«Ոսկի» (անգլ.՝ Gold), ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Հեյգանի դրաման։ Գլխավոր դերերը կատարել են Մեթյու Մակքոնահին, Էդգար Ռամիրեսը և Բրայս Դալաս Հովարդը[5]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի հունիսի 29-ին։ Ֆիլմը նկարահանվել է Նյու Յորքում, Նյու Մեքսիկոյում և Թաիլանդում[6][7][8]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 27-ին։ Այն նկարահանվել է 1993-1997 թվականներին «Bre-X» ընկերության կատարած խարդախության մոտիվներով։

Ոսկի
անգլ.՝ Gold[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրգանձերի փնտրման ֆիլմ, քրեական ֆիլմ և դրամա
Թվականապրիլի 13, 2017[2], դեկտեմբերի 30, 2016 և փետրվարի 16, 2017[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Գաան[4]
ՊրոդյուսերMichael Nozik?
Սցենարի հեղինակՊատրիկ Մասեթ և Ջոն Զինման
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի[1], Էդգար Ռամիրես[1], Բրայս Դալաս Հովարդ[1], Քորի Սթոլ[1], Թոբի Քեբել[1], Բիլ Քեմփ[1], Ջոշուա Հարթո[1], Թիմոթի Սիմոնս[1], Քրեյգ Թեոդոր Նելսոն[1], Մեյքոն Բլեր[1], Ադամ ԼեՖևր[1], Ֆրենկ Վուդ[1], Մայքլ Լենդիս[1], Bhavesh Patel?[1], Ռեյչել Թեյլոր[1], Սթեյսի Քիչ[1], Բրյուս Գրինվուդ[1], Վիք Բրաուդեր[1], Dylan Kenin?[1], Stafford Douglas?[1], William Sterchi?[1], Քրիստեն Ռեյքս[1], Stephen Bogardus?[1], Hank Rogerson?[1], Frank Bond?[1], Casey Messer?[1], John Lawlor?[1], Matthew Page?[1], Joanne Camp?[1], Լորա Մարտինես-Քանինգհեմ[1], Joe Berryman?[1], Danny Winn?[1], Բոբ Ջեսեր[1], Catherine Haun?[1], Jackamoe Buzzell?[1], Marybeth Massett?[1], John Pirkis?[1], Patrick Duggan?[1], Ed Trucco?[1], Jirayu Thantrakul?[1], Nophand Boonyai?[1], Tanapol Chuksrida?[1], Sahajak Boonthanakit?[1] և John Wojda?[1]
ՕպերատորՌոբերտ Էլսվիթ
ԵրաժշտությունԴանիել Փեմբերթոն
ՄոնտաժԴուգլաս Քրայս
Պատմվածքի վայրԻնդոնեզիա և ԱՄՆ
Նկարահանման վայրՆյու Յորք, Նյու Մեքսիկո, Ինդոնեզիա և Թաիլանդ
ԿինոընկերությունBlack Bear Pictures
Տևողություն121 րոպե
Բյուջե20 000 000 $
Շահույթ14 880 939 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1981 թվական, ԱՄՆ, Նևադա նահանգ, Ռենո։ Քեննի Ուելսը աշխատում է «Washoe Mining Inc.» երկրաբանահետախուզական ընկերությունում, որը նրա հոր ընկերությունն է։ Հոր մահից հետո ընկերությունը հազիվ է գոյատևում, բաժնետոմսերը գրեթե ոչինչ չարժեն։ Գրասենյակի կորստից հետո Քենին և նրա գործընկերները աշխատանում են Քենիի ընկերուհու՝ Քեյի բարում։

Իր ընկերուհու հետ ապրող Ուելսը որոշում է մեկնել Ինդոնեզիա, որտեղ հանդիպում է երկրաբան Մայքլ Ակոստային, որը վերջերս տարածաշրջանում բացել էր պղնձի խոշորագույն հանքավայրը։ Նրանք պայմանագիր են կնքում՝ խոստանալով ամեն գնով ձեռք բերել այդ հարստությունը և նախապես «50/50» հարաբերակցությամբ կիսում են ապագա շահույթը։ Նրանք երկուսն էլ տառապում են գումարի անբավարարությունից, սակայն կարողանում են Կալիմանտանում ձեռք բերել հողատարածք, որտեղ ոսկու պաշարներ կարող էին լինել։ Դրանից հետո Քենին վերադառնում է ԱՄՆ, որտեղ գտնում է անհրաժեշտ ֆինանսավորման մի մասը։

