Շտեֆան III Մեծ (1433[1], Borzești, Onești, Բակեու, Մոլդովական իշխանություն - հուլիսի 2, 1504, Սուչավա, Մոլդովական իշխանություն), Մոլդովայի հոսպոդար (1457 թվականից)։ Հետևողականորեն անց է կացրել կենտրոնական իշխանությունն ամրապնդելու քաղաքականություն։ Հենվել է մանր ազնվականության և հողատեր գյուղացիության վրա, հովանավորել է առևտուրը, արհեստները, ամրապնդել է բանակը, կառուցել բերդեր։ Ազգային անկախության համար մղել է բազում պատերազմներ։ 1467 թվականին հաղթել է Մոլդովա ներխուժած Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի բանակին։ 1475 թվականին ջախջախել է թուրքական բանակը Վասլույի մոտ, սակայն 1476 թվականի մարտերում պարտվել է։ Չստանալով օգնություն եվրոպական երկրներից՝ Շտեֆան Մեծը հաշտություն է կնքել, վերսկսել հարկ վճարել Թուրքիային։ Լեհաստանի դեմ երկարատև պատերազմը ավարտվել է 1497 թվականին, Շտեֆան Մեծի հաղթանակով, որին նպաստել է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը։ Շտեֆան Մեծը հովանավորել է հայերի մուտքը Մոլդովա, նրանց շնորհել արտոնություններ (առևտրական և այլն)։ Մոլդովայում գրված հայերեն ձեռագրերի հիշատակարաններում և կամենիցյան տարեգրությունում Շտեֆան Մեծը հիշվում է դրվատանքով։ Մոլդավ ժողովուրդը շատ ավանդություններ ու երգեր է պահպանել Շտեֆան Մեծի մասին։

Շտեֆան Մեծ
Դիմանկար
Ծնվել է1433[1]
ԾննդավայրBorzești, Onești, Բակեու, Մոլդովական իշխանություն
Մահացել էհուլիսի 2, 1504
Մահվան վայրՍուչավա, Մոլդովական իշխանություն
ԳերեզմանPutna Monastery
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն
ԱզգությունՄոլդովացիներ
Մայրենի լեզուռումիներեն[2]
Կրոնուղղափառություն
ԱմուսինMaria of Mangup?, Maria Voichița? և Evdochia of Kyiv?
Ծնողներհայր՝ Բոգդան II, մայր՝ Maria?[3]
Զբաղեցրած պաշտոններruler of Moldavia?
ԵրեխաներՊետրու IV Ռարեշ, Elena?, Bogdan III the One-Eyed? և Alexandru of Moldavia?
 Ștefan III cel Mare Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեֆան Մեծ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 579