ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19, լինելու է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի առաջին մրցաշրջանը, որը նախատեստող ֆուտբոլային միջազգային մրցություն է տղամարդկանց ազգային հավաքականների միջև որոնք հանդիսանում են ՈՒԵՖԱ անդամ, մասնակցելու է 55 հավաքական[1]։ Մրցությունը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին (խմբային փուլ) և 2019 թվականի հունիսին (եզրափակիչներ)։ Այն նաև կլինի ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի որակավորման մաս, որի ժամանակ որոշվելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից չորսին։

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր ՈՒԵՖԱ
Մրցաշրջանի ժամկետ 6 սեպտեմբեր – 20 նոյեմբեր 2018 (խմբային փուլ)
5–9 հունիս 2019 (Ազգերի Լիգայի եզրափակիչներ)
Մասնակիցներ 55
Մրցանակային տեղեր
Մրցաշրջանի վիճակագրություն

Եզրափակիչը կայացավ 2019 թվականի հունիսի 9-ին Պորտուգալիայի համանուն քաղաքի Դրագաու մարզադաշտում, որտեղ հանդիպեցին Պորտուգալիայի և Հոլանդիայի ազգային հավաքականները։ Պորտուգալիայի հավաքականը Հոլանդիայի հավաքականին հաղթեց 1:0 հաշվով[2]։ Եզրափակիչ խաղի միակ գոլի հեղինակը դարձավ Գոնսալու Գեդեշը՝ խաղի 60-րդ րոպեին գրավելով հոլանդացիների դարպասը[3]։ Դառնալով ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաղթողը՝ Պորտուգալիայի հավաքականն ապահովեց իր տեղը ՈՒԵՖԱ Եվրո 2020-ում։

Բերնարդու Սիլվան ճանաչվեց այս մրցաշարի «Լավագույն ֆուտբոլիստ»։

Ձևաչափ խմբագրել

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի ձևաչափը հաստատվել է ՈՒԵՖԱ հատուկ հանձնաժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 4-ին[4][5]։ Համաձայն հաստատված ձևաչափի[1][6][7] ՈՒԵՖԱ անդամ 55 հավաքականները կբաժանվեն 4 տարվեր խմբերի (անվանում են «Լիգաներ»)[6]։ Լիգա A-ում կլինի 12 հավաքական, Լիգա B-ում` 12 հավաքական, Լիգա C-ում 15 հավաքական և 16 հավաքական Լիգա D-ում[6]։ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19-ի համար հավաքականները բաժանվեցին լիգաների միջև համաձայն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, որը ձևավորվել էր 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլից հետո (փլեյ-օֆֆ խաղերը չեն ներառվել), լավագույն գործակցով հավաքականները ընգրկվեցին Լիգա A-ում և այլն[8]։

Ամեն Լիգա բաժանվեց չորս խմբի, երեք կամ չորս հավաքականով, յուրաքանչյուր հավաքական կանցկացնի չարս կամ վեց հանդիպում (տանը և մրցակցի հարկի տակ), 2018 թվականի սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին զույգ խաղային օրերին։

Լիգա A-ի խմբերում առաջին տեղ գրաված հավաքականները 2019 թվականի հունիսին կորոշեն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի հաղթողին։ Եզրափակչի անցկացման ընդունող երկիրը կլինի այս չորս հավաքականներից մեկի երկիրը և կորոշվի 2018 թվականի դեկտեմբերին[9]։

Հավաքականները նաև կարող են դուրս գալ ավելի բարձր խումբ կամ իջնել ավելի ցածրը։ Յուրաքանչյուր լիգայում խմբերի հաղթողները (բացառությամբ Լիգա A-ի) դուրս կգան մեկ աստիճան բարձր լիգա, իսկ վերջին տեղերը (բացառությամբ լիգա D-ի) կիջնեն մեկ մակարդակ ցածր լիգա։ Քանի որ Լիգա C-ում կլինեն տարբեր քանակությամբ հավաքականներ, դուրս կմնան երեք չորրորդ տեղը զբաղեցրած հավաքականները և ամենացածր միավոր վաստակած երրորդ տեղ զբաղեցրած հավաքականը։

Խմբային փուլում հավասար միավորների դեպքում խմբագրել

Եթե մեկ կամ մի քանի հավաքականներ խաղերից հետո ունենան հավասար միավորներ, ապա կգործեն հետևյալ պայմանները[10].

