Ոլորված զույգ (անգլ.՝ twisted pair), մալուխային լարի տեսակ։

25 զույգանի գունային կոդ

Մալուխային լարերը կատարում են կապի լավացում մեկ զույգի միջև, կրճատում են արտաքին միջավայրի էլեկտրամագնիսական ազդեցությունը, և փոխանցվող դիֆերենցիալ ազդանշանների փոխադարձ միջամտությունը։ Ոլորված զույգը Ժամանակակից մալուխային համակարգի բաղադրիչներից մեկն է։ Այն օգտագործվում է հեռահաղորդակցության և համակարգչային տեխնիկայում որպես ազդանշանի փոխանցող շատ ցանցերում, այնպես ինչպես Ethernet, Arcnet և Token ring. Այժմ շնորհիվ իր մատչելիության և հեշտ տեղադրման, այն հանդիսանում է լոկալ ցանցերի տեղադրման լավագույն տարածված լուծումը։

Մալուխը միացվում է ցանցին 8P8C (RJ45) մեկուսիչի օգնությամբ։

Պատմություն խմբագրել

 
Լարերի ամրացումը հեռագրասյուներին

Առաջին անգամ հեռախոսները օգտագործել են հեռագրային ուղիները, կամ միալար ուղիները հողանցման շղթաներով, բաց ձևով անցկացված։ 1880 թ շատ քաղաքներում տեղի են ունեցել վթարներ, ինչը շատ մեծ աղմուկ առաջացրեց։ Այդ պատճառով էլ հեռախոսային ընկերությունները սկսեցին փոխել հաղորդակցման գծերը՝ հավասարակշռված սխեմաներով, ունենալով հավելյալ օգուտ և նվազեցնելով ազդանշանի թուլացումը։

Երբ հոսանքի գծերը դարձան ավելի տարածված երևույթ, այդ քայլերը այլևս բավարար չէին։ Հետագայում լարերը անցնում էին էլեկտրահաղորդման գծերին զուգահեռ, սակայն մի քանի տարիների ընթացքում աճեց էլեկտրաէներգիայի օգտագործումը, ինչի պատճառով էլ կրկին մեծացան աղմուկները։ Դրա համար էլ ինժեներները մշակեցին լարերի փոխակերպման մեթոդը, որպեսզի կրճատեն աղմուկները։

Ոլորված զույգը առաջին անգամ պատրաստել է Ալեքսանդր Բելլը 1881 թվականին։ 1900 թվականին ամբողջ Ամերիկայի հեռախոսային ցանցերի մեծ մասը եղել են ոլորված զույգերով։

Արտաքին հղումներ խմբագրել