relegated after Watford's Will Hughes opens the floodgates». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  60. «Will Hughes: The former wonderkid who is now blossoming at Watford». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  61. uefa.com. «Under-21 2015 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  62. uefa.com. «Under-21 2015 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  63. uefa.com. «Under-21 2017 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  64. «England U21 - Germany U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  65. uefa.com. «Under-21 2017 - History - England-Germany». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  66. Writer, Henry Winter, Chief Football (2019 թ․ ապրիլի 6). «Will Hughes: Football has a a lot of macho men: it's hard to open up». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  67. Mitchelmore, Ian (2019 թ․ ապրիլի 16). «Former England teen wonder reveals he can play for Giggs' Wales». walesonline. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  68. «Will Hughes: Wales not considering call-up for Watford midfielder» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  69. «Will Hughes». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլ Հյուզ» հոդվածին։