Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շտեմարան (այլ կիրառումներ)

Շտեմարան, ամբար, պահեստ, շինություն՝ հացահատիկի, ալյուրի և այլ մթերքների պահպանման համար։ Կառուցվում է աղյուսից, որմնաքարից, գերաններից և այլն։ Հատակը փայտից է, կրկնակի տախտակամածով, սյուների վրա՝ օդափոխությունն ապահովելու նպատակով։ Ժամանակակից խոշոր տնտեսություններում շտեմարանի փոխարեն կառուցում են հացահատիկի պահեստարաններ։

Ժամանակակից ամբարներ (ԱՄՆ Այովա նահանգ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 577
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեմարան» հոդվածին։