Շտուտգարտի համալսարան (գերմ.՝ Universität Stuttgart), պետական համալսարան Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Շտուտգարտ քաղաքում, որը միջազգային ճանաչում ունի տեխնիկական (մասնավորապես՝ ավտոմոբիլային և աերոկոսմիկական) և բնական գիտությունների բնագավառում։ Մտնում է կարևոր համալսարանական և գիտական միավորումների կազմի մեջ։

  • TU 9 - ինը խոշորագույն տեխնիկական համալսարանների միավորում Գերմանիայում,
  • TIME - եվրոպական ինժեներական դպրոցների և տեխնիկական համալսարանների ցանց,
  • EUA - եվրոպական համալսարանների միավորում։
Շտուտգարտի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և Local Internet registry?
Հիմնադրված է1829
ԱնդամակցությունTU9, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Գերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Deutscher Dialogmarketing Verband[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[5], Եվրոպայի համալսարանների միություն[6], Informationsdienst Wissenschaft?[7], UFA / DFH / FGU?[8], RIPE Network Coordination Centre?[9], ArXiv[10], German National Research Data Infrastructure (NFDI) e.V.?[11], ORCID[12] և International Council for Open and Distance Education?[13]
Երկիր Գերմանիա[14]
ՏեղագրությունՇտուտգարտ
Կայքuni-stuttgart.de
Շտուտգարտի համալսարան (Գերմանիա)##
Շտուտգարտի համալսարան (Գերմանիա)
Շտուտգարտի համալսարան, Գերմանիա
 Universität Stuttgart Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Արվեստի, գիտության և արհեստների միավորված դպրոցը (գերմ.՝ Vereinigten Kunst-, Real- und Gewerbeschule) հիմնադրվել է 1829 թվականին Շտուտգարտում (2004 թվականին տոնվեց բուհի 175-ամյա հոբելյանը)։

Տեխնիկական գիտության մշտապես աճող կարևորությամբ պայմանավորված 1876 թվականից կրում է բարձրագույն տեխնիկական դպրոցի կոչում (գերմ.՝ Technischen Hochschule): 1882 թվականից Վերներ ֆոն Սիմենսի հովանավորության շնորհիվ այստեղ սկսում են դասավանդել էլեկտրոտեխնիկա[15]։ 1900 թվականին ուսումնական հաստատությունը իրավունք է ստանում հայցելու դոկտորական աստիճան տեխնիկական գիտությունների բնագավառում։ Բնագիտության և գիտության մյուս ճյուղերի զուգահեռ զարգացումը 1967 թվականին հանգեցրեց համալսարանի վերափոխմանը դասականի։

Դիրքը կրթական հաստատությունների վարկանիշում խմբագրել

Շտուտգարտի համալսարանը կայուն բարձր դիրք է զբաղեցնում տարբեր միջազգային կրթական հաստատությունների վարկանիշում, որոնցից են Համալսարանների համաշխարհային վարկանիշը Times Higher Education և աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշը, հիմնականում տեխնիկական և բնական գիտությունների ասպարեզում։

  • Քիմիա[16]
  • Ֆիզիկա[17]
  • Բնական գիտություններ և մաթեմատիկա[18]
  • Ինֆորմատիկա[19]

Կառուցվածքային ստորաբաժանումներ խմբագրել

Ֆակուլտետներ խմբագրել

1950 թվականից տեխնիկական և բնագիտական ֆակուլտետները կենտրոնացվում են Վայհինգենի քաղաքային շրջանում։ Ճարտարապետական, հումանիտար և տնտեսական գիտությունների ֆակուլտետները գտնվում են Շտուտգարտի կենտրոնում։ Գործում են հետևյալ ֆակուլտետները[20]`

  • Ֆակուլտետ 1։ Ճարտարապետության և քաղաքաշինության
  • Ֆակուլտետ 2։ Շինարարական և ինժեներական գիտությունների
  • Ֆակուլտետ 3։ Քիմիայի
  • Ֆակուլտետ 4։ Էներգոտեխնոլոգիայի և բիոտեխնոլոգիայի
  • Ֆակուլտետ 5։ Ինֆորմատիկայի, էլեկտրոտեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների
  • Ֆակուլտետ 6։ Աէրոկոսմիկական արդյունաբերության և գեոդեզիայի
  • Ֆակուլտետ 7։ Մեքենաշինության և ավտոմոբիլաշինության
  • Ֆակուլտետ 8։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի
  • Ֆակուլտետ 9։ Փիլիսոփայության և պատմության
  • Ֆակուլտետ 10։ Մենեջմենթի, տնտեսագիտության և սոցիալական գիտությունների

