Ոսկե կանոն, մարդու պարտականությունները, որոնք ունեն անձնական բնույթ, այսինքն՝ առնչվում են անհատի անձնական կյանքին, նրա կատարած այն արարքներին, որոնք ուղղակիորեն վերաբերվում են իր անձին։ Քանի որ մարդն իր բնությամբ ընկերային էակ է՝ իր նմանի հետ ապրող, հարաբերվող, ուրեմն բնականորեն անհրաժեշտ է այդ փոխհարաբերությունները կարգավորել օրենքի կամ պատվիրանների համակարգով։ Իրոք, մարդ անհատն ապրում է հասարակության մեջ և միշտ իր առօրյա կյանքում շփվում է մերձավորների, հարազատների, շրջապատի մարդկանց հետ։ Այս առումով էլ կարևոր է շրջապատի հետ ունեցած հարաբերությունների կարգավորումը։ Իսկ ինչպես կարգավորել հարաբերությունները շրջապատի մարդկանց` հարևանների, մերձավորների, ընկերների հետ։ Ինչը պետք է լինի այն մենտորը, որն ազատելու է ամենազանազան փորձություններից և սովորեցնելու է ճիշտ վճիռներ կայացնել։ Շրջապատի հետ մարդու փոխհարաբերություններն առաջին հերթին պետք է լինեն արդարացի, այսինքնէ օրենքի, օրինականության սահմաններում, որոնք, որպես կանոն, լինում են`

Օրինական խմբագրել

Օրինական են համարվում այնպիսի փոխհարաբերությունները, երբ մարդ հավատարիմ մնալով պատվիրաններին, իր վարքն ու կենցաղը համապատասխանեցնում է այդ կանոններին։ Սա արդարացի հարաբերությունների առաջին մակարդակն է, որն ամենատարածվածն է քաղաքացիական և հասարակական կյանքում։ Պարզ է, որ «օրինական» մարդը, այսինքն օրենքի տառին հետևողը չոր ու քարիստ հարաբերությունների կրողն է և, չնայած իր պարտականությունները կատարելուն, այնուամենայնիվ, նրա վարքի մեջ պակասում է ջերմությունը, անկեղծությունը, սերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։