Շվեդ-նորվեգական պատերազմ

1814 թվականի շվեդ-նորվեգական պատերազմ, կարճատև ռազմական հակամարտություն, որը բռնկվել է Շվեդիայի և Նորվեգիայի թագավորությունների միջև՝ Նապոլեոնյան պատերազմների ընթացքում։

Շվեդ-նորվեգական պատերազմ
Նապոլեոնյան պատերազմ

Տեսարան Լիերի ճակատամարտից
Թվական 1814, հուլիսի 26օգոստոսի 14
Վայր Նորվեգիա, Սկանդինավյան թերակղզի
Արդյունք Շվեդիայի հաղթանակ
Հակառակորդներ
Շվեդիա Շվեդիա Նորվեգիա Նորվեգիա
Հրամանատարներ
Շվեդիայի գահաժառանգ Կառլ Յուհան Նորվեգիայի թագավոր Քրիստիան Ֆրեդերիկ
Կողմերի ուժեր
47 000 19 000

Այն սկսվեց այն բանից հետո, երբ Քիլի հաշտության պայմանագրով Դանիան Շվեդիային զիջեց Նորվեգիայի կառավարումը։

Նախապատմություն խմբագրել

Դանիան, և վերջինիս տարածք հանդիսացող Նորվեգիան, Նապոլեոնյան պատերազմների ընթացքում համարվում էր Ֆրանսիայի գլխավոր դաշնակիցներից մեկը։ Այն բանից հետո, երբ Նապոլեոն Բոնապարտը պարտություն կրեց Ռուսաստանից և իր դաշնակիցներից, 1812 թվականին Դանիա-Նորվեգական ունիան առաջարկ ստացավ ընդդիմանալու Ֆրանսիային։

Առաջարկն առավել նման էր պարտադրանքի, որի համաձայն Դանիան պետք է Նորվեգիան հանձներ Շվեդիային՝ փոխարենը ստանալով Հյուսիսային Գերմանիան։ Դանիայի թագավորը մերժեց Ռուսաստանի կայսեր ներկայացրած պահանջը և 1813 թվականին նոր հակառուսական դաշինք կնքեց Ֆրանսիական կայսրության հետ։

1813 թվականի նոյեմբերին Լայպցիգի ճակատամարտում Նապոլեոնի պարտությունից հետո Շվեդիան պատերազմ սկսեց Դանիայի դեմ։ Դանիացիները պարտություն կրեցին և 1814 թվականին Դանիան ստիպված եղավ Նորվեգիան զիջել Շվեդիային։ Երկու երկրների միջև կնքվեց Քիլի հաշտության պայմանագիրը։ Պայմանագրի դրույթներից դժգոհ Նորվեգիան հռչակեց իր անկախությունը Դանիայից։ Նորվեգիայի գահաժառանգ Քրիստիան Ֆրեդերիկը իրեն հռչակեց թագավոր։ Հռչակվեց Նորվեգիայի սահմանադրությունը։

Պատերազմական գործողություններ խմբագրել

1814 թվականի ամռանը Շվեդիայի թագավոր Կառլ Յոհանը իր բանակով ռազմաճակատից վերադարձավ Շվեդիա և նախապատրաստվեց դեպի Նորվեգիա նոր արշավանքի։ Դաշնակիցների՝ Ռուսաստանի, Անգլիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջնորդությունները անհաջող էին։ Շվեդիան պահանջում էր Արևելյան Նորվեգիայի ամրոցները։

Նորվեգիայի և Շվեդիայի միջև ռազմական գործողությունները սկսվել են 1814 թվականի հուլիսին։ Նորվեգական բանակը շատ ավելի փոքր է, քան շվեդներինը։ Նորվեգական բանակը նաև ավելի վատ է զինված։ Բացի այդ, շվեդները ունեին պատերազմելու մեծ փորձ, ինչպես նաև տաղանդավոր հրամանատար։

Հուլիսի 30-ին շվեդական բանակը ներխուժել է Նորվեգիայի տարածք և օգոստոսի 4-ին գրավել Ֆրեդրիկստենի բերդը։ Նորվեգական բանակը թողեց երկրի հյուսիսը և հեռացավ։

Շուտով շվեդական ռազմածովային նավատորմը շրջափակեց նորվեգական սակավաթիվ ռազմական նավերին և գրավեց Նարվիկ քաղաքը։ Քրիստիան Ֆրեդերիկը քաջ գիտակցում էր, որ դիմադրությունն անիմաստ է։ Շուտով նա զիջեց ամբողջ Նորվեգիան շվեդներին։

Նորվեգիան դարձավ Շվեդական կայսրության մի մաս։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Павлова Л. Я. Шведско-датско-норвежский конфликт 1814 года и Россия (дипломатическая миссия М. Ф. Орлова) // Новая и новейшая история, № 1. — 1971.
  • Alin O. Bidrag till Mosskonventionens historia // Historisk Tidskrift. — Stockholm. 1897.
  • Skeje J. Norges forsvars historie. — Oslo, 1953.