Այլ ստորաբաժանումներ խմբագրել

  • Համալսարանական գրադարան - հիմնադրվել է 1829 թվականին, ինչպես և համալսարանը
  • Նյութերի փորձարկման և հետազոտության կենտրոն (գերմ.՝ Materialprüfungsanstalt, MPA) - հիմնադրվել է 1884 թվականին
  • Բարձրարտադրողական հաշվարկումների կենտրոն (գերմ.՝ Höchstleistungsrechenzentrum, HLRS) - գիտահետազոտական ինստիտուտ և գերհամակարգչային կլաստեր (երեքից մեկը Գերմանիայում)։
  • Պֆաֆֆենվալդի համալսարանական աստղադիտարան - հիմնադրվել է 1934 թվականին։

Շրջանավարտներ խմբագրել

  • Գյունտեր Բենիշ - ճարտարապետ
  • Գունարս Բիրկերտս - ճարտարապետ
  • Մարտին Վինտերկորն - գլխավոր Volkswagen AG-ի գլխավոր գործադիր տնօրեն 2007-2015 թթ.
  • Օտտո Գյոլդեր - մաթեմատիկոս
  • Հանս Հելման - ֆիզիկոս
  • Գոտլիբ Դայմլեր - ավտոկոնստրուկտոր
  • Յունիբալդ Կամմ - ավտոկոնստրուկտոր
  • Ուլֆ Դիտրիխ Մերբոլդ - տիեզերագնաց
  • Աքիլես Պապապետրու - ֆիզիկոս
  • Ֆրանց Ռյոկլե - ճարտարապետ
  • Էռնստ Հեյնիկել - ավիակոնստրուկտոր
  • Գոտլոբ Հոնոլդ - ինժեներ
  • Հորստ Շտյորմեր - ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր
  • Ռիխարդ Շտրիբեկ - ինժեներ
  • Գերհարդ Էրտլ - քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր

Պրոֆեսորներ խմբագրել

  • Յոհանիս Արգիրիս - ինժեներական գործ դասավանդող դասախոս
  • Կարլ Վեյտբրեխտ - դասավանդել է գրականություն (1902-1904 թվականներին եղել է ռեկտոր)
  • Կուրտ Մագնուս - դասավանդել է մեխանիկա
  • Վիկտոր Մեյեր - դասավանդել է քիմիա
  • Ֆրայ Օտտո - դասավանդել է ճարտարապետություն
  • Հերման Հակեն - դասավանդել է տեսական ֆիզիկա
  • Վինֆրիդ Օտտո Շուման - դասավանդել է տեսական ֆիզիկա

Պատվավոր դոկտորներ խմբագրել

  • Կարլ Մայբախ - ավտոկոնստրուկտոր
  • Ռիխարդ Ռիմերշմիդ - ճարտարապետ
  • Ավգուստ-Վիլհելմ Շեեր - ձեռնարկատեր, կազմակերպությունների կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով մասնագետ

Գրականություն խմբագրել

  • Festschrift zum 150-jährigen Bestehen der Universität Stuttgart. Hg. v. Johannes H. Voigt. DVA, Stuttgart 1979, ISBN 3-421-01937-1.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
  2. https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
  3. https://www.ddv.de/universitaet-stuttgart.html
  4. https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
  5. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  6. https://eua.eu/about/member-directory.html
  7. https://idw-online.de/de/institution80
  8. https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
  9. https://www.ripe.net/membership/indices/data/de.belwue.html
  10. Our Members / Tier 4
  11. https://www.nfdi.de/verein/#mitglieder
  12. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  13. https://web.archive.org/web/20240407191925/https://www.icde.org/members-community/
  14. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  15. Lehrstuhl für Elektrotechnik Zentralblatt der Bauverwaltung, 29. April 1882, S. 147 ff.
  16. http://www.shanghairanking.com/SubjectChemistry2013.html Արխիվացված 2013-10-25 Wayback Machine Academic Ranking of World Universities in Chemistry - 2013
  17. http://www.shanghairanking.com/SubjectPhysics2013.html Արխիվացված 2017-09-11 Wayback Machine Academic Ranking of World Universities in Physics - 2013
  18. http://www.shanghairanking.com/FieldSCI2013.html Արխիվացված 2021-01-25 Wayback Machine Academic Ranking of World Universities in Natural Sciences and Mathematics - 2013
  19. http://www.shanghairanking.com/SubjectCS2013.html Արխիվացված 2017-10-11 Wayback Machine Academic Ranking of World Universities in Computer Science - 2013
  20. http://www.uni-stuttgart.de/home/fakultaeten/index.html Universität Stuttgart - Fakultäten und Institute

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտուտգարտի համալսարան» հոդվածին։