Ոճագիտություն

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Ոճաբանություն, լեզվաբանական գիտակարգ (միջգիտակարգ), որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը։

Ոճաբանությունը՝ իբրև ինքնուրույն, անկախ գիտակարգ, ձևավորվել է նոր ժամանակներում, սակայն նրա ակունքները բավականին հին են։ Հները ոճաբանության հարցերը քննել են մերձավոր գիտությունների (փիլիսոփայություն, ճարտասանություն, տեքստաբանություն և այլն) հարցադրումների կապակցությամբ։

Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի (հնչյուն, բառ, բառակապակցություն) կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։ Ոճաբանություն առարկայի ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ լեզվի յուրաքանչյուր նյութական բաղադրիչ՝ հնչյուն, բառ, նախադասություն, լայն առումով ոճաբանության ուսումնասիրության առարկան ոճն է։ Ոճը մտքերն արտահայտելու համար ընտրվող լեզվական միջոցների ու եղանակների տարբերությունն է։ Յուրաքանչյուր անհատ, տարբեր բնագավառներում ունի իր անհատական ոճը։ Լեզուն և ոճը միմյանց հետ սերտորեն կապված հասկացություններն են, որոնք չեն հակադրվում իրար և պայմանավորված են մեկը մյուսով։ Լեզուն ընդհանուր է, ոճը՝ մասնավոր, որն իր որոշակի դրսևորումն է ստանում լեզվի մեջ լեզվական միավորների միջոցով։ «Ոճ» բառն առաջացել է հունարեն «ստիլոս» բառից, այն նախապես նշանակաել է «ցողուն, ծղոտ», որը հին ժամանակներում հույների համար ծառայել է որպես գրիչ, որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով մարդիկ հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։

Ոճերի դասակարգում խմբագրել

Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝

  • անհատական
  • իրադրական
  • գործառական

Անհատական ոճ խմբագրել

Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։

Իրադրական ոճ խմբագրել

Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ ու պայմաններով, խոսքային միջավայրով ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի եւ տրամադրության՝ ձեւավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձեւավորումը ու քերականական որոշակի համակարգը։

Հանդիսավոր ոճ խմբագրել

Այս ոճը իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական, վարչական, միջպետական, հոբելյանական ուղերձներում եւ փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում բառերն ընտրվում են հատկապես գրական լեզվի ոլորտից։ Բառապաշարի մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։

Մտերմիկ-փաղաքշական ոճ խմբագրել

Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր սերը, համակրանքը, մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաեւ նամակագրության մեջ եւ գեղարվեստական ոճում։

Պաշտոնական ոճ խմբագրել

Այս ոճն ունի եւ իրադրական, եւ գործառական դրսեւորում ու գործ է ածվում աշխատանքային, պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը եւ խոսող-խոսակից հարաբերությունը. թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել եւս ակնհայտ է հրամաններում, կարգադրություններում, հրահանգներում։

Երգիծական կամ ծաղրական ոճ խմբագրել

Այս ոճն արտահայտում է երգիծական, քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որեւէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում, սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրերում (ֆելիետոն, կատակերգություն եւ այլն)։

Գործառական ոճ խմբագրել

Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական (ֆունկցիոնալ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է 4 հիմնական հատկանիշներն են՝

  • իմաստաբանական
  • բառապաշարային
  • քերականական
  • հուզաարտահայտչական

Ըստ վերոնշյալ հատկանիշների՝ հայերենում կարելի է տարբերակել գործառական հետեւյալ ոճերը՝

Աղբյուրներ խմբագրել