Ուիլյամ Առյուծ (միջնադարյան շոտլանդերեն՝ Uilliam mac Eanric (այսինքն՝ Ուիլյամ, Հենրիի որդի), ժամանակակից շոտլանդերեն՝ Uilleam mac Eanraig, հայտնի նաև որպես Ուիլյամ I, "Կոպիտ" մականունով[3], 1142 կամ 1143, Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա - դեկտեմբերի 4, 1214, Ստիրլինգ ամրոց), Շոտլանդիայի թագավոր 1165 -1214 թվականների ընթացքում։ Մինչև 1707 թվականին Անգլիայի հետ միավորվելը, Ջեյմս VI-ից (1567–1625 թթ․) հետո նա ունեցել է երկրորդ ամենաերկար կառավարման շրջանը Շոտլանդիայի պատմության մեջ։

Ուիլյամ I Առյուծ
Ծնվել է՝1142 կամ 1143
ԾննդավայրՀանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա
Մահացել է՝դեկտեմբերի 4, 1214
Վախճանի վայրՍտիրլինգ ամրոց
Arbroath Abbey
Երկիր Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմԴանկելդների հարստություն
քաղաքական գործիչ
ՀայրHenry of Scotland?[1]
ՄայրAda de Warenne?[1]
ԵրեխաներMargaret of Scotland, Countess of Kent?[2][1], Isabella of Scotland, Countess of Norfolk?[2], Ալեքսանդր II (Շոտլանդիայի թագավոր)[1], Margaret (?)?[2], Robert de London?[2], Henry Galightly?[2], Aufrica (?)?[2], Ada (?)?[2], Isabella Mac William?[2] և Marjorie of Scotland?[2]
Պարգևներ

Կյանք խմբագրել

Ուիլյամը ծնվել է մոտավորապես 1142 թվականին, իր պապիկի՝ Շոտլանդիայի թագավոր Դավիդ I-ի իշխանության տարիներին։ Նրա ծնողներն էին թագավորի որդի արքայազն Հենրին ու վերջինիս կինը՝ Ադա դե Ուեյրինը։ 1152 թվականին Ուիլյամը մոտավորապես տասը տարեկան էր, երբ իր հայրը մահացել է՝ իր պապիկի ժառանգորդ դարձնելով նրա ավագ եղբայր Մալքոլմին։ Իր հորից Ուիլյամը ժառանգել է Նորթումբրիայի կոմսությունը։ Դավիդ I-ը մահացել է հաջորդ տարի, և Ուիլյամը դարձել է նոր թագավոր Մալքոլմ IV-ի ենթադրվող հաջորդը։ 1157 թվականին Անգլիայի թագավոր Հենրի II-ը Ուիլյամից խլել է Նորթումբրիայի կոմսությունը։

Մալքոլմ IV- երկար չի ապրել, և 1165 թվականի դեկտեմբերի 9-ին, 24 տարեկանում նրա մահից հետո Ուիլյամը գահ է բարձրացել։ Նոր միապետը թագադրվել է 1165 թվականի դեկտեմբերի 12-ին։ Ի տարբերություն իր բարեպշտ հավատացյալ, թույլ եղբոր, Ուիլյամն ամրակազմ էր, տաքգլուխ ու համառ։ Նա արդյունավետ միապետ էր, որի իշխանությունը նշանավորվել էր իր հայրական ժառանգություն Նորթումբրիան անգլո-նորմաններից ետ բերելու ձախողված փորձերով։

Ուիլյամին է պատկանում Արբրոաթ վանքի կառուցումը, որտեղ հետագայում պետք է ընդունվեր Արբրոաթի հռչակագիրը։