  1. Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն միավոր,
  2. Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում լավագույն գոլային տարբերություն,
  3. Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն գոլեր,
  4. Եթե հաշվի առնելով 1-3 պայմանները հավաքականները դեռևս հավասար են, ապա 1-3 պայմանները տարածվում են հավաքականների բոլոր խաղերի արդյունքների վրա, եթե այս դեպքում էլ են հավասար ապա գործում են 5-ից 9 պայմանները,
  5. Բոլոր խմբային խաղերի գոլերի տարբերություն,
  6. Առավելագույն գոլեր բոլոր խմբային խաղերում,
  7. Եթե հավասար են միայն երկու հավաքականներ, և 1-6 կետերից հետո նորից հավասար են, ապա հաղթողին որոշվում է հետծխաղյա 11 մետրանոցներով, այս պայմանը չի գործում եթե հավասար են երկուսից ավել հավաքականներ։
  8. Արդար խաղի արդյունք (1 միավոր դեղին քարտի համար, 3 միավոր կարմիր քարտի համար եթե այն տրվել է երկու դեղին քարտի արդյունքում և 4 միավոր ուղղակի կարմիր քարտի համար,
  9. Զբաղեցրած դիրքը ՈՒԵՖԱ վարկանիշային աղյուսակում։

Չորս լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականների հավասարության դեպքում գործում են հետևյալ պայմանները[10]։

  1. Առավելագույն միավորներ,
  2. Առավելագույն գոլային տարբերություն,
  3. Առավելագույն խփած գոլեր,
  4. Արդար խաղի միավորներ,
  5. ՈՒԵՖԱ վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքը։

ՈՒԵՖԱ Եվրո 2020 որակավորում խմբագրել

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19-ը նաև կլինի ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի որակավորման փուլի մաս, այստեղ հավաքականները հնարավորություն կստանան որակավորվելու ՈՒԵՖԱ Եվրո 2020-ին։

Որակավորման հիմնական գործընթացը կսկսվի 2019 թվականի մարտից և կավարտվի 2019 թվականի նոյեմբերին։ Որակավորման ձևաչափը հիմնականում կմնա նույնը, սակայն եզրափակիչ փուլի 24 հավաքականներից միայն 20-ը կորոշվի որակավորման հիմնական փուլին, իսկ մյուս չորս մասնակիցները կորոշվեն Ազգերի Լիգայի շրջանակում։ Ազգերի լիգայի խմբային փուլի ավարտից հետո ՈՒՖԱ անդամ 55 հավաքականները կբաժանվեն 10 խմբի (հինգ խումբ հնգական հավաքական և հինգ խումբ վեցական հավաքական, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակչի մասնակիցները երաշխավորված կներառվեն հինգ հավաքական ունեցող խմբերում), ամեն խմբի լավագույն երկու հավաքականները կորակավորվեն[4][5]։ Զամբյուղների վիճակահանությունները կիրականացվեն Ազգերի Լիգայի վարկանիշների հիման վրա[8]։ Որակավորվողները կխաղան երկուական խաղային օր մարտին, հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին[6]։

Դրանից հետո 16 հավաքական կմասնակցեն որակավորման փլեյ-օֆֆ փուլին, որը կկայանա 2020 թվականի մարտին` ստանալով երկրորդ հնարավորությունը որակավորվելու ՈՒԵՖԱ Եվրո 2020-ին։ 16 հավաքականները կորոշվեն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայում իրենց ցուցադրած արդյունքների հիման վրա։ Այս 16 հավաքականները կբաժանվեն չորս զամբյուղի, յուրաքանչյուրում չորս հավաքական և յուրաքանչյուր զամբյուղից կորակավորվի մեկ հավաքական։ Ամեն Լիգա կունենա իր սեփական փլեյ օֆֆ զամբյուղը։ Ազգերի Լիգայի խմբերի հաղթողները ավտոմատ կորակավորվեն իրենց լիգայի փլեյ օֆֆ զամբյուղում։ Եթե խմբերի հաղողները արդեն որակավորվել են որակավորման հիմնական փուլում, ապա նրանց կփոխարինի հաջորդ լավագույն հավաքականը նույն լիգայից։ Այնուամենայնիվ եթե խմբի բոլոր հավաքականները որակավորված լինեն, ապա փլեյ օֆֆ փուլին կմասնակցի Ազգերի Լիգայի ընդհանուր վարկանշով մեկ այլ հավաքական, սակայն այդ հավաքականը չի կարող լինել ավելի բարձր լիգայից։

