Շվեյցարական խոհանոց, այն մի կողմից տերբերվում է իր շրջանային տարատեսակ ուտեստների առկայությամբ, որը պայմանավորված է, ինչպես տարբեր էթնիկ խմբերի բնակեցմամբ, այնպես էլ հարևան Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի ազդեցությամբ, իսկ մյուս կողմից՝ ուտեստների մեծ թվով, որը կապված է ավանդական գյուղատնտեսության վարմամբ։

Շվեյցարական խոհանոց
 Cuisine of Switzerland Վիքիպահեստում

Շվեյցարական խոհանոցի կարևոր բաղադրիչներից են պանիրը, և պանրային հիմքով ուտեստները։ Շվեյցարիայի սահմաններից դուրս ամենահայտնի շվեյցարական պանիրները համարվում են գրյուերը[1], էմենտալը[2] և ապենցելերը[3]։

Ավանդական շվեյցարական ուտեստներ խմբագրել

Ռոմանդիա խմբագրել

Ֆրանսախոս Ռոմանդիայից ծագել են Ֆոնդյուն (Վո) և ռակլետը (Վալե), որոնք ամբողջ Շվեյցարիայում դարձել են հայտնի։ Վալեից է ծագել նաև կարտոֆիլից, պանրից, խնձորից պատրաստվող «Խոլերա» կարկանդակը[4], որի բաղադրատոմսը ստեղծվել է խոլերայի համաճարակի ժամանակ։ Ամենահայտնի ուտեստը պատրաստվում է Լեման լճի ափին, որը տապակված ֆիլեն է՝ «Ֆիլե դե պերշ», որը պատրաստվում է տապակված պերկեսից։

Գրաուբյունդեն խմբագրել

Այս կանտոնի այցեքարտը համարվում է ապխտած միսը՝ ամենից շատ տավարի միսը։ Խմիչքներից հաճախ օգտագործում են անտառային հատապտուղները և ընկույզը։

Շվեյցարիայի գերմանական մաս խմբագրել

Շվեյցարիայի գերմանախոս մասի խոհանոցը տարբերվում է Ավստրիայի և Գերմանիայի խոհանոցների ավանդություններին նման լինելով, սակայն գոյություն ունեն նաև իրենց սեփական ուտեստները, որտեղ բացակայում է հարևանների խոհանոցներին նման լինելը։ Առավել հայտնի օրինակներ են ռյոշտին[5], գազարով կարկանդակը։

Տիչինո խմբագրել

Տիչինոյի խոհանոցը իտալական Լոմբարդիայի հետ ունի ընդհանուր գծեր։ Ամենահայտնի ուտեստը պոլենտան[6] և ռիզոտոն են։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cook's Thesaurus: Semi-Firm Cheeses». www.foodsubs.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Эмменталь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Appenzeller® - der würzigste Käse der Schweiz». www.appenzeller.ch (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  4. «Холера – швейцарский овощной пирог, рецепт с фото». www.iamcook.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Рёшти с сыром
  6. Похлёбкин, 2015

Արտաքին հղումներ խմբագրել