Իր կյանքի ընթացքում նա հայտնի չի եղել որպես "Առյուծ", ոչ էլ այդ անունը կապ է ունեցել նրա հաստատակամ բնավորության ու ռազմական քաջագործությունների հետ։ Նա այդպես է անվանվել իր դրոշի պատճառով, որի դեղին ֆոնի վրա պատկերված էր կարմիր ծառս եղած առյուծ։ Այս դրոշը հետագայում դարձել է Շոտլանդիայի թագավորական դրոշը, որն այսօր նույնպես օգտագործվում է չորս մասի բաժանված տարբերակով, որի մյուս քառորդ մասերում պատկերված են Անգլիայի ու Իռլանդիայի դրոշները։ Թագավորը հայտնի է «Առյուծ» մականունով, որովհետև պատմագիր Ջոն Ֆորդունցին նրան անվանել է «արդարության առյուծ»։

Հենրի II-ի դեմ 1173-74 թվականների ապստամբության մեջ Ուիլյամը գլխավոր դերակատար էր։ 1174 թվականին Ալնվիքի ճակատամարտի ժամանակ մի արշավի ընթացքում Ուիլյամն ինքն անսպասելիորեն հարձակվել է անգլիական զորաջոկատների վրա, բացականչելով․ "Հիմա մենք կտեսնենք, մեզնից ովքեր են լավ ասպետները"։ Ռանուլֆ դե Գլանվիլլի կողմից գլխավորված անգլիական ջոկատները նրան ձիընկեց են արել ու գերի վերցրել, հետո շղթյակապ տարել Նյուքասլ, այնտեղից Նորթհեմփթոն, որտեղից էլ տեղափոխել են Ֆալեզ, Նորմանդիա։ Հետո Հենրին բանակ է ուղարկել Շոտլանդիա ու գրավել այն։ Իր թագավորություն վերադառնալու համար որպես փրկագին Ուիլյամն ստիպված էր ճանաչել Հենրիին որպես իր ֆեոդալական վերադաս և համաձայնել է վճարել Շոտլանդիան գրավելու անգլիական բանակի ծախսերը՝ հարկելով շոտլանդացիներին։ Դա կազմում էր 40,000 շոտլանդական մերք (£26 000)[4]։ Շոտլանդական եկեղեցին նույնպես հպատակեցվել է անգլիական եկեղեցուն։ Այս ամենը վավերացվել է Ֆալեզի համաձայնագրով, որից հետո Ուիլյամին թույլատրվել է վերադառնալ Շոտլանդիա։ 1175 թվականին Յորքի ամրոցում նա հնազանդության երդում է տվել Հենրի II-ին։

Ֆալեզի ստորացուցիչ համաձայնագիրը Գելովեյում ապստամբության է հանգեցրել, որը տևել է մինչև 1186 թվականն ու Դամֆրայզում մի ամրոցի կառուցում խթանել։ 1179 թվականին Ուիլյամն ու իր եղբայր Դավիդն անձամբ բանակ են գլխավորել դեպի հյուսիս՝ Իսթեր Ռոսս, ու Բյուլիի ու Քրոմարթիի ծովածոցերից հյուսիս ևս երկու ամրոց հիմնել[5],․ մեկը՝ Էդերդուրում Սև Կղզու վրա, մյուսը՝ Դանքիթում, Քրոմարթիի դիմաց[6], նպատակ ունենալով հետ պահել Օրքնեյի նորմանական կոմսերին դեպի Քեյթնես արշավելուց։

1181 թվականի ապստամբության մեջ ընդգրկված էր թագավոր Դունկան II-ի սերնդից Դոնալդ Մեյք Ուիլլեյմը։ Նա կարճ ժամանակով տիրել է Ռոսսին, բայց մինչ նրա մահը (1187) Ուիլյամ I-ը կարողացել է հետ վերցնել Դոնալդին պատկանող Ինվերնես բերդաքաղաքը։ 1197 և 1202 թվականներին ևս թագավորական արշավանքների անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի ամբողջովին չեզոքացվի Օրկադեան վտանգը։

Ֆալեզի համաձայնագիրն ուժի մեջ է մնացել հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում։ Հետո, Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը, որին գումար էր անհրաժեշտ Խաչակրաց երրորդ արշավանքին մասնակցելու համար, 1189 թվականի դեկտեմբերի 5-ին համաձայնել է այն դադարեցնել 10,000 արծաթե մարկի դիմաց (£6500)։

