Ուեսթ Ջորդան (անգլ.՝ West Jordan), քաղաք ԱՄՆ Յուտա նահանգի Սոլթ Լեյք շրջանում։ 2010 թվականին քաղաքում ապրում էր 103 712 մարդ։ Ուեսթ Ջորդանը նահանգի՝ բնակչության թվով չորրորդ քաղաքն է։ Անվանակոչվել է քաղաքի սահմաններով հոսող Ջորդան գետի պատվին։

Բնակավայր
Ուեսթ Ջորդան
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1849 թ.
Մակերես83,717638 կմ², 84,063254 կմ²
ԲԾՄ1333±1 մետր
Բնակչություն116 961 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիMDT?
Հեռախոսային կոդ801
Պաշտոնական կայքwestjordan.utah.gov
Ուեսթ Ջորդան (ԱՄՆ)##
Ուեսթ Ջորդան (ԱՄՆ)

Համաձայն ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի՝ քաղաքի մակերեսը կազմում է 80 կմ²։ Քաղաքի արևմտյան կողմից ձգվում է Օկեր լեռնաշղթան, արևելյան կողմից՝ հոսում է Ջորդան գետը։

Քույր քաղաքը Ռուսաստանի Վոտկինսկ քաղաքն է։

Պատմություն խմբագրել

Ուեսթ Ջորդանը Յուտայի՝ Սոլթ Լեյք Սիթիից հետո հիմնադրված առաջին բնակավայրերից է։ Հիմնադրվել է 1848 թվականին։ Առաջին բնակիչները եղել են Մարիուս Էնսայնի, Թոմաս Բաթերֆիլդի և Սեմյուել Էգբերտի ընտանիքները։ 1850 թվականին կառուցվել է ջրանցք Ջորդան գետի վրա, որը ջրաղացն ապահովել է ջրով։ Ուեսթ Ջորդանում կառուցվել է շաքարի ֆաբրիկա։ 1941 թվականին քաղաքը բնակեցվել է մինչև 2000 մարդուց կազմված բնակչությամբ[2]։

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՄարդահամարԲնակ.Note
19502107
19603009428%
19704221403%
198027 1925442%
199042 892577%
200068 336593%
2010103 712518%
2018 (est.)116 046119%

2010 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ուեսթ Ջորդանի բնակչությունը կազմում էր 103 712 մարդ (նրանցից 49,7 %-ը տղամարդ և 50,3 %-ը՝ կին), քաղաքում կար 29 849 տնային տնտեսություն և 24 768 ընտանիք։ Ռասսայական կազմը․ սպիտակամորթներ՝ 82,4 %։ 17,7 %-ը ունեն լատինոամերիկյան ծագում[3]։

Քաղաքի բնակչությունը ըստ տարիքային կազմի՝ ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, տեղաբաշխվել է հետևյալ կերպ․ 35,2 %՝ 18 տարեկանից ցածր բնակիչներ, 4,2 %՝ 18-21 տարեկան, 56,0 %՝ 21-65 տարեկան և 4,6 %՝ 65 տարեկան և բարձր։ Բնակչության միջին տարիքը՝ 28,2 տարեկան։ Ուեսթ Ջորդանում յուրաքանչյուր 100 կնոջ բաժին էր ընկնում 98,9 տղամարդ, ընդ որում 100 չափահաս կնոջ արդեն բաժին էր ընկնում նույն տարիքի 96,3 տղամարդ[3]։

29 849 տնային տնտեսությունների 83,0 %-ը իրենցից ներկայացնում էին ընտանիքներ․ 65,7 %-ը՝ միասին ապրող ամուսնական զույգեր (38,8 %-ը՝ անչափահաս երեխաներով), 12,0 %-ը՝ առանց ամուսինների ապրող կանայք և 5,3 %՝ առանց կանանց ապրող տղամարդիկ։ 17,0 %-ը ընտանիք չունեին։ Միջինում տնային տնտեսությունները վարում էր 3,46 մարդ, իսկ ընտանիքը՝ միջինում 3,78 մարդ։ Միայնակ էր ապրում բնակչության 12,7 %-ը, 3,0 %-ը կազմում էին միայնակ ծեր մարդիկ (65 տարեկանից բարձր)[3]։

Տնտեսություն խմբագրել

2017 թվականին 16 տարեկանից բարձր 80 602 մարդուց աշխատանք ունեին 57 336-ը։ Ընդ որում տղամարդկանց տարեկան միջին եկամուտը կազմում էր 49 581 ԱՄՆ դոլար, ի տարբերություն կանանց 36 280 դոլարի։ 2017 թվականին ընտանիքի միջին եկամուտը գնահատվում էր 76 854 $, ընտանեկան տնտեսությամբ՝ 72 083 $։ Բնակչության մեկ շնչի եկամուտը՝ տարեկան 25 375 $։ Ուեսթ Ջորդանի ընտանիքների ամբողջ թվի 5,3 %-ը և բնակչության ամբողջ թվի 7,5 %-ը մարդահամարի պահին գտնվում էր աղքատության շեմին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «West Jordan». Utah History Encyclopedia. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «American FactFinder». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել