Ուիլլ Այսներ (ամբողջական անունը՝ Ուիլյամ Էրվին Ուիլլ Այսներ, անգլ.՝ William Erwin Will Eisner, մարտի 6, 1917(1917-03-06)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - հունվարի 3, 2005(2005-01-03)[1][2][6][…], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[7]), ամերիկյան նկարիչ, հրատարակիչ, հրեական ծագմամբ սցենարիստ։ Համարվում է ժամանակակից կոմիքսների «հայրերից» մեկը։

Ուիլլ Այսներ
Ծնվել էմարտի 6, 1917(1917-03-06)[1][2][3]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էհունվարի 3, 2005(2005-01-03)[1][2][6][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՖորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[7]
Գրական անունWillis Rensie[8][4], Mr. Heck[9][4], W. Morgan Thomas[9][4], Erwin Willis[9][4] և Ford Davies[4]
Մասնագիտությունկոմիքսների արտիստ, կոմիքսների սցենարիստ, գրող, սցենարիստ, վիպասան, նկարիչ, հրատարակիչ, գծանկարիչ և նկարազարդող
Լեզուանգլերեն
Ազգությունհրեա
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց[4] և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա[4]
Ուշագրավ աշխատանքներSpirit? և «Պայմանագիր Աստծո հետ»
ԱշխատավայրԿերպարվեստի դպրոց[10]
Պարգևներ
Изображение автографа
Կայքwilleisner.com
 Will Eisner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուիլլ Այսներն առաջավոր և ազդեցիկ նկարազարդող է, ում հաճախ անվանում են գրաֆիկական վեպի «հայր»։ Այսները սկսել է կոմիքսներ նկարել 1930-ականներին Նյու Յորքում։ Իր առաջին ստեղծագործությունը՝ «Պայմանագիր Աստծո հետ», հրատարակել է 1938 թվականին։ «Նովելում» հեղինակը պատմել է իր իսկ մանկության մասին։ 1940 թվականին լույս է տեսնում «The Spirit» (թարգմանաբար՝ «Հոգին») լրագրային ծրագիրը, որի հիմնադիրը Ուիլլ Այսներն էր։ Ծրագիրն ընդգրկում էր երեք կոմիքս, պատմության գլխավոր հերոսը դետեկտիվ Դեննի Կոլտն էր։ «The Spirit»-ը հսկայական հաջողություն ունեցավ։ Նրա աշխատանքներից ամենամեծ հաջողությունն ունեցավ «The Spirit»-ը (1940-1952)՝ կոմիքսների լրագրական շարքը՝ հեգնական և դիմակի տակ քողարկված դետեկտիվի մասին։ Այն բանից հետո, երբ ավարտեց այս նախագիծը, Այսները առևտրային և կրթական կոմիքսների հրատարակիչն ու նկարազարդողն էր մինչև 1970-ականները։ Երբ նրա «The Spirit»-ը վերաբացվեց նոր սերնդի երկրպագուների և արվեստագետների կողմից, Այսները թողեց հրատարակչության աշխարհը, որպեսզի կենտրոնանա ուսուցման և ստեղծագործական նախագծերի վրա։

Նա սկսեց աշխատել այն բանի վրա, ինչն անվանեց «հաջորդական արվեստ», և ուսումնասիրել պատմողական հնարավորություններն ու ավանդական կոմիքսները։ Նրա «Պայմանագիր Աստծո հետ» գիրքը համարվում է առաջին գրաֆիկական վեպը, ժանր, որի վրա Այսներն աշխատել է մինչև իր կարիերայի ավարտը։ Նրա գրաֆիկական մյուս վեպերից են՝ «Շինարարություն» (1987), «Վերջին օրը Վիետնամում» (2000) և «Ֆեյգին հրեա է» (2003): Նա նաև երկու գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է՝ «Կոմիքսներ և հաջորդական արվեստ» (1985) և «Գրաֆիկական պատմություն» (1996): Մահից առաջ Այսներն ավարտում է «Plot: The Secret Story of The Protocols of the Elders of Zion» (թարգմանաբար՝ «Դավադրություն. «սիոնական իմաստունների արձանագրությունների» գաղտնի պատմությունը»)։

1930-ական թվականների վերջին Այսներն ու Ջերի Իջերը դառնում են «Eisner and Iger Studio»-ի սեփականատերը, որը նախնական տուն դարձավ կոմիքսների աշխարհի ապագա լեգենդներ Բոբ Քեյնի (Բեթմեն կոմիքսի համահեղինակ) և Ջեք Կյորբիի (Սթեն Լիի գործընկերն ու Սարդ-մարդու ստեղծողներից մեկը) համար։

Այսների մրցանակը հիմնադրվել է 1988 թվականին և շնորհվում է Comic-Con կոմիքսների արվեստի ներկայացուցիչների ամենամյա հանդիպմանը, որը կոմիքսների ոլորտում ամենահարգված պարգևներից մեկն է։

Գրքեր խմբագրել

 
Ուիլլ Այսներ, 1982 թ.

Սցենարիստ խմբագրել

Դերասան խմբագրել

  • Comic Book Confidential (1988) (Խաղում է իր դերը)
  • Masters of Comic Book Art, The (1987) (Խաղում է իր դերը)

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլլ Այսներ» հոդվածին։