Շվից (Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ʃviːts]]] ( ); ֆր.՝ Schwytz; իտալ.՝ Svitto), քաղաք Շվեյցարիայում, նույնանուն կանտոնի մայրաքաղաքը, որի Bundesbriefmuseum թանգարանում է պահվում 1291 թվականի Դաշնային խարտիան՝ Bundesbrief-ը, պատմական փաստաթուղթ, որն սկիզբ է դրել Շվեյցարիայի Համադաշնության ստեղծմանը։ Քաղաքն զբաղեցնում է 53.2 քառակուսի կիլոմետր տարածք և 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով ուներ շուրջ 15 հազար բնակիչ։

Բնակավայր
Շվից
շվեյց. գերմ.՝ Schwyz[1]
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես53,28 կմ², 53,18 կմ²
ԲԾՄ516 մետր, 852 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն15 181 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
Հեռախոսային կոդ041
Փոստային դասիչ6430 և 6431[3]
Ավտոմոբիլային կոդSZ
Պաշտոնական կայքgemeindeschwyz.ch(գերմ.)
Շվից (քաղաք) (Շվեյցարիա)##
Շվից (քաղաք) (Շվեյցարիա)

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4]

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Շվիցի մի ամբողջ շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Bundesbriefmuseum-ը, դոմինիկյան կույսերի St. Peter am Bach վանքը, միջնադարյան ու վաղ մոդեռն ոճի բոլոր կառույցները, մենաստանն ու մատուռը, Շվեյցարիայի պատմության ֆորումը, Ab Yberg im Grund, Bethlehem, Ceberg im Feldli, Grosshus, Immenfeld, Herrenhaus Waldegg, Hettlingerhäuser,Hofstatt Ital Reding շենքերը, կաթոլիկ ծխական սբ. Մարտին եկեղեցին, Palais Büeler պալատը, քաղաքային խորհրդի շենքը, Reding House-ը, Շվիցի պետական արխիվը, Köplihaus-ը... Քաղաքի հին թաղամասն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[5]։

Պատկերասրահ խմբագրել

Անվանի շվիցցիներ խմբագրել

 
Գեներալ Թեոդորո Ռեդինգը
  • Թեոդոր ֆոն Ռեդինգ (ծնվ. է 1755 թ., Շվիցում – 1809) - իսպանացի գեներալ, ով իսպանա-շվեյցարական զորքերը մարտի է տարել Նապոլեոնի դեմ
  • Ալոիս ֆոն Ռեդինգ (ծնվ. է 1765 թ., Շվիցում – 1818) - շվեյցարացի հայրենասեր, սպա, քաղաքական գործիչ
  • Կարլ Էլզեներ (1922 - 2013 թ., Շվիցում) - շվեյցարացի ձեռնարկատեր, շվեյցարական բանակային նշանավոր դանակի արտադրության կազմակերպիչ
  • Քսավիե Կոլեր (ծնվ. 1944) - կինոռեժիսոր, սցենարիստ[6]
  • Գերտրուդ Լոյտենեգեր (ծնվ. 1948) - բանաստեղծ, վիպասան, թատերագիր, թատրոնի տնօրեն
  • Մոնիկա Կելին (ծնվ. 1954) - մոդել, դերասանուհի[7]
Մարզիկներ
  • Օսկար Կամենցինդ (ծնվ. 1971) - նախկին պրոֆեսիոնալ հեծանվորդ
  • Լուկա Շուլեր (ծնվ. 1998) - ֆրիսթայլ ոճի դահուկորդ, 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gemeindeschwyz.ch
  2. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
  3. https://www.post.ch/de/pages/plz-suche
  4. 4,0 4,1 Schwyz in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
  5. «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. IMDb Database retrieved 28 January 2019
  7. IMDb Database retrieved 28 January 2019

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվից (քաղաք)» հոդվածին։