Ուիլյամ Փիտ Կրտսեր (անգլ.՝ William Pitt the Younger, մայիսի 28, 1759(1759-05-28)[1][2][3][…], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 23, 1806(1806-01-23)[1][2][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Մեծ Բրիտանիայի պետական գործիչ։ Ուիլյամ Փիտ Ավագի որդին։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (17761783-1801 թվականներին և 1804-1806 թվականներին՝ պրեմիեր մինիստր։ 1784 թվականի օրինագծով սահմանափակել է Արևելահնդկական ընկերության իրավունքները և Հնդկաստանի կառավարումը դրել կառավարության հսկողության տակ։ Ռուսաստանը թուլացնելու նպատակով նպաստել է 1787-1791 թվականների ռուս-թուրքական և 1788-1790 թվականների ռուս-շվեդական պատերազմների սանձազերծմանը, աջակցել է Թուրքիային և Շվեդիային։ Փիտը հեղափոխական, ապա և նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ դաշինքի գլխավոր կազմակերպիչներից էր։ Ներքին ասպարեզում Փիտը վարել է դեմոկրատական շարժումը ճնշելու քաղաքականություն։ 1798 թվականին Փիտի կառավարությունը ճնշել է իռլանդական ազգային-ազատագրական ապստամբությունը և իրականացրել է «Ունիայի ակտը» (1801), որով վերացվել է իռլանդական ինքնավար պառլամենտը։

Ուիլյամ Փիտ Կրտսեր
 
Կուսակցություն՝ Տորի
Կրթություն՝ Պեմբրոկ քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 28, 1759(1759-05-28)[1][2][3][…]
Ծննդավայր Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանի օր հունվարի 23, 1806(1806-01-23)[1][2][4][…] (46 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Հայր Ուիլյամ Փիտ Ավագ[5]
Մայր Հեստեր Պիտ[5]
 
Ինքնագիր Изображение автографа

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։