Ոջիլներ
Ոջիլներ
Ոջիլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Ոջիլներ
Լատիներեն անվանում
Phthiraptera
Հոմանիշներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ոջիլներ (լատին․՝ Anoplura կամ Siphunculata, հին հունարեն՝ φθείρ —ոջիլ և ἄπτερος - թևազուրկ), արյունածուծ միջատների կարգ։ Մարդու և կաթնասունների մակաբույծներ են։ Հանդիպում են ամենուրեք։

Մարմնի կառուցվածք խմբագրել

Մարմինը՝ ձվաձև, տափակ, 1-5 մմ երկարությամբ։ Անթև են։ Կուրծքը և փորիկը միաձույլ են և քիչ շարժուն։ Աչքերը փոքր են, որոշ տեսակներ՝ կույր։ Բերանային ապարատը ծակող-ծծող տիպի է։ Վերջավորություններն ունեն հարմարանքներ ամրանալու հագուստին, մազերին։ Արուներն էգերից փոքր են։ Արյուն ծծելիս թուքը ներարկում են տիրոջ մարմնի մեջ և ուժեղ քոր առաջացնում։ Զվերը (անիծ) էգի սեռական հավելյալ գեղձերի արտազատուկով ամրացվում են տիրոջ մազերին (կամ հագուստի թելերին)։ Զարգանում են թերի կերպարանափոխությամբ։ Թրթուրները տարբերվում են հասուններից միայն փոքր չափերով։

Տարածում և զարգացում խմբագրել

Մշտական մակաբույծներ են, հյուծում են տիրոջը և վարակիչ հիվանդություններ փոխանցում։ Հայտնի է ոջիլի մոտ 200 (ԽՍՀՄ-ում՝ 40) տեսակ։ Մարդու ոջիլը (Pediculus humanus) հայտնի է 2 ձևի՝ գլխի և հագուստի։ Բացի անմիջական վնասից փոխանցում են մի շարք վարակիչ հիվանդություններ։ Մարդու մակաբույծ է նաև ցայլքի ոջիը (Phthirus pubis), խոցի ոջիլը (Haema topinus suis)։ Սիբիրյան խոցի, ժանտախտի փոխանցողն է։ Կան առանձին տեսակներ՝ ձկների, էշերի, խոշոր եղջերավոր անասունների և մկնանման կրծողների մակաբույծներ։ Կենդանիների ոջիլները առանձնահատուկ մակաբույծներ են և մարդու վրա չեն անցնում։

 
Ոջիլի սանր

Հիվանդություններ խմբագրել

Մարդու գլխի և հագուստի ոջիլները, լինելով մշտական էկտոպարազիտներ, առաջացնում են ախտաբանակ վիճակ, որին անվանում են պեդիկուլյոզ։ Ոջիլի թուքը առաջացնում է սաստիկ քոր։ Գլխի պեդիկուլյոզի ժամանակ հատկապես ախտահարվում են ծոծրակի, ականջի, հետևի և քունքի մասերը։ Էպիդերմիսի վնասմանը կարող է գումարվել երկրորդային ինֆեկցիան։

Ցայլքային ոջլոտություն խմբագրել

Ցայլքային ոջլոտությամբ՝ ֆթիրիազով, մարդը վարակվում է կենցաղային ինչպես նաև սեռական ճանապարհով։ Բացի տեղային ազդեցությունից, հագուստի և գլխի ոջիլները ոջիլային բծավոր և ոջիլային հետադարձ տիֆերի հարուցիչների փոխանցողներն են։ Բծավոր տիֆի հարուցիչները՝ ռիկետսիաները, բազմանում են ոջիլի մարսողական համակարգում և դուրս գալիս արտաթորանքի հետ։ Հարուցիչը մարդու օրգանիզմ կարող է ընկել ոջիլի արտաթորանքով՝ քորելու ժամանակ մաշկի ամբողջակնությունը խախտելիս։ Հագուստի և գլխի ոջիլները նաև հետադարձ տիֆի հարուցիչի փոխանցողներն են, որը զարգանում է ոջիլի մարմնի խռոչում։ Մարդը վարակում է ոջիլ ճզմելուց։ Ոջիլի մարմնի խոռոչի պարունակությունը ՝ հեմոլիմֆան, մաշկի ամբողջականությունը խախտված մասերից ընկնում է մարդու օրգանիզմ։ Ցայլքի ոջիլի միջոցով որևէ հիվանդության հարուցիչի փոխանցմում հաստատված չէ։

Կանխարգելում խմբագրել

Ոջլոտությունը կանխարգելելու համար պետքէ պահպանել անձնական հիգիենան։ Գլխի ոջիլը ոչնչացնելու համար օգտագործում են հատուկ սանր, օճառներ և քսուքներ։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոջիլներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոջիլներ» հոդվածին։