Ուիլյամ Կուոն (Գուան) Յու Յոն (անգլ.՝ William Kwong Yu Yeung, ի ծնե՝ Յոն Կուոն (Գուան) Յու, չինարեն՝ 楊光宇, 1960, Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), չինական ծագմամբ կանադացի աստղագետ, մեծաթիվ աստերոիդների հայտնաբերող է։

Ուիլյամ Յոն
William Yeung
Ծնվել է1960
Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն
ՔաղաքացիությունԿանադա Կանադա
ԱզգությունՉինացի
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Դեզերտ Իգլ աստղադիտարան
Ալմա մատերPui Ching Middle School?

Ծնվել է Հոնկոնգում, ներկայումս աշխատում է Միացյալ Նահանգներում՝ իր մասնավոր Դեզերտ Իգլ աստղադիտարանում։ Մտնում է աստերոիդներ հայտնաբերողների ամենահաջողակ քառյակի մեջ․ 1999-2008 թթ․ ընթացքում նրա կողմից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1738 աստերոիդ[1]։ Բացի այդ, հանդիսանում է 172P/Յոն (անգլ.) կարճ պարբերությամբ գիսաստղի հայտնաբերողը։

Հետաքրքիր է, որ նրա հայտնագործությունների թվին է պատկանում նաև J002E3 օբյեկտի հայտնաբերումը, որը սկզբնապես ընդունվում էր որպես ոչ մեծ մերձերկրային աստերոիդ, սակայն ստուգումների արդյունքում պարզվեց, որ այն «Ապոլոն 12» արշավի «Սատուրն 5» հրթիռի երրորդ (S-IVB) աստիճանն է[2]։

Իր հայտնաբած աստերոիդներից մեկը՝ (19848) Յոնչխուչխիու, անվանվել է ի պատիվ նրա հոր՝ Յոն Չխու Չխիուի, որը զգալի աջակցություն է ցուցաբերել նրան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  2. «Paint Confirms Earth's New Satellite Not an Asteroid». Space.com. 2002 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Շմադել, Լուց (2003). Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ հրատարակություն ed.). Գերմանիա: Սփրինգեր. ISBN 978-3-540-00238-3.

Արտաքին հղումներ խմբագրել