Ուեսլի Քլեր Միտչել (անգլ.՝ Wesley Clair Mitchell, օգոստոսի 5, 1874(1874-08-05)[1][2][3], Ռաշվիլ, Իլինոյս, ԱՄՆ - հոկտեմբերի 29, 1948(1948-10-29)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])՝ ամերիկացի տնտեսագետ, ինստիտուցիոնալիստ։

Ուեսլի Քլեր Միտչել
Wesley Clair Mitchell
Ծնվել էօգոստոսի 5, 1874(1874-08-05)[1][2][3]
Ռաշվիլ, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 29, 1948(1948-10-29)[4][1][2][…] (74 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, վիճակագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Հարվարդի համալսարան, Չիկագոյի համալսարան, Նոր Դպրոց, Կոլումբիայի համալսարան և Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[5]
Ալմա մատերՉիկագոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարJ. Laurence Laughlin?
Եղել է գիտական ղեկավարՍայմոն Կուզնեց, Արթուր Բյորնս, Ֆրեդերիկ Միլս, Moses Abramovitz?[6], Ջորջ Սթոքինգ[6], Raymond J. Saulnier?[6] և Eli Ginzberg?
ՊարգևներՖրենսիս Ուոքերի մեդալ
 Wesley Clair Mitchell Վիքիպահեստում

Նա եղել է հանրահայտ ամերիկացի տնտեսագետ Թորստեյն Վեբլենի ուսանողը[7]։

Դասավանդել է Կոլումբիայի համալսարանում։ Եղել է Էկոնոմետրիկ հասարակության նախագահ (1942—1943 թթ.)։ 1924 թ. դարձել է Ամերիկյան տնտեսագիտական միության նախագահ։ Պարգևատրվել է Ֆրենսիս Ուոքերի մեդալով (1947 թ)։

Փորձել է վիճակագրական վերլուծությունը օգտագործել ապացուցելու ինստիտուցիոնալիզմի դրույթները։ Նա ուսումնասիրել է տնտեսական ցիկլերի բնությունը, ղեկավարել է (1920—1945 թթ.) Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոն, որն այդ ժամանակ կենտրոնացված էր տնտեսական գործընթացների մասին փաստացի տվյալների հավաքագրման և դասակարգման վրա։ Մեծ ճանաչում են ստացել նրա՝ մեծածախ գների ինդեքսներին նվիրված աշխատանքները։

Կենսագրություն խմբագրել

Միտչելը ծնվել է Ռուշվիլում, Իլինոյսում։ Ընտանիքի յոթ երեխաներից նա երկրորդն էր։ Հայրը Քաղաքացիական պատերազմի նախկին ռազմական բժիշկ էր, իսկ հետագայում աշխատում էր որպես ագարակատեր։ Շուտով նա դարձել էր հաշմանդամ, սակայն շարունակում էր բիզնեսի հանդեպ մեծ ախորժակ ունենալ և շատ պարտականություններ էր դնում մեծ որդու՝ Միտչելի վրա։ Չնայած այս մարտահրավերներին, Ուեսլին սովորեց Չիկագոյի համալսարանում և ստացավ դոկտորի աստիճան 1889 թվականին[8]։

Միտչելի կարիերան՝ որպես հետազոտող և ուսուցիչ, հետևյալ կերպ է ընթացել․ տնտեսագիտության դասախոս Չիկագոյում (1899–1903), դոցենտ (1903–08) և տնտեսագիտության պրոֆեսոր (1909–12) Կալիֆոռնիայի համալսարանում, Բերքլի, Հարվարդի համալսարանի այցելու դասախոս (1908–09), դասախոս (1913) և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1914–44): 1916-ին ընտրվել է որպես Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ[9]։

Նա սոցիալական հետազոտությունների Նոր դպրոցի (New School for Social Research) հիմնադիրներից էր, որտեղ դասավանդում էր 1919-1922 թվականներին։ Նա նաև Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (National Bureau of Economic Research, 1920) հիմնադիրներից էր որտեղ հետազոտությունների ղեկավար էր մինչև 1945 թվականը։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Միտչելը պետական ծառայություն է մատուցել և եղել է կառավարական շատ կոմիտեներում։ Նա Նախագահի՝ հասարակական տենդենցների կոմիտեի ղեկավարն էր (1929–33): 1923 թվականից սկսած մեկ տարի շարունակ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահն է եղել։ Միտչելը և Ջոն Ուիթրիջ Ուիլյամսը 1927 թվականին Շվեյցարիայի Գենեվա քաղաքում անցկացվող Համաշխարհային Բնակչության համաժողովում ներկայացնում են Միացյալ Նահանգները[10]։ 1941 թվականից նա կանոնավոր կերպով եղել է Foundation for the Study of Cycles-ի հանձնաժողովում։

