Ուիլյամ Գոպալլավա (սինգ․՝ විලියම් ගොපල්ලව, թամիլերեն՝ வில்லியம் கோபள்ளவா; սեպտեմբերի 17, 1897(1897-09-17)[1], Matale, Central Province, Բրիտանական Ցեյլոն, Միացյալ Թագավորություն - հունվարի 31, 1981(1981-01-31), Կոլոմբո, Շրի Լանկա), 1962-ից 1972 թվականը Ցեյլոնի վերջին գեներալ-նահանգապետը և Շրի Լանկայի առաջին նախագահը, որը նույն թվականին դարձավ հանրապետություն։ Նա հայտնի էր որպես անկուսակցական և սկզբունքային մարդ, ով արժանացել է հարգանքի բոլոր քաղաքական կուսակցությունների կողմից։

Ուիլյամ Գոպալլավա
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ St. Anthony's College, Kandy? և Christ Church College, Matale?
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 17, 1897(1897-09-17)[1]
Ծննդավայր Matale, Central Province, Բրիտանական Ցեյլոն, Միացյալ Թագավորություն
Վախճանի օր հունվարի 31, 1981(1981-01-31) (83 տարեկան)
Վախճանի վայր Կոլոմբո, Շրի Լանկա
Քաղաքացիություն  Շրի Լանկա
Զավակներ Monty Gopallawa?
 
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ

Ծնվել է ոչ հարուստ, բայց հարգված ընտանիքում, երեք տարեկան հասակում կորցրել է հորը[2]։ Կրթություն ստացել է հայրենիքում, այդ թվում սովորել է նաև անգլերեն լեզու և իրավագիտություն, 1920 թվականին դարձել է նոտար, 1926-1939 թվականներին եղել է Մոտալեի քաղաքային խորհրդի անդամ, 1939-1951 թվականներին՝ Կանդիի տեղական ինքնակառավարման կոմիսար, 1951-1957 թվականներին եղել է նույն պաշտոնում Կոլոմբոյում․ 1958-1961 թվականներին եղել է Ցեյլոնի դեսպանը Չինաստանում, 1961-1962 թվականներին՝ ԱՄՆ-ում։ 1962 թվականին ետ է կանչվել հայրենիք և նշանակվել Ցեյլոնի գեներալ-նահանգապետի պաշտոնում (պետության պաշտոնական ղեկավարը համարվում էր Բրիտանիայի թագուհին)․ նա զբաղեցրել է այս պաշտոնը տասը տարիների ընթացքում և դարձել Ցեյլոնի առաջին և միակ գեներալ-նահանգապետը, ով նախկինում դավանում էր բուդդայականություն։ 1972 թվականին, երբ երկիրը հռչակվեց հանրապետություն, նա դարձավ առաջին նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1978 թվականը[3]։ Ժամանակակից Շրի Լանկայում երբեմն նրան կոչում են «ազգի խորհրդանիշ»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  2. Basnayake, Richard (2009 թ․ հունվարի 30). «William Gopallawa». Daily News (Sri Lanka). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  3. William Gopallawa, the first President Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
  4. Daily News: President William Gopallawa: A dignified symbol of the nation Արխիվացված 2007-09-30 Wayback Machine, 17. November 2001