1194 թվականին Ուիլյամը փորձել է Ռիչարդից գնել Նորթումբրիան, սակայն նրա 15,000 մարկի (£9750) առաջարկը մերժվել է, քանի որ նա հողերի հետ պահանջում էր նաև ամրոցը, որը Ռիչարդը չէր ցանկանում տալ[7]։

Չնայած շոտլանդացիները վերստացել էին իրենց անկախությունը, 13-րդ դարի առաջին տասնամյակում անգլո-շոտլանդական հարաբերությունները լարված էին մնում։ 1209 թվականի օգոստոսին թագավոր Ջոնը որոշել է մեծ բանակով հարձակվել Նորհամի վրա (Բերվիքի մոտակայքում), որպեսզի վերջ դնի ծերացող շատլանդական միապետի իշխանությանը։ Վատառողջ Ուիլյամը համաձայնել է իր ավագ դուստրերին ամուսնացնել անգլիացի ազնվականների հետ՝ խոստանալով նաև մեծ գումարներ, և երբ 1212 թվականին նոր համաձայնագիր է կնքվել, Ջոնը կարողացել է նաև ձեռք բերել Ուիլյամի միակ օրինական որդի ու ժառանգ Ալեքսանդրի հետ իր դուստր Ջոանին ամուսնացնելու համաձայնությունը։

Չնայած անգլիացիների բարյացկամությունից շարունակական կախվածությանը, Ուիլյամի իշխանությունը մեծ նվաճումներ է արձանագրել։ Նա մեծ եռանդով է սկսել կառավարել ու ջանասիրաբար հետևել է իր պապիկ Դավիդ I-ի գծած ուղուն։ Անգլո-ֆրանսիական բնակավայրերն ու ֆեոդալիզացիան ընդլայնվել են, նոր քաղաքներ են հիմնվել, քրեական օրենքը հստակեցվել է, արդարադատների ու շերիֆների պարտականություններն ընդլայնվել են, առևտուրը բարգավաճել է։ 1178 թվականին հիմնադրվել է Արբրոաթի վանքը, իսկ մոտավորպես 1192 թվականին հիմնվել է Արջիլի թեմը․ նույն տարում շոտլանդական եկեղեցին պապական հաստատում էր ստացել Սելեստին III պապի կողմից։

Կա ավանդություն այն մասին, որ «1206 թվականին Յորքում Ուիլյամը օրհնել է գեղձախտով հիվանդ մի երեխայի ու ձեռքը դնելով նրա գլխին՝ բուժել նրան»[8]։ Ուիլյամը մահացել է 1214 թվականին Ստեռլինգում ու թաղված է Արբրոաթ վանքում։ Նրա որդի Ալեքսանդր II-ը հաջորդել է նրան որպես թագավոր ու իշխել 1214 -1249 թվականների ընթացքում։

Ամուսնություն և զավակներ խմբագրել

Ֆալեզի համաձայնագրի շրջանակներում Հենրի II-ին իրավունք էր վերապահվում Ուիլյամի համար հարսնացու ընտրել։ Սրա արդյունքում 1186 թվականին Վուդսթոք պալատում Ուիլյամն ամուսնացել է Էրմենգարդ դե Բումոնի հետ, որն Անգլիայի թագավոր Հենրի I-ի ծոռնուհին էր։ Էդինբուրգյան դղյակը նրա օժիտն էր։ Ամուսնությունը հաջողված չէր և շատ տարիներ են անցել, մինչև Ուիլյամի կինը նրան ժառանգ է պարգևել։ Նրանց զավակներն էին․

  1. Մարգարեթ (1193–1259), ամուսնացել է Քենթի 1-ին կոմս Հյուբերթ դե Բուրգի հետ։
  2. Իզաբել (1195–1253), ամուսնացել է Նորֆոլկի 4-րդ կոմս Ռոջեր Բայգոդի հետ։
  3. Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր II (1198–1249)։
  4. Մարջորի (1200 – 17 նոյեմբերի, 1244)[9], ամուսնացել է Փեմբրոքի 4-րդ կոմս Ջիլբերթ Մարշալի հետ։

