Ոսկե թիմ (հունգ.՝ Aranycsapat), Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար թիմի տարածված անվանումը։ Հանդես է եկել 1950-ական թվականների առաջին կեսին մարզիչ Գուստավ Շեբեշի գլխավորությամբ։ Թիմի կազմում խաղում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, Նանդոր Հիդեգկուտին, Յոժեֆ Բոժիկը, Դյուլա Գրոշիչը։ Այս թիմն առանց պարտության անցկացրել է 32 անընդմեջ խաղ, և այդ ցուցանիշն անգերազանցելի է մնում եվրոպական ֆուտբոլում մինչ այսօր։ Այդ ընթացքում Հունգարիայի հավաքականը դարձել է 1952 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, հաղթել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությունում։ 1953 թվականին հունգարացիները 6։3 հաշվով հաղթել են անգլիացիներին՝ դառնալով առաջին ոչ բրիտանական թիմը որ կարողացել է հաղթել անգլիացիներին «Ուեմբլի» մարզադաշտում։ Այդ հաղթանակից յոթ ամիս անց տեղի ունեցած պատասխան խաղում հունգարացիները Բուդապեշտում հաղթել են 7:1 հաշվով[1]։ Հաղթական խաղերի շարքն ավարտվել է 1954 թվականին, երբ աշխարհի առաջնության եզրափակչում Հունգարիան 2։3 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին։ Դրանից հետո հունգարացիները ևս 18 խաղ են անցկացրել առանց պարտության՝ դառնալով առաջին թիմը, որ Մոսկվայում հաղթել է ԽՍՀՄ հավաքականին[2]։ Հաղթական խաղերի նոր շարքը շարունակվել է մինչև 1956 թվականը և ավարտվել Թուրքիայի հավաքականի դեմ խաղում կրած պարտությամբ։

Ոսկե թիմը 1953 թվականին․ առջևում՝ Միխայ Լանտոշ, Ֆերենց Պուշկաշ, Դյուլա Գրոշիչ, հետևի շարքում՝ Դյուլա Լորանտ, Ենյե Բուզանսկի, Նանդոր Հիդեգկուտի, Շանդոր Կոչիշ, Յոժեֆ Զակարիաշ, Զոլտան Ցիբոր, Լասլո Բուդաի

Պատմություն խմբագրել

Նախապայմաններ խմբագրել

1948 թվականին Հունգարիայում իշխանության գլուխ անցան սոցիալիստները Մատյաշ Ռակոի գլխավորությամբ։ Երկրում սկսված բարեփոխումներն իրենց արտացոլումը գտան նար ֆուտբոլում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլը վերացվեց, իսկ ակումբները Խորհրդային Միության օրինակով անցան նախարարությունների, գերատեսչությունների ու ձեռնարկությունների ենթակայության տակ։ 1949 թվականի դեկտեմբերի 18-ին «Կիշպեշտ» ակումբը, որում արդեն խաղում էին «Ոսկե թիմի» ապագա առաջատարներ Յոժեֆ Բոժիկն ու Ֆերենց Պուշկաշը, անցնում է Հունգարիայի պաշտպանության նախարարության ենթակայության տակ և վերանվանվում «Հոնվեդ» (թարգմանաբար՝ Հայրենիքի պաշտպան)։ Վերակազմավորվեցին նաև այլ ակումբներ։

1950 թվականի փետրվարին երկրի առաջատար ակումբներից մեկը՝ «Ֆերենցվարոշը», անցավ Սննդի արդյունաբերության աշխատողների ազգային միության ենթակայության տակ, իսկ ակումբի առաջատար խաղացողներ Լասլո Բուդաին ու Շանդոր Կոչիշը կամավոր-ստիպողական կերպով տեղափոխեցին «Հոնվեդ»։ Շուտով այդ ակումբ տեղափոխվեցին նաև ազգային հավաքականի այլ խաղացողների, որոնց թվում էին դարպասապահ Դյուլա Գրոշիչը, պաշտպան Դյուլա Լորանտը և ձախ հարձակվող Զոլտան Ցիբորը։ Մի քանի անգամ անվանափոխվեց ու տարբեր կազմակերպությունների ենթակայության տակ անցավ նաև մեկ այլ առաջատար ակումբ՝ ՄՏԿ-ն։

Aranycsapat խմբագրել

Aranycsapat-ը կամ «Ոսկե թիմը», ինչպես Հունգարիայում և այլ երկրներում անվանում են 1950-ականների սկզբի Հունգարիայի հավաքականը, մեծ մասամբ եղել է կոմունիստական ռեժիմի աշխատանքի արդյունք։ Նրա պատմությունը շատ բանով հիշեցնում է սովետական հոկեյի ԲԿՄԱ թիմի ու Խորհրդային Միության հոկեյի հավաքականի պատմությունը։

