Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկե գեղմ (այլ կիրառումներ)

Ոսկե գեղմ, հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթի (գեղմ)։ Ըստ առասպելի, ոսկե գեղմավոր խոյի մեջքին Օրքոմենոսի Աթամաս արքայի զավակներ Փրիքսոսը և Հելլան փախել են Ասիայի ափերը՝ փրկվելով խորթ մոր հետապնդումներից։ Ճանապարհին Հելլան ընկել է ծովը, որն այնուհետև կոչվել է Հելլեսպոնտոս («Հելլայի ծով»)։ Փրիքսոսը, բարեհաջող ափ իջնելով Կողքիսում, ոչխարը զոհաբերել է Զևսին, իսկ ոսկե գեղմը նվիրել այդ երկրի Էյեթոն արքային։ Հետագայում ոսկե գեղմը, որ պահպանում էր վիշապը, առևանգել և Հունաստան են տարել արգոնավորդները՝ Ցասոնի գլխավորությամբ։ Առասպելն արտացոլում է Հին Հունաստանի և Կովկասի վաղագույն կապերը։ Ավանդության համաձայն, Կովկասում ոսկի հայթայթել են՝ ոչխարի մորթին ընկղմելով ոսկեբեր գետի ջրերում, ոսկու մասնիկներն իր վրա հավաքած գեղմն ունեցել է մեծ արժեք։

Յասոնը վերադառնում է՝ ոսկե գեղմը ձեռքին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 627
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե գեղմ» հոդվածին։