Ազգային բյուրոն այն ինստիտուտն էր, որը ամենամեծ ազդեցությունն է ունեցել Միտչելի վրա։ Այնտեղ նրա կարևոր գործընկերներից էին Արթուր Բըրնսը և Սիմոն Կուզնեցը։ Իր ինքնակենսագրականում Կուզնեցը ընդունում է իր «մտավոր մեծ պարտքը Միտչելին»։

Միտչելը նաև նշանակալից ներդրումներ է ունեցել տնտեսագիտական մտածողության պատմության մեջ։

Միտչելը ամուսնացել է Լյուսի Սպրագ Միտչելի հետ, որը պիոներական մանկավարժ էր և Bank Street College of Education-ի հիմնադիրը։ Միտչլեր Քլերն օգնել է իր կնոջը դպրոցը ստեղծելու հարցում։

Աշխատանք խմբագրել

Չիկագոյի համալսարան խմբագրել

Միթչելի ուսուցիչների թվում էին տնտեսագետներ Թորստեյն Վեբլենը, Ջ․ Լ․ Լոլլին և փիլիսոփա Ջոն Դյուին։ Չնայած Վեբլենը և Դյուին շատ ջանք են ներդրել Միտչելի տեսակետները ձևավորելու համար, իսկ Լոֆլինը ղեկավարում էր նրա դիսերտացիան։ Լոֆլինի հիմնական հետաքրքրությունը արտարժույթի վերաբերյալ հարցերն էր. նա փողի քանակի տեսության ուժեղ հակառակորդ էր։ 1890-ականներին ԱՄՆ-ի առջև ծառացած արժույթի հարցը ընտրությունն էր այլընտրանքային դրամական ստանդարտների՝ անփոխարինելի թղթի, ոսկու մոնոմետալիզմի և ոսկու/արծաթի երկմետալիզմի միջև։

Միտչելի թեզը, որը լույս է տեսել որպես «Գրինբեքների պատմություն», դիտարկել է Քաղաքացիական պատերազմում Միության կողմից հաստատված անփոխարինելի թղթային ռեժիմի հետևանքները։ Այնուամենայնիվ, սա, և «Ոսկու գներն ու աշխատավարձերը, ըստ Գրինբեք ստանդարտի» հետագա ուսումնասիրությունը, գերազանցեցին պայմանական դրամավարկային պատմությունը, ինչպիսին արեց Լոֆլինը, և ներկայացրեցին ոչ վաղ անցյալում ԱՄՆ տնտեսության վարքագծի համապարփակ քանակական հաշվարկ։

Բիզնես Ցիկլեր խմբագրել

Միտչելի հաջորդ նախագիծը, որը նրան զբաղեցնելու էր ողջ կյանքի ընթացքում, բիզնեսի ցիկլի ուսումնասիրությունն ու չափումն էր, որն այնուհետև դարձավ տնտեսագիտության մեծ խնդիր։ Նրա մեծ գործը՝ «Բիզնես ցիկլեր»-ը հայտնվեց 1913 թվականին։ Նախաբանը սկսվում է այսպես․

Այս գիրքն առաջարկում է վերլուծական նկարագրություն այն բարդ գործընթացների վերաբերյալ, որոնցով ժամանակակից աշխարհում առաջ են գալիս բիզնեսի բարգավաճման, ճգնաժամի, ընկճվածության և վերածննդի սեզոնները։ Օգտագործված նյութերը բաղկացած են հիմնականում բիզնես ցիկլերին վերաբերվող շուկայական հաշվետվություններից և վիճակագրություններից, որոնք իրենց ընթացքն անցել են 1890 թվականից ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։

Առաջին գլխում Միտչելը վերանայում է բիզնեսի ցիկլերի տասներեք տեսություն և խոստովանում, որ «Բոլորն էլ ընդունելի են»։ Դրանից հետո նա մի կողմ է դնում դրանք՝ վիճաբանելով.

Դիտել, վերլուծել և համակարգել բարգավաճման, ճգնաժամի և ընկճվածության երևույթները գլխավոոր խնդիրն է։ Եվ ծառայություն մատուցելու ավելի լավ հեռանկար կա, եթե ուղղակիորեն հարձակվենք այս առաջադրանքի վրա, ոչ թե տեսությունը դիտարկելով շրջենք ճանապարհը։

Հետևաբար Միթչելի հետազոտական ռազմավարությունը բավական տարբերվում էր Հ. Լ. Մուրի կամ Իրվինգ Ֆիշերի որդեգրած ռազմավարությունից, որոնք սկսել էին վարկածից և փնտրում էին ապացույցներ՝ այն հաստատելու համար։ Մուրն ու Միտչելը դրան առաջարկում են մեկ այլ հակադրություն, մինչդեռ Մուրն ընդունում էր փոխկապակցման և հետընթացի նոր վիճակագրական մեթոդները[11]։