Ամեն փլեյ օֆֆ զամբյուղում կկայանա երկուական մեկ խաղանոց կիսաեզրափակիչ և մեկական մեկ խաղանոց եզրափակիչ։ Վարկանշով առաջին հավաքականը կհանդիպի չորրորդ հավաքականի հետ և երկրորդը երրորդի հետ։ Եզրափակչի վայրը կորոշվի վիճակահանությամբ, իսկ եզրափակչի վայրը առաջին կամ երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի երկիրը կլինի։ Փլեյ օֆֆ փուլի չորս հաղթողները կմիանան հիմնական որակավորման փուլի քսան հաղթողներին և կմասնակցեն Եվրո 2020-ին[4][5]։

Օրացույց խմբագրել

Ներքևի աղյուսակում ներկայացված է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19-ի օրացույցը[8]։

Մակարդակ Փուլ Ամսաթվեր
Լիգայի մակարդակ Խաղային օր 1 6–8 սեպտեմբեր 2018
Խաղային օր 2 9–11 սեպտեմբեր 2018
Խաղային օր 3 11–13 հոկտեմբեր 2018
Խաղային օր 4 14–16 հոկտեմբեր 2018
Խաղային օր 5 15–17 նոյեմբեր 2018
Խաղային օր 6 18–20 նոյեմբեր 2018
Եզրափակիչներ Կիսաեզրափակիչներ 5–6 հունիս 2019
Հանդիպում երրորդ տեղի համար 9 հունիս 2019
Եզրափակիչ

Օրացույցը հաստատվել է ՈՒԵՖԱ կողմից 2018 թվականի հունվարի 24-ին, վիճակահանությունից հետո[11][12]։

Դասակարգում խմբագրել

 
Հավաքականների կարտեզ ըստ լիգաների:     Լիգա A-ում հանդես եկող հավաքականներ      Լիգա B-ում հանդես եկող հավաքականներ      Լիգա C-ում հանդես եկող հավաքականներ      Լիգա D-ում հանդես եկող հավաքականներ

ՈՒԵՖԱ անդամ բոլոր 55 հավաքականները կմասնակցեն մրցույթին։ Այս հավաքականները կբաժանվեն չորս Լիգաների (Լիգա A-ում կլինի 12 հավաքական, Լիգա B-ում` 12 հավաքական, Լիգա C-ում 15 հավաքական և 16 հավաքական` Լիգա D-ում) համաձայնհամաձայն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի, որը ձևավորվել էր 2018 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլից հետո (փլեյ-օֆֆ խաղերը չեն ներառվել), լավագույն գործակցով հավաքականները ընգրկվեցին Լիգա A-ում և այլն[6][13][14]։ Դասակարգման զամբյուղները հայտարարվեցին 2017 թվականի դեկտեմբերի 7-ին[15]։