Հավաքականի բազային թիմը եղել է մայրաքաղաքային «Հոնվեդը»։ 1949-1955 թվականներին՝ սոցիալիտական բարեփոխումների սկզբից մինչև Հունգարական հեղափոխություն, «Հոնվեդը» հինգ անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Հաջորդ անգամ ակումբը երկրի առաջնությունում ոսկե մեդալի արժանացավ միայն 1980 թվականին։

Թարմացված հավաքականը գլխավորում էր Գուստավ Շեբեշը։ Առավել հաճախ Ոսկե թիմը խաղում էր հետևյալ կազմով․ դարպասապահ՝ Դյուլա Գրոշիչ, աջ պաշտպան՝ Ենյո Բուզանսկի, կենտրոնական պաշտպան՝ Դյուլա Լորատ, ձախ պաշտպան՝ Միխայ Լանտոշ, աջ կիսապաշտպան՝ Յոժեֆ Բոժիկ, ձախ կիսապաշտպան՝ Յոժեֆ Զակարիաշ, աջ եզրային հարձակվող՝ Լասլո Բուդաի, աջ ինսայդ՝ Շանդոր Կոչիշ, կենտրոնական հարձակվող՝ Նանդոր Հիդեգկուտի, ձախ ինսայդ՝ Ֆերենց Պուշկաշ, ձախ եզրային հարձակվող՝ Զոլտան Ցիբոր։ Տեղաբաշխումը եղել է 3–2–5, սակայն կախված խաղի ընթացքից ու հակառակորդից՝ կարելի էր փոփոխություններ կատարել։

Ոսկե թիմի դարաշրջանին իր ավարտի հասավ 1956 թվականի Հունգարական հեղափոխության սկսվելուց հետո։ Հավաքականի հիմնական խաղացողները, որ հեղափոխության ընթացքում «Հոնվեդի» կազմում գտնվում էին Իսպանիայում, որտեղ պիտի մասնակցեին Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության շրջանակներում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղին։ Հեղափոխության պարտության մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ «Հոնվեդը» վերադառնում էր հայրենիք։ Ակումբի որոշ խաղացողներ, որոնց թվում էին Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Շանդոր Կոչիշը, չեն վերադարձել հայրենիք և այլևս երբեք չեն խաղացել Հունգարիայի հավաքականի կազմում (Պուշկաշն այդ ժամանակ եղել է 29 տարեկան, Ցիբորն ու Կոչիշը՝ 27)։ 1958 թվականին Շվեյցարիայում անցկացվող աշխարհի առաջնությանը Հունգարիայի հավաքականը չի կարողացել դուրս գալ խմբից՝ լրացուցիչ խաղում 1։2 հաշվով պարտվելով Ուելսի հավաքականին։