Հաշվարկել բիզնես ցիկլերը խմբագրել

Երեսուն տարի անց Միտչելը դեռ աշխատում էր բիզնեսի ցիկլերի վրա, և նա հրատարակեց մեկ այլ մեծ աշխատություն՝ «Չափելով բիզնեսի ցիկլերը Ա․ Ֆ․ Բըրնսի հետ»։ Գիրքը ներկայացնում էր բիզնես ցիկլերի վերլուծությանը բնորոշ «Ազգային բյուրո»-ի մեթոդները։ Մինչ Միտչելը հետևում էր 1913 թ. օրակարգին, այլ տնտեսագետներ ստիպված էին ուսումնասիրել տնտեսությունը մոդելներով և նույնիսկ մակրոէկոնոմետրիկ մոդելներ կառուցել։ Քեյնսյան տնտեսագիտության և էկոնոմետրիկ նոր մեթոդների այս ֆոնին Միտչելը և նրա նախագիծը հին էին թվում։

Միլթոն Ֆրիդմանը կարծում էր, որ «Միտչելը հիմնականում համարվում է առավելապես էմպիրիկ գիտնական, քան թե տեսաբան»։ Այնուամենայնիվ, Միտչելի ստեղծագործական հիմնական ջանքերը գնում էին նրա բիզնեսի ցիկլերի էմպիրիկ աշխատանքի վրա։ Միտչելը հայտարարեց էնդոգեն տեսության մասին, որը հիմնված է կապիտալիզմի ներքին դինամիկայի վրա։ Մինչ նեոդասական տեսությունները ստացվում են չապացուցված հոգեբանական աքսիոմներից, նա իր տեսությունը կառուցում է էմպիրիկ հետազոտություններից ստացված ինդուկտիվ ընդհանրություններից։ Նա նաև համարվում է պայմանական տնտեսական տեսության քննադատ։ Քանի որ Միտչելը մեծ ազդեցություն է կրել Վեբլենից, նա սովորաբար դասվում է նրա հետ որպես ամերիկացի ինստիտուցիոնալիստ։

Հիմնական աշխատանքները խմբագրել

  • A History of Greenbacks, 1903,
  • Gold Prices and Wages Under the Greenback Standard, 1908,
  • "The Backward Art of Spending Money", 1912, AER,
  • Business Cycles, 1913 Digital Book Index (անգլ.),
  • "Review of Aftalion's Les crises périodiques de surproduction", 1914, AER
  • "Review of Davenport's Economics of Enterprise", 1914, AER.
  • The Making and Uses of Index Numbers, 1915,
  • "Wieser's Theory of Social Economics", 1915, PSQ,
  • "The Role of Money in Economic Theory", 1916, AER,
  • "Review of Robertson's Study in Industrial Fluctuation", 1916, AER,
  • "Bentham's Felicific Calculus", 1918, PSQ,
  • "Statistics and Government", 1919, JASA,
  • "Review of the Review of Economic Statistics", 1919, AER,
  • "Prices and Reconstruction", 1920, AER,
  • "Making Goods and Making Money", 1923, Proceedings of AEA,
  • "The Prospects of Economics", 1924, in Tugwell, editor, Trend of Economics,
  • "Quantitative Analysis in Economic Theory", 1925, AER,
  • Business Cycles։ The problem and its setting, 1927,
  • "Postulates and Preconceptions of Ricardian Economics", 1929, in Smith and Wright, editors, Essays in Philosophy,
  • "Sombart's Hochkapitalismus", 1929, QJE,
  • "Institutes for Research in the Social Sciences", 1930, Proceedings of Association of American Universities.
  • "The Social Sciences and National Planning", 1935, Science,
  • "Commons on Institutional Economics", 1935, AER,
  • "Intelligence and the Guidance of Economic Evolution", 1936, Scientific Monthly,
  • "Thorstein Veblen", 1936, in What Veblen Taught,
  • The Backward Art of Spending Money։ and other essays, 1937,
  • Measuring Business Cycles with A.F. Burns, 1946,
  • What Happens During Business Cycles, 1951,
  • Lecture Notes on Types of Economic Theory, 2 volumes, 1967։

Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Митчелл Уэсли Клэр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  6. 6,0 6,1 6,2 Mathematics Genealogy Project — 1997.
  7. Alexander C. Cartwright. 2016. “Book Review: Illiberal Reformers: Race, Eugenics, &American Economics in the Progressive Era.” Libertarian Papers. 8 (2): 336-342
  8. Mitchell, Lucy Sprague (1953). Two Lives: The story of Wesley Clair Mitchell and Myself. New York: Simon and Schuster.
  9. List of ASA Fellows Արխիվացված 2016-06-16 Wayback Machine, retrieved 2016-07-16.
  10. Sanger, Margaret (1931). My Fight for Birth Control. Farrar & Rinehart. էջեր 301.
  11. Morgan, M. S. (1990). The History of Econometric Ideas. Cambridge: Cambridge University Press. էջեր 44–56. ISBN 0-521-37398-0.