Լիգա A
Զամբյուղ Հավաքական Վարկ. Դիրք
1   Գերմանիա 40,747 1
  Պորտուգալիա 38,655 2
  Բելգիա 38,123 3
  Իսպանիա 37,311 4
2   Ֆրանսիա 36,617 5
  Անգլիա 36,231 6
  Շվեյցարիա 34,986 7
  Իտալիա 34,426 8
3   Լեհաստան 32,982 9
  Իսլանդիա 31,155 10
  Խորվաթիա 31,139 11
  Նիդերլանդներ 29,866 12
Լիգա B
Զամբյուղ Հավաքական Վարկ. Դիրք
1   Ավստրիա 29,418 13
  Ուելս 29,269 14
  Ռուսաստան 29,258 15
  Սլովակիա 28,555 16
2   Շվեդիա 28,487 17
  Ուկրաինա 28,286 18
  Իռլանդիա 28,249 19
  Բոսնիա և Հերցեգովինա 28,200 20
3   Հյուսիսային Իռլանդիա 27,127 21
  Դանիա 27,052 22
  Չեխիա 27,028 23
  Թուրքիա 26,538 24
Լիգա C
Զամբյուղ Հավաքական Վարկ. Դիրք
1   Հունգարիա 26,486 25
  Ռումինիա 26,057 26
  Շոտլանդիա 25,662 27
  Սլովենիա 25,148 28
2   Հունաստան 24,931 29
  Սերբիա 24,847 30
  Ալբանիա 24,430 31
  Նորվեգիա 24,208 32
3   Չեռնոգորիա 23,912 33
  Իսրայել 22,792 34
  Բուլղարիա 22,091 35
  Ֆինլանդիա 20,501 36
4   Կիպրոս 19,491 37
  Էստոնիա 19,441 38
  Լիտվա 18,101 39
Լիգա D
Զամբյուղ Հավաքական Վարկ. Դիրք
1   Ադրբեջան 17,761 40
  Մակեդոնիա 17,071 41
  Բելառուս 16,868 42
  Վրաստան 16,523 43
2   Հայաստան 15,846 44
  Լատվիա 15,821 45
  Ֆարերյան կղզիներ 15,490 46
  Լյուքսեմբուրգ 14,231 47
3   Ղազախստան 13,431 48
  Մոլդովա 13,130 49
  Լիխտենշտայն 10,950 50
  Մալթա 10,870 51
4   Անդորրա 10,240 52
  Կոսովո 9,950 53
  Սան Մարինո 8,190 54
  Ջիբրալթար 7,550 55

Խմբային փուլի վիճակահանություն խմբագրել

Վիճակահանությունը տեղի ունեցավ Շվեյցարիայի Լոզան քաղաքում 2018 թվականի հունվարի 24-ին ժամը 12:00 ԿԵԺ[16][17][18][19][20]։

Քաղաքական պատճառներով Հայաստանը և Ադրբեջանը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով), ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան (Դոնբասի հիմնախնդրի պատճառով), չէին կարող հայտնվել միևնույն խմբում։ Խստաշունչ ձմռան պատճառով Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լիտվայի հավաքականներից առավելագույնը երկուսը կարող էին լինել միևնույն խմբում[21]։

Լիգա A Լիգա B Լիգա C Լիգա D
Խումբ 1 Խումբ 1 Խումբ 1 Խումբ 1
  Գերմանիա
  Ֆրանսիա
  Նիդերլանդներ
  Սլովակիա
  Ուկրաինա
  Չեխիա
  Շոտլանդիա
  Ալբանիա
  Իսրայել
  Վրաստան
  Լատվիա
  Ղազախստան
  Անդորրա
Խումբ 2 Խումբ 2 Խումբ 2 Խումբ 2
  Բելգիա
  Շվեյցարիա
  Իսլանդիա
  Ռուսաստան
  Շվեդիա
  Թուրքիա
  Հունգարիա
  Հունաստան
  Ֆինլանդիա
  Էստոնիա
  Բելառուս
  Լյուքսեմբուրգ
  Մոլդովա
  Սան Մարինո
Խումբ 3 Խումբ 3 Խումբ 3 Խումբ 3
  Պորտուգալիա
  Իտալիա
  Լեհաստան
  Ավստրիա
  Բոսնիա և Հերցեգովինա
  Հյուսիսային Իռլանդիա
  Սլովենիա
  Նորվեգիա
  Բուլղարիա
  Կիպրոս
  Ադրբեջան
  Ֆարերյան կղզիներ
  Մալթա
  Կոսովո
Խումբ 4 Խումբ 4 Խումբ 4 Խումբ 4
  Իսպանիա
  Անգլիա
  Խորվաթիա
  Ուելս
  Իռլանդիա
  Դանիա
  Ռումինիա
  Սերբիա
  Չեռնոգորիա
  Լիտվա
  Հյուսիսային Մակեդոնիա
  Հայաստան
  Լիխտենշտայն
  Ջիբրալթար