Արդյունքներ խմբագրել

Ամսաթիվ Անցկացման վայր Հակառակորդ Հաշիվ Մրցություն Հունգարիայի
գոլեր
Հանդիսատես
08․05․1949   Բուդապեշտ   Ավստրիա 6։1 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Պուշկաշ (3), Կոչիշ, Դեակ (2) 50,000
12․06․1949   Բուդապեշտ   Իտալիա 1։1 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Դեակ 47,000
19․06․1949   Ստոկհոլմ   Շվեդիա 2։2 Ընկերական խաղ Կոչիշ, Բուդաի 38,000
10․07․1949   Դեբրեցեն   Լեհաստան 8։2 Ընկերական խաղ Դեակ (4), Պուշկաշ (2), Էգրեսի, Կեստհեյ 30,000
16․10․1949   Վիեննա   Ավստրիա 4։3 Ընկերական խաղ Դեակ (2), Պուշկաշ (2) 65,000
30․10․1949   Բուդապեշտ   Բուլղարիա 5։0 Ընկերական խաղ Պուշկաշ (2), Դեակ, Բուդաի, Ռուդաշ 36,000
20․11․1949   Բուդապեշտ   Շվեդիա 5։0 Ընկերական խաղ Կոչիշ (3) Պուշկաշ, Դեակ 50,000
30․04․1950   Բուդապեշտ   Չեխոսլովակիա 5։0 Ընկերական խաղ Կոչիշ (2) Պուշկաշ (2), Սիլահի 47,000
14․05․1950   Վիեննա   Ավստրիա 3։5 Ընկերական խաղ Կոչիշ, Պուշկաշ, Սիլահի 65,000
04․06․1950   Վարշավա   Լեհաստան 5։2 Ընկերական խաղ Պուշկաշ (2), Սիլահի (3) 60,000
24․09․1950   Բուդապեշտ   Ալբանիա 12։0 Ընկերական խաղ Պուշկաշ (4), Բուդաի (4), Պալոտաշ (2), Կոչիշ (2) 38,000
29․10․1950   Բուդապեշտ   Ավստրիա 4։3 Ընկերական խաղ Պուշկաշ (3), Սիլահի 45,000
12․11․1950   Սոֆիա   Բուլղարիա 1։1 Ընկերական խաղ Սիլահի 35,000
27․05․1951   Բուդապեշտ   Լեհաստան 6։0 Ընկերական խաղ Կոչիշ (2), Շանդոր, Պուշկաշ (2), Ցիբոր 42,000
14․101951   Օստրավա   Չեխոսլովակիա 2։1 Ընկերական խաղ Կոչիշ (2) 45,000
18․11․1951   Բուդապեշտ   Ֆինլանդիա 8։0 Ընկերական խաղ Հիդեգկուտի (3), Կոչիշ (2), Ցիբոր, Պուշկաշ (2) 40,000
18․05․1952   Բուդապեշտ   Արևելյան Գերմանիա 5։0 Ընկերական խաղ Հիդեգկուտի (2), Սուսա, Կոչիշ, Շանդոր 38,000
15․06․1952   Վարշավա   Լեհաստան 5։1 Ընկերական խաղ Կոչիշ (2), Պուշկաշ (2), Հիդեգկուտի 50,000
22․06․1952   Հելսինկի   Ֆինլանդիա 6։1 Ընկերական խաղ Պուշկաշ, Բոժիկ, Կոչիշ (3), Պալոտաշ 25,000
15․07․1952   Տուրկու   Ռումինիա 2։1 Օլիմպիական խաղեր 1952 Ցիբոր, Կոչիշ 14,000
21․07․1952   Հելսինկի   Իտալիա 3։0 Օլիմպիական խաղեր 1952 Պալոտաշ (2), Կոչիշ 20,000
24․07․1952   Կոտկա   Թուրքիա 7։1 Օլիմպիական խաղեր 1952 Պալոտաշ, Կոչիշ (2), Լանտոշ, Պուշկաշ (2), Բոժիկ 20,000
28․07․1952   Հելսինկի   Շվեդիա 6։0 Օլիմպիական խաղեր 1952 Պուշկաշ, Պալոտաշ, Լին (ինքնագոլ), Կոչիշ (2), Հիդեգկուտի 35,000
02․08․1952   Հելսինկի   Հարավսլավիա 2։0 Օլիմպիական խաղեր 1952 Պուշկաշ, Ցիբոր 60,000
20․09․1952   Բեռն   Շվեյցարիա 4։2 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Պուշկաշ (2), Կոչիշ, Հիդեգկուտի 35,000
19․10․1952   Բուդապեշտ   Չեխոսլովակիա 5։0 Ընկերական խաղ Հիդեգկուտի, Էգրեսի, Կոչիշ (3) 48,000
26․04․1953   Բուդապեշտ   Ավստրիա 1։1 Ընկերական խաղ Ցիբոր 44,000
17․05․1953   Հռոմ   Իտալիա 3։0 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Հիդեգկուտի, Պուշկաշ (2) 90,000
05․07․1953   Ստոկհոլմ   Շվեդիա 4։2 Ընկերական խաղ Պուշկաշ, Բուդաի, Կոչիշ, Հիդեգկուտի 40,000
04․10․1953   Սոֆիա   Բուլղարիա 1։1 Ընկերական խաղ Սիլահի 45,000
04․10․1953   Պրահա   Չեխոսլովակիա 5։1 Ընկերական խաղ Չորդաշ (2), Հիդեգկուտի, Միխայ Տոտ, Պուշկաշ 50,000
11․10․1953   Վիեննա   Ավստրիա 3։2 Ընկերական խաղ Չորդաշ, Հիդեգկուտի (2) 65,000
15․11․1953   Բուդապեշտ   Շվեդիա 2։2 Ընկերական խաղ Պալոտաշ, Ցիբոր 80,000
