Ողնաշարաբորբ, սպոնդիլիա, մարդու ողնաշարի քրոնիկական բորբոքային հիվանդություն։ Պատճառը առավել հաճախ տուբերկուլոզն է, հազվադեպ՝ այլ վարակիչ հիվանդությունները։

Ողնաշարաբորբ
Տուբերկուլոզի հարուցիչներ
Պատճառտուբերկուլյոզ
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա
ՀՄԴ-9015.0
ՀՄԴ-10A18.0 և M49.0
Անվանվել էPercivall Pott?
 Pott's disease Վիքիպահեստում

Տուբերկուլոզային ողնաշարաբորբ խմբագրել

Տուբերկուլոզային ողնաշարաբորբով հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները։ Հաճախ ախտահարվում են կրծքային ողները․ հարուցիչներն ընկնելով ողնի մարմնի սպունգանման նյութի մեջ՝ զարգացնում են տոբերկուլոզային պրոցես։ Ողնաշարաբորբն արտահայտվում է ողնի մարմնում տուբերկուլոզային գրանուլոմայի առաջացմամբ, որի հետևանքով աստիճանաբար ողնի ոսկրանյութը սկսում է քայքայվել։

Զարգացում խմբագրել

Տուբերկոլոզային ողնաշարաբորբը զարգանում է դանդաղ։ Սկզբնական շրջանում ոսկրի փոփոխությունները հայտնաբերվում են միայն ռենտգենյան ախտորոշմամբ։ Պրոցեսը ողնի հարևան հյուսվածքներին անցնելիս առաջանում են ցավեր, որոնք ուժեղանում են շարժվելիս։ Ողնաշարաբորբի դեպքում ողնաշարի ձևախախտումը կուզի առաջացման հիմնական պատճառն է։ Զևափոխված ողների մարմինները կարող են ճնշել ողնուղեղը կամ դրանից սկսվող նյարդարմատները և առաջացնել լուծանքներ, նյարդային ցավեր և զգացողության խանգարումներ։

Թարախածին վարակից առաջացած ողնաշարաբորբ խմբագրել

Թարախածին վարակից առաջացած ողնաշարաբորբը ընթանում է բուռն, ջերմության բարձրացմամբ և թունավորման երևույթներով։ Մակայն ողների մարմինների քայքայումը, ի տարբերություն տուբերկուլոզային ողնաշարաբորբի, սահմանափակ է։

Բուժում խմբագրել

տուբերկուլոզային ողնաշարաբորբի դեպքում՝ հակատուբերկուլոզային միջոցներ, ողնաշարի անշարժացում գիպսային մահճակալում, որն արդյունավետ է հիվանդության վաղ շրջանում և վիրաբուժական միջամտություն՝ թարախամեռուկային զանգվածի հեռացում։ Ողնաշարաբորբի մյուս ձևերի դեպքում՝ անշարժացում, անտիբիոտիկներ, վիրաբուժական միջամտություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 612