Ուեյն Հեննեսի

ֆուտբոլիստ

Ուեյն Ռոբերտ Հեննեսի (անգլ.՝ Wayne Robert Hennessey, հունվարի 24, 1987(1987-01-24)[1][2], Բանգոր, Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, դարպասապահ, ով հանդես է գալիս անգլիական «Քրիսթալ Փելաս» ակումբում և Ուելսի հավաքականում։

Ուեյն Հեննեսի
Wayne Hennessey
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ուեյն Ռոբերտ Հեննեսի
Ազգությունը ուելսցի
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1987(1987-01-24)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Բանգոր, Ուելս
Հասակ 198
Քաշ 90
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քրիսթալ Փելաս
Համար 13
Պատանեկան կարիերա
4-2003 Անգլիա Մանչեսթեր Սիթի
2003-2006 Անգլիա Վուլվերհեմփթոն Ուոնդերերս

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2014 Անգլիա Վուլվերհեմփթոն Ուոնդերերս 152 (-221)
2006  Անգլիա Բրիստոլ Սիթի 2 (?)
2007  Անգլիա Ստոկպորտ Կաունտի 15 (-16)
2013  Անգլիա Յովիլ Թաուն 12 (-19)
2014-այժմ Անգլիա Քրիսթալ Փելաս 33 (-39)
Ազգային հավաքական
Ուելս Ուելս (մինչև 17) 6 (0)
Ուելս Ուելս (մինչև 19) 7 (1)
2005-2009 Ուելս Ուելս (մինչև21) 6 (0)
2007-այժմ Ուելս Ուելս 46 (-48)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հունիսի 6:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի հոկտեմբերի 27

Վաղ կյանք։ Կարիերայի սկիզբ խմբագրել

Հեննեսին համարվում է Թերի Հեննեսիի հորեղբոր տղան, ով հաղթել է 39 գավաթ՝ խաղալով Ուելսի հավաքականում 1962-ից 1972 թվականներին։ Հեննեսին ծնվել է Բանգորում, Գվինեդ, և մեծացել է Բոմարիսում, Անգլսիում։ Կրթություն է ստացել Դեյվիդ Հյուզում, սակայն տեղափոխվեց Connah's Quay High School, քանի որ այդպես նրա համար հեշտ էր ճանապարհորդել Մանչեսթերով։ Հեննեսին իր կարիերան սկսել է որպես Մանչեսթեր Սիթիում փորձաշրջան անցնող, սակայն սկսեց խաղալ 2003 թվականից, ինչից հետո նա հաճախեց Վուլվերհեմփթոնի պատանեկան ակադեմիա։ Այն բանից հետո, երբ նա բարձրանում էր կարիերայի աստիճաններով, պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց 2005 թվականի ապրիլին։

Լինելով «Wolves»-ի և այլ երիտասարդական ակումբների պահեստային 2005-2006 մրցաշրջանում, Հեննեսին 2006 թվականի հուլիսին ուղարկվեց փորձաշրջանի Բրիստոլ Սիթիում՝ նպատակով, որ հետագայում թիմում փորձ ձեռք կբերի, սակայն դարպասապահ Մետտա Մյուրեյի վնասվածքից հետո վերադարձավ «Wolves»: Հետո նա 2006 թվականի օգոստոսին վերադարձավ Բրիստոլ Սիթի, սակայն, միայն մի ամսով։ Թիմում նա այդպես էլ չխաղաց և ձեռքերի վնասվածքի պատճառով վերադարձավ իր հարազատ ակումբ։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Այն բանի համար, որ լավագույն ֆուտբոլային թիմում տեղ ստանա, Հեննեսին 2007 թվականի հունվարին մեկ ամսով միացավ Անգլիայի առաջնության 3-րդ դիվիզիոնի թիմի։ Նրա նորամուտի՝ «Բոստոն Յունայթեդի» դեմ խաղին, թիմը ոչ ոքի խաղաց, ինչպես և հետագա 5 խաղերը։ Այսպիսով նրա վարձավճարը երկարացվեց ևս 1 ամսով։