25․11․1953   Լոնդոն   Անգլիա 6։3 Ընկերական խաղ Հիդեգկուտի (3), Պուշկաշ (2), Բոժիկ 105,000
12․02․1954   Կահիրե   Եգիպտոս 3։0 Ընկերական խաղ Պուշկաշ (2), Հիդեգկուտի 28,000
11․04․1954   Վիեննա   Ավստրիա 1։0 Ընկերական խաղ Հապել (ինքնագոլ) 65,000
23․05․1954   Բուդապեշտ   Անգլիա 7։1 Ընկերական խաղ Լանտոշ, Պուշկաշ (2), Կոչիշ (2), Միխայ Տոտ, Հիդեգկուտի 92,000
17․06․1954   Ցյուրիխ   Հարավային Կորեա 9։0 Աշխարհի առաջնություն 1954 Պուշկաշ (2), Լանտոշ, Կոչիշ (3), Ցիբոր, Պալոտաշ (2) 15,000
20․06․1954   Բազել   Արևմտյան Գերմանիա 8։3 Աշխարհի առաջնություն 1954 Կոչիշ (4), Պուշկաշ, Հիդեգկուտի (2), Յոժեֆ Տոտ 53,000
27․06․1954   Բեռն   Բրազիլիա 4։2 Աշխարհի առաջնություն 1954 Հիդեգկուտի, Կոչիշ (2), Լանտոշ 60,000
30․06․1954   Լոզան   Ուրուգվայ 4։2 (ավ․ ժամ․) Աշխարհի առաջնություն 1954 Ցիբոր, Հիդեգկուտի, Կոչիշ (2) 50,000
04․07․1954   Բեռն   Արևմտյան Գերմանիա 2։3 Աշխարհի առաջնություն 1954 Պուշկաշ, Ցիբոր 65,000
19․09․1954   Բուդապեշտ   Ռումինիա 5։1 Ընկերական խաղ Կոչիշ (2), Հիդեգկուտի (2), Բուդաի 93,000
19․09․1954   Մոսկվա   ԽՍՀՄ 1։1 Ընկերական խաղ Կոչիշ 85,000
10․10․1954   Բուդապեշտ   Շվեյցարիա 3։0 Ընկերական խաղ Կոչիշ (2), Բոժիկ 94,000
24․10․1954   Բուդապեշտ   Չեխոսլովակիա 4։1 Ընկերական խաղ Կոչիշ (3), Շանդոր 93,000
14․11․1954   Բուդապեշտ   Ավստրիա 4։1 Ընկերական խաղ Կոչիշ, Ցիբոր, Շանդոր, Պալոտաշ 94,000
08․12․1954   Գլազգո   Շոտլանդիա 4։2 Ընկերական խաղ Կոչիշ, Հիդեգկուտի, Բոժիկ, Շանդոր 134,000
24․04․1955   Վիեննա   Ավստրիա 2։2 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Հիդեգկուտի, Ֆենվեշի 65,000
08․05․1955   Օսլո   Նորվեգիա 5։0 Ընկերական խաղ Պուշկաշ, Կոչիշ, Պալոտաշ (2), Տիխի 34,000
11․05․1955   Ստոկհոլմ   Շվեդիա 7։3 Ընկերական խաղ Պուշկաշ (2), Կոչիշ (3), Հիդեգկուտի, Սոյկա 40,000
15․05․1955   Կոպենհագեն   Դանիա 6։0 Ընկերական խաղ Կոչիշ (2), Շանդոր (3), Պալոտաշ 41,000
19․05․1955   Հելսինկի   Ֆինլանդիա 9։1 Ընկերական խաղ Պալոտաշ (3), Պուշկաշ, Տիխի (2), Չորդաշ (2), Յոժեֆ Տոտ 30,000
29․05․1955   Բուդապեշտ   Շոտլանդիա 3։1 Ընկերական խաղ Կոչիշ, Հիդեգկուտի, Ֆենվեշի 100,000
17․09․1955   Բուդապեշտ   Շվեյցարիա 5։4 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Պուշկաշ (2), Կոչիշ, Մախոշ (2) 45,000
25․09․1955   Բուդապեշտ   ԽՍՀՄ 1։1 Ընկերական խաղ Պուշկաշ 103,000
02․10․1955   Պրահա   Չեխոսլովակիա 3։1 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Կոչիշ, Տիխի, Ցիբոր 50,000
16․10․1955   Բուդապեշտ   Ավստրիա 6։1 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Կոչիշ, Պուշկաշ, Ցիբոր (2), Տիխի, Յոժեֆ Տոտ 104,000
13․11․1955   Բուդապեշտ   Շվեդիա 4։2 Ընկերական խաղ Պուշկաշ, Տիխի, Ցիբոր (2) 90,000
27․11․1955   Բուդապեշտ   Իտալիա 2։0 Կենտրոնական Եվրոպայի գավաթ Պուշկաշ, Յոժեֆ Տոտ 103,000
03․06․1956   Բրյուսել   Բելգիա 4։5 Ընկերական խաղ Պուշկաշ, Կոչիշ (2), Բուդաի 75,000
23․09․1956   Մոսկվա   ԽՍՀՄ 1։0 Ընկերական խաղ Ցիբոր 105,000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Glanville, Brian (2009 թ․ մայիսի 17). «The Hungarian disasters – England v Hungary, 1953-4». The Observer. Guardian News and Media Limited. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  2. «International football MATCH report: 23.09.1956 Soviet Union vs Hungary». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել