Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոդիսևս (այլ կիրառումներ)

Ոդիսևս (հունարեն՝ Όδυσσεύς, լատիներեն՝ Ulysses, Ուլիսես), հունական Իթակե կղզու արքա, Լաերտեսի որդին, խորամանկության ու հնարամտության մարմնացում, Հոմերոսի «Ոդիսական» վիպերգության գլխավոր հերոս։ Մասնակցել է Տրոյայի պատերազմին։

Ջոն Ու. Ուոթերհաուս՝ Ոդիսևսը և սիրենները։


Ոդիսևսի դեգերումները խմբագրել

Ոդիսևսի դեգերումներն սկսվել են Տրոյայի պատերազմից վերադառնալու պահից և տևել մինչև հարազատ Իթաքե հասնելը։ Դրանք տևեցին տասներկու տարի և ուղեկցվեցին անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։
Ոդիսական բառը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհորդություն և այլ գործունեություն բնորոշող գոյական։

Աստվածների ցասումը խմբագրել

Տրոյան գրավելուց հետո նավերով ծով դուրս եկած հույներին դաժանաբար պատժեցին այն նույն՝ Աթենաս և Պոսեյդոն աստվածները, որոնք օգնել էին հույներին՝ հաղթանակի հասնելու։ Պատճառը հույների՝ խելագարության աստիճանի հասնող ուրախությունն էր և այն, որ նրանք համարյա մոռացել էին, որ հաղթանակի համար պարտական են աստվածներին[1]։
Պոսեյդոնի ուղարկած վիթխարի ալիքները կործանեցին Ագամեմնոնի նավերը, իսկ Մենելաոսին քշեցին մինչև Եգիպտոս։ Ոդիսևսը փրկվեց, սակայն նրան բաժին հասան նոր տառապանքներ՝ մինչև իր ընտանիքին միանալը նա պետք է անցներ բազում փորձությունների միջով։

Կալիպսոյի կղզում խմբագրել

Ոդիսևսի նավի մնացորդները հասնում են մի կղզի, որի տիրուհին էր չքնաղ նիմփ Կալիպսոն։ Իր հմայքներով Կալիպսոն Ոդիսևսին պահում է յոթ տարի, որոնք Ոդիսևսի համար անցնում են աննկատ։ Աթենասը համոզում է Զեւսին, որ նա ստիպի Կալիպսոյին Ոդիսևսին բաց թողնելու։ Զևսի այդ պահանջը Կալիպսոյին է հասցնում նրա բանբեր Հերմեսը։
Ոդիսևսը քսան հաստաբուն ծառերից պատրաստում է մի լաստանավ և հեռանում է Կալիպսոյի կղզուց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Edith Hamilton. Mithology.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոդիսևս» հոդվածին։