«Ոչ մեկի հող», տարածք է, որը չի պատկանում հակամարտող կողմերից որևէ մեկին, ովքեր այն չեն զավթում՝ վախի կամ անվստահության պատճառով։ Այս տերմինը ծագել է վիճելի տարածքի բնութագրման անհրաժեշտությունից կամ էլ մերժված ամայի տարածքից ֆեոդալական կալվածքների միջև։ Արդի ժամանակներում այն ասոցացնում են Առաջին համաշխարհային պատերազմի հետ, որպեսզի նկարագրեն երկու թշնամի համակարգերի խրամատների միջև ընկած տարածքը, որը ոչ մի կողմը չի ցանկանում հատել հակառակորդի կողմից հարձակման չենթարկվելու համար[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հակադիր խրամատների միջև գտնվող «Ոչ մեկի հող»-ի արված օդային լուսանկար

Ծագում խմբագրել

Ըստ Ալասդեյր Փինքերթոնի, ով Լոնդոնի Հոլոուեյ արքայական համալսարանի Մարդկության աշխարհագրության մասնագետ է, այս տերմինն առաջին անգամ օգտագործել է Դոմսդի Բուքը՝ 11-րդ դարում, որպեսզի նկարագրեր Լոնդոն քաղաքի պատերից դուրս գտնվող հողակտորները[2]։ Անցյալում «Ոչ մեկի հող» բնութագրում էին տալիս եկեղեցու ծխական ենթակայությունից և տարբեր ֆեոդալական կալվածքների տիրապետությունից դուրս գտնվող տարածքներին[2]։

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

Ֆլանդրիական դաշտերում ձգվող «Ոչ մեկի հող»-ի տարածք, Ֆրանսիա, 1919 թ.

Բրիտանիայի բանակն այս տերմինը շատ չօգտագործեց, երբ Կանոնավոր բանակը մտավ Ֆրանսիա 1914 թվականի օգոստոսին՝ Մեծ պատերազմի բռնկումից հետո[3]։ Այս տերմինը սկսեցին ավելի հաճախ օգտագործել պատերազմի սկզբից ի վեր, որպեսզի բնութագրեին խրամատների միջև ընկած տարածքը[3]։ Ռազմական ենթատեքստում այն առաջին անգամ օգտագործեց մի զինվոր և պատմաբան՝ Էրնեսթ Սուինթոնն՝ իր «Տեսակետ» պատմվածքում։ Վերջինս այն օգտագործեց Արևմտյան ճակատի համար՝ հատուկ ընդգծելով 1914 թվականի Ծովի մրցավազքը[3]։

1914 թվականի անգլո-գերմանական Սուրբծննդյան զինադադարը նպաստեց այս տերմինի համընդհանուր կիրառմանը և այսպիսով այն ավելի հաճախ հանդիպեցին պաշտոնական հաղորդագրություններում, զլմ-ների հաշվետվություններում, ինչպես նաև Բրիտանիայի արշավախմբային ուժի անդամների ներանձնային նամակագրություններում[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում «Ոչ մեկի հող»-ի երկարությունը կազմում էր 10 յարդ (մոտավորապես 915 սմ.)[4]:

«Ոչ մեկի հող» Պոտսդամի հրապարակում, Բեռլինի պատի արևելյան հատվածում: 1963 թ. արված լուսանկար

Սառը պատերազմ խմբագրել

Սառը պատերազմի ընթացքում «Ոչ մեկի հող»-ի օրինակ է եղել Երկաթե վարագույրին մոտ տարածքը, որը պաշտոնապես պատկանում էր Արևելյան բլոկի երկրներին, բայց ողջ Երկաթե վարագույրի երկայնքով կային չբնակեցված ամայի տարածքներ մի քանի հարյուր մետր լայնությամբ, որոնք ներառում էին դիտաշտարակներ, ականապատված տարածքներ, չպայթած ռումբեր և այլ նմանատիպ մնացորդներ։

«Ոչ մեկի հող» Երուսաղեմում՝ Իսրայելի ու Հորդանանի միջև, մոտ 1964 թվականին արված լուսանկար

Իսրայել-Հորդանան խմբագրել

1949 թվականին Իսրայելի և Հորդանանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրերը կյանքի կոչվեցին շնորհիվ ՄԱԿ-ի 1949 թվականի ապրիլի 3-ի միջնորդության[5]։ Զինադադարի գծերը հստակեցվել են 1948 թվականի նոյեմբերին, որոնց միջև ընկած տարածքը բնութագրեցին «Ոչ մեկի հող»[6][7]։ Նմանատիպ տարածքներ գոյություն են ունեցել Երուսաղեմում՝ Երուսաղեմի պատերի արևմտյան ու հարավային հատվածների և Մուսրարայի միջև[8]։ Բացի այդ, Լաթրունի հյուսիսի ու հարավի տարածքից մի հատված ևս հայտնի էր «Ոչ մեկի հող» անվամբ, որովհետև 1948-67 թվականների ընթացքում այն չէր հսկվում ոչ Իսրայելի և ոչ էլ Հորդանանի կողմից[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Coleman p. 268
  2. 2,0 2,1 «Adventures in No Man's Land - BBC News», Bbc.com, Վերցված է 30 September 2015-ին
  3. 3,0 3,1 3,2 3,3 Payne, David (2008 թ․ հուլիսի 8). «No Man's Land». Western Front Association. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Hamilton, John (2003), Trench Fighting of World War I, ABDO, էջ 8, ISBN 1-57765-916-3
  5. http://unispal.un.org/UNISPAL.NSF/0/F03D55E48F77AB698525643B00608D34
  6. http://www.mfa.gov.il/NR/rdonlyres/CD41289E-0875-4D84-A2D1-5BBF34BCF91A/0/mapstorypart2.pdf
  7. http://www.mfa.gov.il/MFA/Facts+About+Israel/Israel+in+Maps/1949+Armistice+Agreement+with+Jordan.htm
  8. Reclaiming Jerusalem's no-man's-land
  9. Palestinians for Peace and Democracy