Ուիլյամ I-ն ունեցել է բազմաթիվ արտաամուսնական երեխաներ, որոնց սերունդները պահանջներ են ներկայացրել շոտլանդական գահի հանդեպ։

Ադամ դե Հայթուսի անանուն/անհայտ դստեր ու Ուիլյամի երեխան՝

  1. Մարգարեթ, ամուսնացել է Ալնվիքի լորդ Յուստաս դե Վեսցիի հետ[10]։

Իզաբել դ՛Էյվնելի ու Ուիլյամի երեխաները՝

  1. Ռոբերտ դե Լոնդոն[11]
  2. Հենրի դե Գեյլայթլի, Պատրիք Գեյլայթլիի հայրը, որը 1291 թվականին գահի համար պայքարողներից մեկն էր[12]
  3. Ադա Ֆիթզուիլյամ (մոտ․1164–1200), ամուսնացել է Դանբարի կոմս Պատրիք I-ի հետ (մոտ․1152–1232)[12]
  4. Աուֆրիքա, ամուսնացել է Ուիլյամ դե Սեյի հետ, որի թոռ Ռոջեր դե Մանդեվիլլը 1291 թվականին գահի համար պայքարողներից մեկն էր[12]
  5. Իզաբել Մաք Ուիլյամ, ամուսնացել է Ռոբերտ III դե Բրյուսի, ապա նաև Մագնա Կարտայի (Ազատությունների Մեծ Խարտիա) սյուրտոր Ռոբերտ դե Ռոսի (մահ․ 1227) հետ[13]

Նախնիներ խմբագրել

Կաղապար:Ahnentafel

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
  3. Uilleam Garbh; e.g. Annals of Ulster, s.a. 1214.6; Annals of Loch Cé, s.a. 1213.10.
  4. Cardonnel, Adam de. Numismata scotiæ, or A series of the Scottish coinage, from the reign of William The lion to the union. By Adam De Cardonnel, member of the antiquarian society of Edinburgh. Edinburgh, M,DCC,LXXXVI. [1786].
  5. Matheson, Alister Farquhar (2014 թ․ օգոստոսի 28). Scotland's Northwest Frontier: A Forgotten British Borderland. Troubador Publishing Ltd. էջ 19. ISBN 978-1-78306-442-7.
  6. Crowl, Philip Axtell (1986). The intelligent traveller's guide to historic Scotland. Congdon & Weed. էջ 83.
  7. Gillingham, John (2000). Richard. էջ 272. ISBN 0-300-09404-3.
  8. Rommel, Albert (2015). The Esoteric Codex: Sorcery (1st ed.). lulu.com. էջ 216. ISBN 978-1-312-92968-5. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Scotland: The Making of the Kingdom, A.A.M. Duncan, p527
  10. Saul, Nigel. «Eustace de Vesci». Magna Carta Trust. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  11. Scotland: The Making of the Kingdom, A.A.M. Duncan, p175
  12. 12,0 12,1 12,2 Balfour Paul, Vol. I, p.5
  13. Saul, Nigel. «Robert de Ros». Magna Carta Trust. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Մայք Աշլեյ. Բրիտանացի թագավորների ու թագուհիների հսկա գիրք, 1998.
  • Մագնուս Մագնուսսոն․ Շոտլանդիա՝ ազգի պատմություն, 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

Կաղապար:S-houԿաղապար:S-regԿաղապար:S-reg
Նախորդող:
Մալքոլմ IV
Շոտլանդիայի թագավոր
1165–1214
Հաջորդող:
Ալեքսանդր II (Շոտլանդիայի թագավոր)
Նախորդող:
Հենրի Շոտլանդացի
Նորթումբրիայի կոմս
1152–1157

Կաղապար:S-non

Նախորդող:
Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ IV
Հանթինգդոնի կոմս
1165–1174
Հաջորդող:
Սիմոն III սուրբ Լիզեցի

Կաղապար:Use dmy dates

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ I Առյուծ» հոդվածին։