Նա շարունակեց ռեկորդներ սահմանել ֆուտբոլային լիգայում։ Այս անգամ 9 խաղ էր, որ թիմը գնդակ բաց չէր թողնում սեփական դարպասը («չոր» հանդիպում էր խաղում)։ Ստոկպորտ թիմը գերազանցեց 119-ամյա ռեկորդը, երբ նրանք 2007 թվականի մարտին ջախջախեցին «Սուինդոն Թաունին» 3:0 հաշվով։ Այդ ձեռքբերումից հետո նա դարձավ Անգլիայի երրորդ դիվիզիոնի ամսվա լավագույն խաղացող։ Նրա քաջագործությունը նշանակում է, որ նա արդեն պահում է Կաունտիի ռեկորդը՝ խաղերի ամենաերկար ժամանակահատվածում բաց չթողած գնդակների առումով՝ դրանով իսկ գերազանցելով Գարի Հարդիի 85 տարվա ռեկորդը։ Նրա ռեկորդը ներկայումս 857 րոպե է՝ սկսած 2007 թվականի հունվարի 13-ին «Բոստոն Յունայթեդի» կազմում ամենասկզբի մրցութային նորամուտից մինչև «Բարնետից» Օլիվեր Ալլենի խփած գոլը 2007 թվականի մարտի 10-ին։ Այսպիսով նա չհանձնվեց իր խաղերում։

«Վուլվերհեմփթոն Ուոնդրերս» խմբագրել

Հեննեսին «Գայլերի» կազմ վերադարձավ 2007 թվականի ապրիլին՝ նրանց գլխավոր դարպասապահ Մետտ Մյուրեյի հերթական վնասվածքից հետո և հայտնվեց պահեստայինների նստարանին մի քանի խաղի ընթացքում։ Երբ Մյուրեյը առաջնության կիսաեզրափակչի «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղի նախաշեմին վնասեց նախաբազուկը, գործին միջամտեց Հեննեսին։ Այսպիսով կայացավ «Wolves»-ի կազմում նրա նորամուտը։

Մյուրեյը, բաց թողնելով ամբողջ 2007-2008 մրցաշրջանը բազմակի վնասվածքներով, թույլ տվեց Հեննեսիին, լիգայում լինելով ամենահաս, հաստատվել 1 համարի ներքո և կնքել նոր՝ շահաբեր պայմանագիր։ 2007-2008 մրցաշրջանի ավարտին ֆուտբոլային ասոցիացիայի կարծիքով թիմը համարվեց լավագույնը, իսկ Հեննեսին ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող։ «FourFourTwo» ամսագրի վարկածով Հեննեսին 22-րդ տեղում էր ֆուտբոլային լիգայի թոփ 50 խաղացողների ցանկում։

2008-2009 մրցաշրջանը Հեննեսիի և «Wolves»-ի համար հաջող սկիզբ ունեցավ։ Նրանց լիգայի 9 խաղերից 8-ում սպասում էին հաղթանակներ։ Սակայն այսպիսի հիասքանչ խաղերի շարքը ավարտվեց Ռեդինգի թիմից 0:3 պարտություն կրելով։ Շուտով, դրանից հետո, Հեննեսիի մենեջեր Միկ Մաքքարթնին նրան ուղարկեց պահեստայինների նստարանին՝ հոգեբանական հոգնածություն փոխանցելով։ Պահեստային դարպասապահ Կարլ Իկեմեն բավականին երկար խանգարեց իրեն, մինչև որ Հեննեսիի հերթական վնասվածքը վերջնականապես դուրս չհանեց նրան մրցաշրջանից։ Հետո Հեննեսին վերականգնվեց և վստահորեն պաշտպանեց սեփական դարպասը մրցաշրջանի մնացած մասում, որն ավարտվեց պրեմիեր լիգա առաջխաղացմամբ՝ որպես չեմպիոն 5 տարվա բացակայությունից հետո։