Ցավոք, հողի ուսումնասիրությունը ոսկու առկայություն ցույց չի տալիս, որից հետո դրամական պակասի պատճառով աշխատողները հեռանում են ճամբարից։ Իրավիճակը շտկում է Ակոստեն, որը Քենիի մոտ ունեցած վերջին 2 հազար դոլարով տեղացիների համար ջրի մաքրման սարքավորումներ է գնում։ Ուելսը հիվանդանում է մալարիայով և մի քանի շաբաթ կյանքի և մահվան եզրին է գտնվում՝ խնդրելով զուգընկերոջը շարունակել որոնումները, որպեսզի իր մահը արդարացված լինի։ Ապաքինվելուց հետո նա ճամբարում ակտիվ աշխատանքային եռուզեռ է տեսնում. երակը, փաստորեն իրապես ոսկեբեր էր (1 տոննա հողում՝ 1/8 ունցիա)։

Տոնախմբությունից հետո Քեննին վերադառնում է ԱՄՆ և իր «Washoe Mining Inc.» գրասենյակը տեղափոխում է երկնաքեր։ Ընկերության բաժնետոմսերը սկսում են կտրուկ աճել տեղական բանկի կողմից դրանց մասնակի տեղաբաշխումը կազմակերպելուց հետո (4-ից մինչև 23 ցենտ մի բաժնետոմսի համար) , որը նախկինում հրաժարվում էր ֆինանսավորել գրասենյակի նախագծերը։ Ընկերության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում Ուոլ Սթրիթյան «Brown/Thomas» բանկը և առաջարկում է ռազմավարական համագործակցություն։ Ուելսը դեմ էր այդ համագործակցությանը, իսկ Մայքը բանկային աշխատողներին առաջարկում է իրենց հետ մեկնել Ինդոնեզիա։

Ուղևորությունը հաջողությամբ է պսակվում. բանկային աշխատողները գտնում են մի ամբողջ զտաբեկոր։ Դրանից հետո բանկը ընկերությունում ներդնում է 20 միլիոն դոլար՝ 1988 թվականի սեպտեմբերի 8-ին կազմակերպելով նրա բաժնետոմսերի առաջին հանրային վաճառքը և ընդգրկումը Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցակում։ Ընկերության բաժնետոմսերը մեծ հաջողություն են վայելում. դրանց գինը սակարկությունների առաջին օրը հասնում է 70 դոլարի (մեկ հատի համար)։

Քենին սկսում է ամբողջ օրը անցկացնել խնջույքներում, մինչ Քեյը վախենում է, որ Քենիի նոր ծանոթները դավադրություն կարող են կազմակերպել։ Արդյունքում, նա վիճում է Քենիի հետ, այնուհետև լքում նրան՝ բանկի աշխատակցուհի Ռեյչել Հիլլի հետ Քենիի սիրախաղի պատճառով։

«Newport holdings» խոշոր ոսկու արդյունաբերական ընկերության սեփականատեր Մարկ Հենքոքը ցանկություն է հայտնում գնել ընկերությունը՝ մեծամասնական բաժնեմասի համար վճարելով 300 միլիոն դոլար։ Բայց Քենին հրաժարվում է գործարքից, քանի որ այդ դեպքում ընկերության անունից կհեռացվեր նրա ազգանունը։

Հաջորդ օրը Մայքը հաղորդում է, որ Ինդոնեզիայի իշխանությունները ազգայնացրել են ոսկու երակը։ Այդ ամենի հետևում Մարկ Հենքոքն է, որի տնօրենների խորհրդում ԱՄՆ-ի նախկին նախագահն է, որն էլ իր հերթին մտերիմ է Ինդոնեզիայի նախագահ Սուհարտոյի հետ։ Դրանից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը ընկնում է, և այն հեռացնում են բորսայի ցուցակից։ Մայքը իր զուգընկերոջը մխիթարելու համար խոստովանում է, որ ինքը երջանիկ պատահականությամբ պղնձի հանքավայր է հայտնաբերել բոքսիտների որոնման արշավի ընթացքում։

