Ուգո Այալա Կաստրո (իսպ.՝ Hugo Ayala Castro, մարտի 31, 1987(1987-03-31)[1][2], Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի ֆուտբոլիստ, ՈՒԱՆԼ Տիգրես ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան, 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ուգո Այալա
Hugo Ayala Castro
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հուգո Այալա Կաստրո
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1987(1987-03-31)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Մորելիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 186 սմ
Քաշ 78 կգ
Դիրք Կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՈՒԱՆԼ Տիգրես
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2010 Մեքսիկա Ատլաս 86 (3)
2010—այժմ Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես 290 (5)
Ազգային հավաքական
2007 Մեքսիկա Մեքսիկա (մինչև 20 ) 14 (0)
2009—այժմ Մեքսիկա Մեքսիկա 45 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Այալան Մեքսիկայի հավաքականի կազմում

Ուգոն «Ատլաս» ակումբի ակադեմիայի սան է։ 2005 թվականի Ապերտուրում ընդգրկվել է հիմնական թիմի հայտացուցակում, բայց մրցաշարի ընթացքում չի մասնակցել ոչ մի հանդիպման՝ մնալով պահեստայինների նստարանին։ 2006 թվականի հոկտեմբերի 28-ին «Գվադալախարա» ակումբի դեմ դերբիում, Ուգոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում Ուգոն հիմնականում խաղադաշտ է դուրս եկել խաղի վերջնամասում՝ դուրս գալով փոխարինման։ 2007 թվականի Կլաուսուրի սկսվելու հետ միասին, Ուգոն դարձել է հիմնական կազմի խաղացող։ 2008 թվականի օգոստոսի 28-ին «Ամերիկա» ակումբի դեմ խաղի ժամանակ Ուգոն խփել է իր առաջին գոլը՝ «Ատլաս» ակումբի կազմում[3]։ 2009 թվականի հուլիսին «Ատլասի» մարզիչ Ռիկարդո Լավոլպեն 22-ամյա պաշտպանին նշանակել է թիմի ավագ՝ կարիերան ավարտած Բրունո Մարիոնիի փոխարեն։

2010 թվականին պաշտպանի տրանսֆերը 2 մլն-ով գնել է ՈՒԱՆԼ Տիգրես ակումբը։ Հուլիսի 25-ին «Կերետարո» ակումբի դեմ մրցավեճում, Ուգոն նոր թիմի կազմում կատարել է իր նորամուտը[4]։ Առաջին իսկ մրցաշրջանից Ուգոն դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող՝ 2010-2011 և 2011-2012 մրցաշրջանների բոլոր խաղերն անցկացնելով առանց փոխարինման։ 2011 թվականին Ապերտուրում Ուգոն ՈՒԱՆԼ Տիգրես ակումբի կազմում դարձել է երկրի չեմպիոն։ 2012 թվականի մայիսի 7-ին «Մոնարկաս Մորելիա» ակումբի դեմ խաղում Ուգոն խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[5]։ ՈՒԱՆԼ Տիգրես ակումբի կազմում Ուգոն երեք անգամ հաղթել է երկրի առաջնությունում, իսկ 2015 թվականին նա թիմին օգնել է հասնել մինչև Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ 2017 թվականին Ուգոն չորրորդ անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն։

Միջազգային կարիերա խմբագրել

2009 թվականի մարտի 11-ին Ուգոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Բոլիվիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին[6]։

2015 թվականի ամռանը Ուգոն հայտագրվել է իր թիմի կազմում՝ մասնակցելու Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը կայացել է Չիլիում։ Մրցաշարի ընթացքում Ուգոն մասնակցել է Բոլիվիայի[7], Չիլիի[8] և Էկվադորի[9] հավաքականների դեմ մրցավեճերին։

2017 թվականին Ուգոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սալվադորի[10], Հունդուրասի[11] և երկու անգամ Ճամայկայի[12][13] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականի փետրվարի 1-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում Ուգոն խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[14]։ Նույն թվականին Ուգոն մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում Ուգոն մասնակցել է Գերմանիայի[15] և Բրազիլիայի[16] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Մեքսիկայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 1 փետրվարի, 2018 Ալամոդոմ, Սան Անտոնիո, ԱՄՆ   Բոսնիա և Հերցեգովինա 1:0 1:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  ՈՒԱՆԼ Տիգրես

  •   Մեսքսիկայի ֆուտբոլի առաջնություն — 2011
  •   Մեսքսիկայի ֆուտբոլի առաջնություն — 2015
  •   Մեսքսիկայի ֆուտբոլի առաջնություն — 2016
  •   Մեսքսիկայի ֆուտբոլի առաջնություն — 2017
  • Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից — 2015

Միջազգային

  Մեքսիկա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Атлас VS. Америка Мехико 1:1» (անգլերեն). soccerway.com. 2008—08—27.
  4. «УАНЛ Тигрес VS. Керетаро 0:1» (անգլերեն). soccerway.com. 2010—07—25.
  5. «Монаркас Морелия VS. УАНЛ Тигрес 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012—05—07.
  6. «Мексика VS. Боливия 5:1» (անգլերեն). soccerway.com. 2009—03—12.
  7. «Мексика VS. Боливия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015—06—13.
  8. «Чили VS. Мексика 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015—06—16.
  9. «Мексика VS. Эквадор 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015—06—19.
  10. «Мексика VS. Сальвадор 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 10.
  11. «Мексика VS. Гондурас 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 21.
  12. «Мексика VS. Ямайка 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 14.
  13. «Мексика VS. Ямайка 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 24.
  14. «Мексика VS. Босния и Герцеговина 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 1.
  15. «Германия VS. Мексика 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 17.
  16. «Бразилия VS. Мексика 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Այալա» հոդվածին։