Հեննեսին Պրեմիեր Լիգայում սկսեց հանդես գալ 2009-2010 մրցաշրջանից։ Բացի այդ, բաց թողնելով 4 գոլ 2 հաջորդող խաղերում՝ նա փոխարինեց ավելի փորձառու դարպասապահ Մարկուս Հանեմանային։ Այնուամենայնիվ, բաց թողնելով 4 գոլ իրար հաջորդող 2 խաղերում՝ նա տեղը զիջեց Մարկուս Հանեմանային և մրցաշրջանի մնացած մասն անցկացրեց պահեստայինների նստարանին։ Այսպես ակումբը վստահորեն զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը։

2010 թվականի հուլիսին Հեննեսին «Wolves»ի հետ երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2015 թվականը։ Հաջորդ մրցաշրջանում կրկին սկսեց խաղալ Հանեմաննը, պահելով առաջին տեղը, մինչև որ նրա մարզավիճակի կորուստը 2010 թվականի նոյեմբերին Հեննեսիին հիմնական կազմ դուրս բերեց։ Հետագայում նա իր տեղը պահեց մրցաշրջանի մնացած հատվածում, երբ ակումբը մի կերպ կարողացավ խուսափել լիգայից դուրս թռչելուց։

2011-12 մրցաշրջանում Հեննեսին «Wolves»-ի պաշտպանության մաս էր կազմում, որը գերազանցեց 30 «չոր» հանդիպումների քանակը։ Վերջապես նրանք 2012 թվականի ապրիլին գոլազուրկ ոչ ոքի ավարտեցին «Սանդերլենդի» դեմ խաղը, սակայն այդ ժամանակ ակումբը հաստատակամորեն աղյուսակում զբաղեցնում էր վերջին հորիզոնականը։ Հաջորդ խաղը Հեննեսիին վատ նորություններ բերեց։ Հեննեսին տառապեց ծնկի կապանների պատռվածքով։ Մի քանի պահեստային խաղեր ավարտելուց հետո՝ 2012 թվականի նոյեմբերին՝ իր վերադարձի ժամանակ նա մարզումների ժամանակ կրկին վնասեց ծունկը, որը նրան շարքից հանեց 2012-13 մրցաշրջանում։

Նախքան 2013-14 մրցաշրջանի սկիզբը նա վերադարձավ «Wolves»: Ակումբը դուրս էր թռել Անգլիայի առաջնության երկրորդ դիվիզիոն և դրա պատճառով նա չէր համակերպվում, սակայն մրցաշրջանի մեկնարկում ընտրություն չկար։ 2013 թվականի օգոստոսի 12-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մեկ ամիս անցկացվի «Յովիլում», մինչև որ Հեննեսին կվերականգնվի իր երկարաժամկետ խնդիրներից և վնասվածքներից։ Սակայն, մինչ այդ գործարքի պաշտոնական կայացումը, Հեննեսին վնասվածք հասցրեց ծնկատակի ջիլերին այն ժամանակ, երբ միջազգային պարտադրանքները Ուելսի հավաքականի վրա վերանայվեցին։ Չնայած դրան 2013 թվականի օգոստոսի 21-ին «Յովիլում» տեղի ունեցավ պաշտոնական փոփոխություն. Հեննեսին փոխարինեց վնասվածք ստացած Սեմ Ջոնսթոնին, որը, արդյունքում, չերկարաձգվեց մինչև 2013 թվականի օգոստոսի 21-ը։ Նա «Յովիլում» իր նորամուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 24-ին՝ «Դերբի Կաունտիի» դեմ խաղում 3 գնդակ ընդունելով։ Նախավերջին տնային խաղում Հեննեսին ստացավ «Man of the Match» մրցանակը այն բանից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ առաջնության ժամանակ հաղթանակի հասան՝ հաղթելով «Նոթինգեմ Ֆորեսթին»։