Քենին ճնշված է և իրեն պարտված է համարում, բայց Ակոստան ժամանում է ԱՄՆ և հանքավայրի վերադարձման ծրագիր է առաջարկում։ Նրանք ընկերանում են Ինդոնեզիայի նախագահի որդու հետ, ինչը հաջողվում է այն բանից հետո, երբ Քեննին իր կամքի ուժը ցուցադրելու համար շոյում է ինդոնեզացու ընտելացված վագրին։ Ոսկու երակի աշխատանքները վերսկսվում են, ընկերությունը, որը 85 տոկոսով պատկանում է միապետի որդուն, իսկ 15 տոկոսով՝ «Washoe»-ին, գնահատվում է 30 միլիարդ դոլար։ Քեննին որոշում է վերադառնալ Քեյի մոտ, բայց տեսնելով նրա սիրախաղը նոր աշխատավայրի գործընկերոջ հետ,չի ցանկանում դա։

Երկրաբանահետախուզական ազգային ասոցիացիան նրան պարգևատրում է «Ոսկե բրիչով»։ Նրա հանդիսավոր ելույթի ընթացքում Ակոստան դուրս է գալիս դահլիճից։

Հաջորդ օրը Քենին գրասենյակ տանող ճանապարհին հանդիպում է մոլեգնած ամբոխին։ Պարզվում է, որ անկախ հետաքննությունը չի հաստատել երակում ոսկու առկայությունը։ Մայքը պարզապես երակից նմուշներ է կեղծել աղակալման միջոցով, իսկ նրա հայտնաբերած ոսկին գետային է եղել (այն ստացել է տեղի բնակչությունից՝ ջրի մաքրման սարքավորումների դիմաց)։ Այս ամբողջ ընթացքում Ակոստան օֆշորների օգնությամբ վաճառել է ընկերության բաժնետոմսերից՝ վաստակելով 164 միլիոն դոլար։

1988 թվականի հոկտեմբերի 17-ին ՀԴԲ-ն Քենիին հարցաքննում է իր հյուրանոցի համարում, որի համար նա այլևս չէր կարողանում վճարել։ Ուժայինները հավատում են նրա վարկածին և պատմում են Ակոստայի ճակատագրի մասին։ Ինդոնեզիայի իշխանությունները ձերբակալել էին նրան։ Նրանց կողմից անցկացված ոսկու առկայության վերաբերյալ գրունտի վերլուծություններից հետո ուղղաթիռից դուրս է թռել՝ 300 մետր բարձրությունից։ Զինվորները հայտնաբերել են նրա դիակը։ Դիակի դեմքն ու ձեռքերը կերել էին վայրի խոզերը, ինչի պատճառով Մայքի մահը չէր կարելի ապացուցել 100 տոկոս ճշգրտությամբ (դիահերձման արդյունքները գաղտնի են պահվում, դիակը դիակիզվել է)։

Միևնույն ժամանակ, Սուհարտայի որդին հասցրել է ազատվել ընկերության բաժնետոմսերից մինչ ընկերության փլուզումը։ Գործակալները հետաքրքրվում են Քենիից, թե արդյոք նա տեղյակ է եղել կեղծիքների մասին և արդյոք ինքը չի մասնակցել խարդախությանը։ Բացասական պատասխաններից հետո նրանք հեռանում են։ Գործակալ Փոլ Ջենինգսը հիշեցնում է, որ գերատեսչությունը հետևելու է նրան և նրա ֆինանսական ակտիվությանը։

Քենին վերադառնում է Քեյի տուն, ներողություն է խնդրում նրանից և ստանում է իր վերջին հանդիպումից հետո կուտակված նամակները։ Նա բացում է ծրարներից մեկը և այնտեղ անձեռոցիկներ է գտնում, որի վրա նա և Մայքը պայմանագիր են կնքել։ Այդ փաստաթղթի տակ գտնում է Ջիբրալթարի Առաջին բանկից 82 միլիոն դոլարի ավանդային չեկ։

