Ոսկեմազ պինգվին
Ոսկեմազ պինգվին
Ոսկեմազ պինգվին
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Պինգվինանմաններ (Sphenisciformes)
Ընտանիք Պինգվիններ (Spheniscidae)
Ցեղ Eudyptes
Տեսակ Ոսկեմազ պինգվին (E. chrysolophus)
Միջազգային անվանում
Eudyptes chrysolophus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ոսկեմազ պինգվին[1][2] (լատին․՝ Eudyptes chrysolophus), պինգվինների ընտանիքին պատկանող թռչուն։

Տաքսոնոմիա խմբագրել

«Ոսկեմազ պինգվին» անվանումը ընդունված է ռուսալեզու գիտական գրականության մեջ[3][4]։ Անգլերեն լեզվով օգտագործվում է Macaroni Penguin (պճնամոլ պինգվին) անվանումը։ Անվանումն առաջացել է մակարոնիից՝ 18-րդ դարի անգլիացի պճնամոլներից, ովքեր կրում էին անսովոր սանրվածքներ։ Ռուսալեզու թարգմանությունների մեջ ոչ հաճախ կարելի է հանդիպել նաև «Մակարոնի պինգվիններ» (մեծատառով), համարելով, որ «Մակարոնին» գիտնականի կամ աշխարհագրական տարածքի անուն է, Մակկուորի պինգվինների համանմանությամբ։

Նկարագրություն խմբագրել

Արտաքնապես ոսկեմազ պինգվինները նման են Eudyptes schlegeli պինգվիններին, ավելի վաղ նրանք համարվում էին մի տեսակի երկու տարբեր ենթատեսկներ։ Այժմ համարվում է, որ նրանք երկու տարբեր տեսակներ են։ Ունենալով սև թիկնամաս, գրեթե սև գլուխ և սպիտակ որովայն, ինչպես հատուկ է բլոր պինգվիններին, տարբերվում են աչքերի վերևում ոսկեգույն փետուրների փնջով, որոնք ձևավորում են փոմփոլ։ Ոսեմազ պինգվինների իրանի երկարությունը 65-76 սմ է, ընդամենը 5 կգ-ից մի փոքր ավել քաշի դեպքում։

Տարածում խմբագրել

Ի տարբերություն Մակկուրի պինգվինների, որ բազմանում են միայն համանուն կղզում, ոսկեմազիկ պինգվինները ապրում են խմբերով(գաղութներ) և մեծ տարածում ունեն Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային մասերում։ Ոսկեմազ պինգվինները հանդիպում են նաև Անտարկտիկական թերակզու հյուսիսում և Հրո երկրում։ Ոսկեմազ պինգվինները բնակալում են Հարավային Ջորջիայում, Հարավային Շետլանդյան, Հարավային Օրկնեյան, Հարավային Սանդվիչյան և մի շարք այլ սուբանտարկիկական կղզիներում։ Հայտնի է բազմացման ընդամենը 200 վայր։ Նրանց գաղութները բավական մեծաքանակ են, պինգվինների քանակը հասնում է մոտ 600 հազարի։

 Վարքագիծ խմբագրել

Ոսկեմազ պինգվինները բնակալում են գետնին, ստեղծելով շատ պարզ բույն։ Ածում են 2 ձու, երկրորդը առաջինից չորս օր հետո։ Երկու ձվերն էլ բեղմնավորված են, բայց առաջինը միշտ ավելի փոքր է և սովորաբար թռչունը նրա վրա թուս չի նստում։ Թուխս նստելու տևողությունը 35 օր է, պինգվիններին հատուկ՝ ծնողների միմյանց փոխարինելով։ Մեծ թռչունները ճուտիկներին դաստիարակում են երկուսից երեք շաբաթ, որից հետո ձևավորում են «մանկական մսուր», որին հաջորդում է մազափոխումը և մոտավորապես հունվարի վերջին ծովում խնամքը։ Պինգվինների այս տեսակը համարվում է ամենատարածվածը, ըստ տարբեր գնահատականների նրանց թիվը հասնում է 17-ից 20 միլիոնի։

Պատկերասրահ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 9. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. Гладков Н. А., Рогачева Э. В., Сыроечковский Е. Е. Надотряд Плавающие птицы (Impennes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 37. — 527 с.
  3. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 9. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  4. В. Бейчек, К. Штястны. Иллюстрированная энциклопедия «Птицы». — ООО «Издательство Лабиринт Пресс», 2004

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեմազ պինգվին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեմազ պինգվին» հոդվածին։