Վարձավճարով «Յովիլ» տեղափոխվելուց հետո, Հեննեսին վերադարձավ «Գայլերի» կազմ, սակայն Կարլ Իկեմեն չփոխարինեց։ Երբ Իկեմեն 2014 թվականի հունվարին վնասվածք ստացավ, Հեննեսին հրաժարվեց խաղալ հաջորդ՝ «Ջիլինգեմի» դեմ խաղում՝ շշուկ տարածելով, որ պատրաստվում է լքել ակումբը։ Չնայած, հետագայում նա ներողություն խնդրեց խաղալուց հրաժարվելու։ Այնուամենայնիվ, նա իրոք չէր ցանկանում շարունակել խաղալ «Գայլերից» և հետագայում բանակցությունները թույլ տվեցին նրան միանալ Պրեմիեր Լիգան ներկայացնող «Քրիսթալ Փելասին»։

«Քրիսթալ Փելաս» խմբագրել

2014 թվականի հունվարի 31-ին Հեննեսին պայմանագիր կնքեց «Քրիսթալ Փելասի» հետ՝ 3,5 տարի ժամկետով։ ԶԼՄ-ների ենթադրմամբ դա 1,6 միլիոն ֆունտ ստերլինգ եկամուտ է։ Հեննեսին «Իգլների» կազմում իր նորամուտը նշեց 2014 թվականի մայիսի 11-ին՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Ֆուլհեմի» դեմ խաղում։

2014-15 մրցաշրջանում Հեննեսիի խաղադաշտում հայտնվելը հաղթանակ բերեց Ֆուտբոլային լիգայի գավաթի 2-րդ փուլի խաղում՝ 3:0 հաշվով։ Հոկտեմբերի 25-ին կայացավ Հեննեսիի առաջին անգամ պրեմիեր լիգայի մրցաշրջանում խաղադաշտ դուրս գալը՝ որպես վնասվածք ստացած դարպասապահ Սպերոնի փոխարինող։ «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ Հեննեսին մրցաշրջանն ավարտեց, որում թիմը հաղթեց «Լիվերպուլին» և «Սուոնսի Սիթիին»՝ պահպանելով «չոր» անցկացրած խաղերի վիճակագրությունը։ 2015-2016 թվականների Ֆուտբոլային լիգայի գավաթի երկրորդ և երրորդ փուլերի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ մեկնարկից հետո, Հեննեսին ընտրվեց Ալեքս Մաքքարթիի փոխարեն, որպեսզի Պրեմիեր Լիգան սկսի «Ուոթֆորդի» դեմ։ Նա խաղերը թիմի հետ «չոր» հաշիվներով էր ավարտում մինչև որ «Փելասը» չհաղթեց «Վիկարեջ Ռուուդին» 1:0 հաշվով և այդպիսով պահպանեց թիմի առաջին դարպասապահի տեղը։

Միջազգային կարիերա խմբագրել

Նրա միջազգային նորամուտը Ուելսի կազմում կայացավ 2007 թվականի մայիսի 26-ին՝ Նոր Զելանդիայի դեմ խաղում և ավարտվեց 2:2 ընկերական ոչ ոքիով։ Այդ ժամանակվանից Հեննեսին դարձավ հավաքականի առաջին դարպասապահը։ Հեննեսին Ուելսի հավաքականում իր 50-րդ խաղը անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ պահպանելով «չոր» հանդիպումների քանակը։ Հետո հետևեց Եվրո 2016-ի ընտրական շրջանի Կիպրոսի դեմ հաղթանակը 1:0։ Հեննեսին խաղացել է Եվրո 2016-ի բոլոր ընտրական խաղերը՝ բաց թողնելով ընդամենը 4 գնդակ։ Այդպես նրանք 1958 թվականի աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ հասան խոշոր միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլ։ Հեննեսին Ուելսում դարձավ «առաջին դարպասապահ», բայց ստիպված էր բաց թողնել առաջնության առաջին տուրը՝ Սլովակների դեմ 2:1 հաղթանակը։ Մեջքի սպազմա ունենալուց հետո, Հեննեսիին փոխարինեց Դեննի Ուորդը։

Վիճակագրություն խմբագրել

2014 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեյն Հեննեսի» հոդվածին։