Դերերում խմբագրել

  • Մեթյու Մակքոնահի — Քեննի Ուելս[9][10]
  • Էդգար Ռամիրես — Մայքլ Ակոստա[11]
  • Բրայս Դալաս Հովարդ — Քեյ[7]
  • Ջոշուա Հարտո — Լլոյդ Սթենթոն[12]
  • Թիմոթի Սայմոնս — Ջեֆ Ջեկսոն
  • Մայքլ Լենդիս[13] — Գլեն Բինկերտ
  • Քորի Սթոլ[7]— Բրայան Վուլֆ
  • Թոբի Քեբբել — Պոլ Ջեննինգս
  • Բրյուս Գրինվուդ[7] — Մարկ Հենկոկ
  • Սթեյսի Կիչ[7] — Կլայվ Կոուլմեն
  • Բիլ Կեմպ — Հոլիս Դրեշեր
  • Ռեյչել Թեյլոր — Ռեյչել Հիլ
  • Մեյքոն Բլեր — Քոնի Ռայթ
  • Բհավեշ Պաթել — Բոբի Օուենս
  • Կրեյգ Նելսոն — Քենի Ուելսի հայրը
  • Դենի Ուին — բարկացած ներդրողը
  • Ջիրաու Տանտրակուլ — Դարմադի Դեննի Սուհարտո

Արտադրություն խմբագրել

2011 թվականի ապրիլի 12-ին «Սյեր-Մադրեի գանձերը» երիզի հեղինակներ Պատրիկ Մեսսեթը և Ջոն Զինմանը ներկայացրել են գանձերի որոնման մասին «Gold» ֆիլմի սինոփսիսը։ Հետագայում նրանց գաղափարը զարգացրել է Պոլ Հագիսը, որը ֆիլմի սցենարը ցույց է տվել Մայքլ Մանին[14]։ Մանը հավանել է սցենարը և դարձել է այդ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը։ Արտադրության վաղ փուլերում որպես գլխավոր դերի հավակնորդ դիտարկել են Քրիստիան Բեյլին[15]։

2012 թվականի մարտին Մանը լքել է նախագիծը, քանի որ սկսել էր «Կիբեր» ֆիլմի աշխատանքները[16]։ 2012 թվականի հոկտեմբերի 17-ին ծրագրին միացել է «Black Bear Pictures» ստուդիան, որը մտադիր էր ֆինանսավորել ֆիլմը[17]։ Այդ պահին ֆիլմի պրոդյուսերներն էին «Black Bear Pictures» ստուդիայի ներկայացուցիչներ Թեդի Շվարցմանը և Բեն Սթիլմանը, «Hwy61» ընկերության անդամներ Հագիսը և Նոզիկը, ինչպես նաև Մեսեթը և Զինմանը[17]։ Սցենարը մշակվել է, ֆիլմի հիմքում դրվել են 1993 թվականին կատարված դեպքերը՝ Bre-X ընկերության սկանդալը և Ինդոնեզիայի ոսկու երակների պատմությունը[17]։

2013 թվականի մայիսի 16-ին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսոր Մանին կփոխարինի Սփայք Լին[16]։ 2014 թվականի օգոստոսի 22-ին հայտարարվել է, որ գլխավոր դերը կկատարի Մեթյու Մակքոնահին[10]։

2015 թվականի հունվարի 28-ին հայտարարվել է, որ Սփայք Լիին փոխարինելու է սցենարիստ և ռեժիսոր Սթիվեն Հեյգանը, իսկ երիզի միջազգային դիստրիբյուտորը լինելու է «Sierra/Affinity» ընկերությունը[18]։ Հայտնի է դարձել պրոդյուսերների վերջնական կազմը՝ Շվարցման, Նոզիկ, Մեսեթ, և Ցինման Մակքոնահի, իսկ Հագգինսը և Ռիչարդ Միդլթոնը դարձել են գործադիր պրոդյուսերներ[18]։

