Ուեյն Օլվեյն (անգլ.՝ Wayne Allwine, փետրվարի 7, 1947(1947-02-07)[1][2], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - մայիսի 18, 2009(2009-05-18)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հնչյունավորման դերասան, մոնտաժոր, հայտնի է նրանով, որ նվագում է հարվածային գործիքների վրա։ 32 տարի շարունակ հնչյունավորել է Միկի Մաուսին։ 1986 թվականին ստացել է «Էմմի» մրցանակ՝ «Հեռուստասերիալի լավագույն հնչյունային մոնտաժող» (Outstanding Sound Editing for a Series) կատեգորիայում։

Ուեյն Օլվեյն
անգլ.՝ Wayne Allwine
Ծնվել էփետրվարի 7, 1947(1947-02-07)[1][2]
ԾննդավայրԳլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահացել էմայիսի 18, 2009(2009-05-18)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունJohn Burroughs High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կրկնօրինակող, հնչյունավորող և foley artist
Ամուսին(ներ)Ռասսի Թեյլոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ուեյն Օլվեյնը ծնվել է 1947 թվականի փետրվարի 7-ին Գլենդել քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ)։ Իր կյանքի մեծ մասը աշխատել է The Walt Disney Company ստուդիայում։ 1977 թվականից մինչև մահը մուլտֆիլմերում հնչյունավորել է Միկի Մաուսին[4]։

Առաջին անգամ էկրանին հայտնվել 7 տարեկանում՝ «House Party» հաղորդման շրջանակներում։ Դպրոցում ստեղծել է իր երաժշտական խումբը՝ «The International Singers», որը հաջողությամբ ելույթ էր ունենում Կալիֆոռնիայի տարածքում։ Ձայնագրվել է հայտնի երաժիշտներ Բոբի Վինտոնի և Դոբի Գրեի հետ։ Եղել է Arrows խմբի անդամ։

1991 թվականին ամուսնացել է հնչյունավորման դերասանուհի Ռուսի Թեյլորի հետ, ով 1986 թվականից հնչյունավորում էր Մինի Մաուսին, և ապրել է նրա հետ մինչև իր մահը՝ 2009 թվականը։ 2008 թվականին նրանք միասին արժանացել են «Դիսնեյի առասպել» կոչմանը։

Ուեյն Օլվեյնը մահացել է 2009 թվականի մայիսի 18-ին շաքարային դիաբետից, որը հանդիսացել էր սրտամկանի ինֆարկտի առաջացման պատճառ[4]։

Նախկին ամուսնություններից ունեցել է երեխաններ՝ Էրին, Փիթեր, Քրիստոֆեր և Ջոշուա։ Ունի Իսահակ անունով թոռնիկ։

Ֆիլմագրություն խմբագրել

Մուլտֆիլմեր և ֆիլմեր խմբագրել

  • 1977—1996The Mickey Mouse Club
  • 1983Mickey's Christmas Carol
  • 1985The Black Cauldron
  • 1988Who Framed Roger Rabbit
  • 1990The Prince and the Pauper
  • 19931995Bonkers
  • 1995A Goofy Movie
  • 19992000 — Mickey Mouse Works
  • 1999Fantasia 2000
  • 2001—2003Disney's House of Mouse
  • 2001Mickey's House of Villains
  • 2004Mickey, Donald, Goofy: The Three Musketeers
  • 2004The Lion King 1½
  • 20062009Mickey Mouse Clubhouse

Համակարգչային խաղեր խմբագրել

  • 1990Castle of Illusion Starring Mickey Mouse
  • 1992World of Illusion Starring Mickey Mouse and Donald Duck
  • 2002—2009Kingdom Hearts
  • 2002Disney Golf
  • 2003Toontown Online
  • 2008Disney Think Fast

Մոնտաժոր խմբագրել

  • 1984Splash
  • 1985—1987Amazing Stories
  • 1987Three Men and a Baby
  • 1987Innerspace
  • 1988Alien Nation
  • 1989Star Trek V: The Final Frontier

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեյն Օլվեյն» հոդվածին։