Լիգա A խմբագրել

Խումբ 1 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Ֆրանսիա 3 2 1 0 4 2 +2 7 Որակավորվում է Ազգերի Լիգայի եզրափակիչ 2-1 2-1
2   Նիդերլանդներ 2 1 0 1 4 2 +2 3 16 նոյ 3-0
3   Գերմանիա 3 0 1 2 1 5 −4 1 Դուրս է մնում Ազգերի Լիգա B 0-0 19 նոյ
Առաջին խաղերը կսկսվեն 6 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Խումբ 2 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Բելգիա 2 2 0 0 5 1 +4 6 Որակավորվում է Ազգերի Լիգայի եզրափակիչ 2-1 15 նոյ
2   Շվեյցարիա 3 2 0 1 9 3 +6 6 18 նոյ 6-0
3   Իսլանդիա 3 0 0 3 1 11 −10 0 Դուրս է մնում Ազգերի Լիգա B 0-3 1-2
Առաջին խաղերը կսկսվեն 8 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Խումբ 3 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Պորտուգալիա 2 2 0 0 4 2 +2 6 Որակավորվում է Ազգերի Լիգայի եզրափակիչ 1-0 20 նոյ
2   Իտալիա 3 1 1 1 2 2 0 4 17 նոյ 1-1
3   Լեհաստան (R) 3 0 1 2 3 5 −2 1 Դուրս է մնում Ազգերի Լիգա B 2-3 0-1
Առաջին խաղերը կսկսվեն 7 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
(R) Relegated.

Խումբ 4 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Իսպանիա 3 2 0 1 10 4 +6 6 Որակավորվում է Ազգերի Լիգայի եզրափակիչ 2-3 6-0
2   Անգլիա 3 1 1 1 4 4 0 4 1-2 18 նոյ
3   Խորվաթիա 2 0 1 1 0 6 −6 1 Դուրս է մնում Ազգերի Լիգա B 15 նոյ 0-0
Առաջին խաղերը կսկսվեն 8 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Լիգա B խմբագրել

Խումբ 1 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Ուկրաինա 3 3 0 0 4 1 +3 9 Դուրս է գալիս Ազգերի Լիգա A 1-0 1-0
2   Չեխիա 3 1 0 2 3 4 −1 3 1-2 19 նոյ
3   Սլովակիա 2 0 0 2 1 3 −2 0 Դուրս է մնում Ազգերի Լիգա C 16 նոյ 1-2
Առաջին խաղերը կսկսվեն 6 սեպտեմբերի 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Խումբ 2 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Ռուսաստան 3 2 1 0 4 1 +3 7 Դուրս է գալիս Ազգերի Լիգա A 2-0 0-0
2   Թուրքիա 3 1 0 2 4 6 −2 3 1-2 17 նոյ
3   Շվեդիա 2 0 1 1 2 3 −1 1 Դուրս է մնում Ազգերի Լիգա C 20 նոյ 2-3
Առաջին խաղերը կսկսվեն 7 սեպտեմբերի 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Խումբ 3 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Բոսնիա և Հերցեգովինա 3 3 0 0 5 1 +4 9 Դուրս է գալիս Ազգերի Լիգա A 1-0 2-0
2   Ավստրիա 2 1 0 1 1 1 0 3 15 նոյ 1-0
3   Հյուսիսային Իռլանդիա 3 0 0 3 1 5 −4 0 1-2 18 նոյ
Առաջին խաղերը կսկսվեն 8 սեպտեմբերի 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Խումբ 4 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Ուելս 3 2 0 1 5 3 +2 6 Դուրս է գալիս Ազգերի Լիգա A 16 նոյ 4-1
2   Դանիա 2 1 1 0 2 0 +2 4 2-0 19 նոյ
3   Իռլանդիա 3 0 1 2 1 5 −4 1 Դուրս է մնում Ազգերի Լիգա C 0-1 0-0
Առաջին խաղերը կսկսվեն 6 սեպտեմբերի 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Լիգա C խմբագրել