2015 թվականի մարտի 18-ին դերասանական կազմին է միացել Էդգար Ռամիրեսը, որը կատարել է երկրաբան Մայքլ Ակոստի դերը[11]։ 2015 թվականի մարտի 30-ին «The Weinstein Company» ընկերությունը 15 միլիոն դոլարով գնել է ԱՄՆ-ում ֆիլմը տարածելու թույլտվությունը (իսկ երիզը թողարկվելու էր «TWC-Dimension» ընկերության միջոցով)[19]։

2015 թվականի մայիսի 15-ին Միշել Ուիլյամսը ստանձնել է Մակքոնահի կնոջ դերը[20]։ 2015 թվականի հունիսի 12-ին Թիմոթի Սայմոնսը հաստատվել է Ուոլ Սթրիթի բանկիրի դերում, որը գնահատում է գլխավոր հերոսների արշավի պոտենցիալ արժեքը[9]։ 2015 թվականի օգոստոսի 28-ին հայտարարվել է, որ Միշել Ուիլյամսի փոխարեն ֆիլմի գլխավոր կանացի կերպարի՝ Քեյի դերը խաղալու է Բրայս Հովարդը[7]։

Դրամարկղային հավաքներ խմբագրել

Կանադայում և ԱՄՆ-ում «Ոսկու»-ին վարձույթի արդյունքում ստացվել է 7,2 միլիոն դոլար, իսկ այլ երկրներում՝ 7,6  միլիոն դոլար, ընդհանուր՝ 14,8 միլիոն դոլար։

Կինոնկարը Կանադայում և ԱՄՆ-ում նույն շաբաթում ցուցադրվել է «Չարի օթևանը. Վերջին գլուխը» և «Շնային կյանք» ֆիլմերի հետ։

Կանխատեսվում էր, որ «Ոսկի» ֆիլմը, ցուցադրվելով 2 166 կինոթատրոններում, կհավաքի 3 միլիոն դոլար[21]։ Սակայն «Ոսկուն» հաջողվել է հավաքել 3,5 միլիոն դոլար՝ մեկնարկելով տասներորդ տեղից[22]։ Երկրորդ շաբաթում վարձույթի վճարները նվազել են 60 տոկոսով՝ կազմելով 1,4 մլն դոլար (14-րդ տեղ[23]):

Քննադատություն խմբագրել

«Rotten Tomatoes» գրախոսությունների ագրեգատորի կայքում ֆիլմի վարկանիշը 42% է կազմել (172 գրախոսությունների հիման վրա), միջին գնահատականը 10-ից 5,2 միավոր[24]։ Քննադատական կոնսենսուսը Մակքոնահիի խաղը համարել է ֆիլմի միակ առավելությունը։

Metacritic գրախոսությունների ագրեգատորի կայքում վարկանիշը եղել է 100 միավորից 49-ը. այն հիմնված է 40 գրախոսությունների վրա[25]։ Ըստ «CinemaScore» կայքի անցկացրած հարցումների՝ հեռուստադիտողների մեծամասնությունը «A+»-ից «F» սանդղակով ֆիլմին տվել է «B−» գնահատականը։ «PostTrak» կայքի տվյալներով՝ հանդիսատեսի 67 տոկոսը դրական գնահատական է տվել կինոնկարին։

«Guardian» թերթի մեկնաբանմամբ Հոֆմանը ֆիլմին տվել է հինգ հնարավոր աստղից երկուսը[26]։

Սաունդթրեք խմբագրել

Ստորև ներկայացված է օրիգինալ սաունդթրեքների ստեղծագործությունների ցանկը[27]:

Ստեղծագործությունների ցանկ
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «Gold»  Igi Pop 3:14
2. «Ron Klaus Wrecked His House»  Big Dipper 5:06
3. «This Must Be the Place (Naive Melody)»  Kishi Bashi 3:28
4. «Spill The Wine»  The Isley Brothers 6:32
5. «I Want to See the Bright Lights Tonight»  Richard & Linda Thompson 3:09
6. «Rip It Up»  Orange Juice 5:21
7. «Temptation»  New Order 7:00
8. «Hey»  Pixies 3:32
9. «Atmosphere»  Joy Division 4:10
10. «1880 Or So (Clean)»  Television 3:39

