Ողջի (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ողջի (այլ կիրառումներ)

Ողջի (նախկին անվանումը՝ Օղչօղլի), գյուղ Հայաստանի Հանրապետությանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրիկ գետի հովտում։ Ողջի է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[2]։

Գյուղ
Ողջի
գյուղի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետՀրաչիկ Մանուկյան
Այլ անվանումներՕղչօղլի
Մակերես20.3 կմ²
ԲԾՄ1630 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն535[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունողջեցի
Ժամային գոտիUTC+4
Ողջի (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Ողջի (Շիրակի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Շիրակի մարզի Ողջի գյուղը 1988 թ. աղետալի երկրաշարժից հետո լիովին ավերվել է, գյուղը վերականգնել են ուկրաինացիները՝ առանձնատներ են կառուցել, որտեղ տեղացիների հետ միասին բնակություն են հաստատել մարզի տարբեր բնակավայրերից անօթևան մնացած և Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքները։

2003 թ. սեպտեմբերի 26-ին Լոնդոնում գործող «Հայաստանի բարեկամներ» հիմնադրամը Ողջի գյուղում մանկապարտեզ բացեց։ Մանկապարտեզը կառուցվել է թեհրանաբնակ Սեդա Կուկունյանի նվիրատվությամբ, որն այն հիմնադրել է վաղամեռիկ եղբոր՝ Հենրիկ Կուկունյանի հիշատակին։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ողջիի մշտական բնակչությունը կազմել է 548, առկա բնակչությունը՝ 436 մարդ[3]։ Մինչև 1988-1989 թթ. եղել է ադրբեջանաբնակ[4], այնուհետ հաստատվել են Ադրբեջանից բռնագաղթած, Վրաստանի Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջանների գյուղերից եկած բնակիչներ[2]։

Ողջիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 551 747 799 1093 1032 1412 1504 110 602 548[3]

Տնտեսություն խմբագրել

Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Ողջին գտնվում է սահմանից 500 մ հեռավորության վրա, սակայն սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունի։

Ողջի գյուղում կա 1140 հա գյուղատնտեսական նշանակության հող, որից 740 հա 2010 թվականին օգտագործվել է բազմամյա և միամյա կուլտուրաներ ցանելու համար։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ և պտղաբուծությամբ։

Արտաքին հղումներ և ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 171
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 161» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.