Խումբ 1 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն      
1   Շոտլանդիա 0 0 0 0 0 0 0 0 Դուրս է գալիս Ազգերի Լիգա B 10 սեպ 20 նոյ
2   Ալբանիա 0 0 0 0 0 0 0 0 17 նոյ 7 սեպ
3   Իսրայել 0 0 0 0 0 0 0 0 Հնարավոր է դուրս մնա Ազգերի Լիգա D 11 հոկ 14 հոկ
Առաջին խաղերը կսկսվեն 7 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Խումբ 2 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն        
1   Հունգարիա 0 0 0 0 0 0 0 0 Դուրս է գալիս Ազգերի Լիգա B 11 սեպ 18 նոյ 15 նոյ
2   Հունաստան 0 0 0 0 0 0 0 0 12 հոկ 15 նոյ 18 նոյ
3   Ֆինլանդիա 0 0 0 0 0 0 0 0 Հնարավոր է դուրս մնա Ազգերի Լիգա D 8 սեպ 15 հոկ 11 սեպ
4   Էստոնիա 0 0 0 0 0 0 0 0 Դուրս է մնում Ազգերի Լիգա D 15 հոկ 8 սեպ 12 հոկ
Առաջին խաղերը կսկսվեն 8 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Խումբ 3 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն        
1   Սլովենիա 0 0 0 0 0 0 0 0 Դուրս է գալիս Ազգերի Լիգա B 16 նոյ 6 սեպ 16 հոկ
2   Նորվեգիա 0 0 0 0 0 0 0 0 13 հոկ 16 հոկ 6 սեպ
3   Բուլղարիա 0 0 0 0 0 0 0 0 Հնարավոր է դուրս մնա Ազգերի Լիգա D 19 նոյ 9 սեպ 13 հոկ
4   Կիպրոս 0 0 0 0 0 0 0 0 Դուրս է մնում Ազգերի Լիգա D 9 սեպ 19 նոյ 16 նոյ
Առաջին խաղերը կսկսվեն 6 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Խումբ 4 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն        
1   Ռումինիա 0 0 0 0 0 0 0 0 Դուրս է գալիս Ազգերի Լիգա B 14 հոկ 7 սեպ 17 նոյ
2   Սերբիա 0 0 0 0 0 0 0 0 10 նոյ 17 նոյ 20 նոյ
3   Չեռնոգորիա 0 0 0 0 0 0 0 0 Հնարավոր է դուրս մնա Ազգերի Լիգա D 20 նոյ 11 հոկ 10 սեպ
4   Լիտվա 0 0 0 0 0 0 0 0 Դուրս է մնում Ազգերի Լիգա D 11 հոկ 7 սեպ 14 հոկ
Առաջին խաղերը կսկսվեն 7 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Երրորդ տեղը զբաղեցրածներ խմբագրել

Դիրք Խմբ Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Relegation
1 C1 ԴՈՉ 0 0 0 0 0 0 0 0
2 C2 ԴՈՉ 0 0 0 0 0 0 0 0
3 C3 ԴՈՉ 0 0 0 0 0 0 0 0
4 C4 ԴՈՉ 0 0 0 0 0 0 0 0 Դուրս է մնում Ազգերի Լիգա D
Առաջին խաղերը կսկսվեն 6 սեպտեմբեր 2018. Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
Որակավորման կանոններ՝ Հաշվարկվում է միայն խմբի առաջին և երկրորդ տեղերի հետ հանդիպումների արդյունքները, 1) Միավորներ; 2) Գոլային տարբերություն; 3) Խփած գոլեր; 4) Դրսում խփած գոլեր; 5) Հաղթանակներ; 6) Դրսի հաղթանակներ; 7) Արդար խաղի կանոններ; 8) ՈՒՖԱ ազգային հավաքականի գործակից:

Լիգա D խմբագրել

Խումբ 1 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն        
1   Վրաստան (P) 4 4 0 0 9 0 +9 12 Դուրս է գալիս Ազգերի Լիգա C 19 նոյ 1-0 3-0
2   Ղազախստան 4 1 2 1 6 4 +2 5 0-2 15 նոյ 4-0
3   Լատվիա 4 0 2 2 1 5 −4 2 0-3 1-1 0-0
4   Անդորրա 4 0 2 2 1 8 −7 2 16 նոյ 1-1 19 նոյ
Տվյալները թարմացված են 16 հոկտեմբեր 2018-ի դրությամբ։ Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
(P) Որակազրկված.

Խումբ 2 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն        
1   Լյուքսեմբուրգ 4 3 0 1 10 1 +9 9 Դուրս է գալիս Ազգերի Լիգա C 15 նոյ 4-0 3-0
2   Բելառուս 4 2 2 0 6 0 +6 8 1-0 0-0 5-0
3   Մոլդովա 4 1 2 1 2 4 −2 5 18 նոյ 0-0 2-0
4   Սան Մարինո (Y) 4 0 0 4 0 13 −13 0 0-3 18 նոյ 15 նոյ
Տվյալները թարմացված են 16 հոկտեմբեր 2018-ի դրությամբ։ Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
(Y) Առաջին երկու տեղերում չի լինի, կարող է լավացնել դիրքը երրորդ թիմերի ցանկում.

Խումբ 3 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն        
1   Կոսովո 4 2 2 0 6 2 +4 8 Դուրս է գալիս Ազգերի Լիգա C 20 նոյ 2-0 3-1
2   Ադրբեջան 4 1 3 0 5 2 +3 6 0-0 17 նոյ 1-1
3   Ֆարերյան կղզիներ 4 1 1 2 4 7 −3 4 1-1 0-3 3-1
4   Մալթա (Y) 4 0 2 2 4 8 −4 2 17 նոյ 1-1 20 նոյ
Տվյալները թարմացված են 16 հոկտեմբեր 2018-ի դրությամբ։ Աղբյուր՝ ՈՒԵՖԱ
(Y) Առաջին երկու տեղերում չի լինի, կարող է լավացնել դիրքը երրորդ թիմերի ցանկում.

Խումբ 4 խմբագրել

Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում կամ մասնակցություն        
1   Մակեդոնիա 4 3 0 1 8 5 +3 9 Դուրս է գալիս Ազգերի Լիգա C 19 նոյ 2-0 4-1
2   Ջիբրալթար 4 2 0 2 3 5 −2 6 0-2 16 նոյ 2-1
3   Հայաստան 4 2 0 2 6 4 +2 6 4-0 0-1 2-1
4   Լիխտենշտայն 4 1 0 3 5 8 −3 3 16 նոյ 2-0 19 նոյ
Տվյալները թարմացված են 16 հոկտեմբեր 2018-ի դրությամբ։ Աղբյուր՝ ՈՒԵՖԱ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «UEFA Nations League receives associations' green light». UEFA.org. 2014 թ․ մարտի 27.
  2. Календарь Лиги Наций УЕФА-2018/2019 Финальный турнир.
  3. Final - Sunday 9 June 2019 Estádio do Dragão - Porto
  4. 4,0 4,1 4,2 «UEFA Nations League format and schedule approved». UEFA.com. 2014 թ․ դեկտեմբերի 4.
  5. 5,0 5,1 5,2 «UEFA Nations League format and schedule confirmed». UEFA.org. 2014 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «UEFA Nations League: all you need to know». UEFA.com. 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. «UEFA Nations League/UEFA EURO 2020 qualifying» (PDF). UEFA.com.
  8. 8,0 8,1 8,2 «Regulations of the UEFA Nations League 2018/19» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «Lyon to host 2018 UEFA Europa League final». UEFA. 2016 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  10. 10,0 10,1 «Regulations of the UEFA European Football Championship 2014-16» (PDF). UEFA.com.
  11. «UEFA Nations League calendar: all the fixtures». UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ հունվարի 24. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  12. «UEFA Nations League 2018/19: Fixtures List – League Phase» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ հունվարի 24. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  13. «Confirmed: How the UEFA Nations League will line up». UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  14. «National Team Coefficients Overview» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  15. «UEFA Nations League draw seedings confirmed». UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. «UEFA Nations League format confirmed». UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  17. «All you need to know: UEFA Nations League draw». UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  18. «League Phase Draw Press Kit» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  19. «Group stage draw». UEFA.com. 2018 թ․ հունվարի 24.
  20. «UEFA Nations League 2018/19 League Phase draw». UEFA.com. Union of European Football Associations. 2018 թ․ հունվարի 24. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  21. «UEFA Nations League 2018/19 – League Phase Draw Procedure» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.