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2017 — «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն երգ անվանակարգում (Danger Mouse, Սթիվեն Հեյգան, Դենիել Պեմբերթոն, Իգի Փոփ «Gold»)
  • 2017 — «Սատուրն» մրցանակ՝ լավագույն արկածային, մարտական կամ թրեյլեր ֆիլմ, լավագույն տղամարդկային դեր (Մեթյու Մակքոնահի), լավագույն կանացի երկրորդական դեր (Բրայս Հովարդ) անվանակարգերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.imdb.com/title/tt1800302/
  5. «Золото. Новый фильм с Мэттью Макконахи». Портал Эксперимент. 5 февраля 2017.
  6. «Where you can find Matthew McConaughey filming 'Gold' in NYC». onlocationvacations.com. 2015 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Hipes, Patrick (2015 թ․ օգոստոսի 28). «Bryce Dallas Howard Joins Matthew McConaughey In 'Gold'». deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «On the Set for 6/29/15: Justin Lin Rolls Cameras on 'Star Trek Beyond', Emilia Clarke Wraps 'Me Before You'». ssninsider.com. 2015 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  9. 9,0 9,1 Ford, Rebecca (2015 թ․ հունիսի 12). «'Veep' Actor Timothy Simons Joins Matthew McConaughey in 'Gold' (Exclusive)». hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  10. 10,0 10,1 Fleming Jr, Mike (2014 թ․ օգոստոսի 22). «Does TV Hurt Movie Careers? 'True Detective's Matthew McConaughey Coveted For 'The Stand' And 'Gold'». deadline.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  11. 11,0 11,1 Ge, Linda (2015 թ․ մարտի 18). «Edgar Ramirez Joins Matthew McConaughey in Mining Drama 'Gold'». thewrap.com. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
  12. Pedersen, Erik (2015 թ․ հունիսի 3). «Josh Harto Finds 'Gold'; Raul Castillo Joins 'Special Correspondents' – Film Briefs». deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  13. Sun, Rebecca (2015 թ․ հունիսի 29). «Michael Landes Joins Matthew McConaughey in 'Gold' (Exclusive)». hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  14. Fleming Jr, Mike (2011 թ․ ապրիլի 12). «Michael Mann Eyes 'Gold' Hunt As Next Film». deadline.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  15. Kroll, Justin (2011 թ․ օգոստոսի 24). «Christian Bale weighs post-Batman projects». variety.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  16. 16,0 16,1 Sneider, Jeff (2013 թ․ մայիսի 16). «Spike Lee Attached to Direct Former Michael Mann Movie 'Gold' (Exclusive)». thewrap.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  17. 17,0 17,1 17,2 Fleming Jr, Mike (2012 թ․ հոկտեմբերի 17). «Black Bear Pictures To Finance Mining Scandal Drama 'Gold'». deadline.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  18. 18,0 18,1 McNary, Dave (2015 թ․ հունվարի 28). «Berlin: Matthew McConaughey's 'Gold' Starts Shooting in June». variety.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  19. McClintock, Pamela; Kit, Borys (2015 թ․ մարտի 30). «Matthew McConaughey's 'Gold' Lands U.S. Home With The Weinstein Co». hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  20. Kroll, Justin (2015 թ․ մայիսի 15). «Michelle Williams Joins Matthew McConaughey Mining Drama 'Gold' (EXCLUSIVE)». variety.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.
  21. «Box Office: Can 'A Dog's Purpose' Still Win the Weekend After Canine Controversy?». Variety. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
  22. «Is Controversy Impacting 'A Dog's Purpose' At The Box Office?». Deadline Hollywood.
  23. Anthony D'Alessandro (2017 թ․ փետրվարի 6). «'Split' Dings 'Rings'; Auds Keep Distance From 'Space'; 'Comedian' Bombs: Sunday Update». Deadline Hollywood.
  24. «Gold (2017)». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  25. «Gold Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  26. Hoffman, Jordan (2019 թ․ դեկտեմբերի 30). «Gold review – the priciest ore is a bore in Matthew McConaughey misfire». Guardian.
  27. «Various Artists - Gold - Original Motion Picture Soundtrack». Amazon. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել