Շրթհարմոն, փողային լեզվակավոր նվագարան։ Բաղկացած է երկու ծայրերից ամրացված մետաղյա լեզվակներից և դրանց կից, փայտյա կամ պլաստմասսայի թիթեղից, որի վրա օդը դեպի լեզվակները մղելու համար կան անցքեր։ Լեզվակները տատանման մեջ են դրվում թե՛ ներշնվող և թե՝ արտաշնչվող օդով։

Շրթհարմոն
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումՀարմոնիկա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ412.132
Ստեղծման տարեթիվ1821[1]
ՀնարողChristian Friedrich Ludwig Buschmann?
Ձայնանմուշ

Լինում են դո, ֆա, սոլ մաժոր և լյա մինոր հնչյունաշար ունեցող շրթհարմոններ։ Տարածված են Ռիխտեր համակարգի (ոչ լրիվ 3 օկտավա ձայնածավալով), կնիտլինգենյան (ձայները հնչում են օկտավային կամ երկօկտավային կրկնապատկումներով) և վիեննական (ունի «դողդոջուն հնչեցնելու հարմարանք) շրթնահարմոնները։ Կան նաև մեկ օկտավային, ինչպես և «կրկնակի» (տարբեր լարվածքի երկու գործիք համատեղող) տեսակներ։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 583