Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա

Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (շվեդ.՝ Kungliga Akademien för de fria konsterna), գեղարվեստի ակադեմիա Ստոկհոլմում[1]։ Անկախ կազմակերպություն, որը նպաստում է գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության և գեղարվեստի այլ ճյուղերի զարգացմանը։ Շվեդիայի մի շարք թագավորական ակադեմիաներից մեկն է։ Արվեստի թագավորական ինստիտուտը, արվեստի դպրոցը, որն ակադեմիայի անբաժան մասն էր, 1978 թվականին դուրս է եկել ակադեմիայի կազմից որպես անկախ մարմին անմիջապես կրթության նախարարության ենթակայության ներքո։

Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Изображение логотипа
Տեսակկրթօջախ և ազգային ակադեմիա
Երկիր Շվեդիա
Հիմնադրվածմայիսի 10, 1735
Գլխադասային գրասենյակԳեղարվեստի ակադեմիայի տուն, Ստոկհոլմ
ՀիմնադիրԿառլ Գուստավ Տեսին, Գիյոմ Տարավալ և Կառլ Հորլեման
Կայքkonstakademien.se(շվեդ.)

Պատմություն խմբագրել

Ակադեմիան հիմնադրվել է 1735 թվականին Կառլ Գուստավ Տեսինի և ճարտարապետ Կարլ Գորլեմանի կողմից որպես Նկարչության թագավորական ակադեմիա (Kongl. Ritakademien): Ստեղծվել է ժամանակի ֆրանսիական ակադեմիաների օրինակով որպես ստեղծագործողների և արվեստագետների հավաքատեղի։ 1768 թվականին կայացել է ակադեմիայի անդամների առաջին ժողովը՝ ճարտարապետ Կարլ Ֆրեդրիկ Ադելկրանցի ղեկավարությամբ։ 1773 թվականին Գուստավ III թագավորի հրամանագրով գրվել է ակադեմիայի առաջին կանոնադրությունը, որի համար օրինակ է հանդիսացել Փարիզի թագավորական ակադեմիան։ Բացի նկարչությունը, ակադեմիայում սկսել են դասավանդել ճարտարապետություն, անատոմիա, գծագրություն, արվեստի պատմություն և գեղարվեստական հեռանկար, որի արդյունքում ի սկզբանե փոքր ակադեմիան վերածվել է Նկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի (Kongl. målare- och bildhuggareakademien): Ակադեմիայի ծաղկման շրջանն է եղել 18-րդ դարի վերջը, երբ այնտեղ սկսել են դասավանդել մի շարք հայտնի արվեստագետներ (օրինակ՝ Յուհան Տոբիաս Սերգել)։ 1810 թվականին այն ստացել է իր ներկայիս անունը։ 1870 թվականից ակադեմիան գտնվում է իր ներկայիս շենքում՝ ստոկհոլմյան Նորմալմ (Norrmalm) շրջանի Ֆրեդսգատեն 12 (Fredsgatan 12) հասցեում։

Ակադեմիկոսների թվում ընտրված առաջին կինը 1773 թվականին դարձավ Ուլրիկա Պաշը։ 1864 թվականից ի վեր Թագավորական ակադեմիայի կազմում սկսեցին ներգրավվել կանայք, որոնց թվում էր նաև Աննա Նորդլանդերը։ 19-րդ դարի վերջում որոշ երիտասարդ շվեդ նկարիչներ, այդ թվում Կարլ Լարսոնը և Էրնստ Յուսեֆսոնը, ինչպես նաև 82 այլ «ակադեմիկներ» ապարդյուն կերպով փորձեցին ակադեմիայում բարեփոխել կրթության հնացած համակարգը։ 1876 թվականին Ստոկհոլմում Թագավորական տեխնիկական դպրոցի բացումից հետո ապագա ճարտարապետների ուսուցումն ակադեմիայից տեղափոխվեց այնտեղ։

1978 թվականին ակադեմիայի կազմից առանձնացավ Թագավորական արվեստի քոլեջ (Kungliga Konsthögskolan) անկախ հաստատությունը, որտեղ ներկայումս կազմակերպվում է երիտասարդ նկարիչների վերապատրաստում[2], և 1995 թվականից այն գտնվում է առանձին շենքում իր կրթական ցուցասրահներով և կենտրոններով[3]։

Գեղարվեստի թագավորական ակադեմիան համարվում է գեղարվեստական արժեքավոր մեծ հավաքածուի (սկսած 1735 թվականից) սեփականատեր, որը ներառում է նկարների և քանդակների հավաքածու, ինչպես նաև հնագույն արվեստի գործերի հավաքածու։ Ակադեմիան ունի ընդարձակ գրադարան և արխիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. För medlemmar av ätten Sparre uppfördes under stormaktstiden tre olika Sparreska palatset i Stockholm. Förutom Sparreska palatset, Fredsgatan, som uppfördes för Axel Carlsson Sparre 1671-1672, uppfördes på 1630-talet Sparreska palatset, Riddarholmen för Peder Eriksson Sparre och på 1670-talet uppfördes Sparreska palatset, Hamngatan för Carl Larsson Sparre. Det Sparreska palatset var ett barockpalats från 1670-talet vid Kungsträdgårdens nordvästra hörn beläget på Hamngatan 18 med Sveateatern med den så kallade Sveasalen på platsen för dagens Nordiska Kompaniet. Det gamla Sparreska palatset Hamngatan det revs 1913.
  2. «KRONOLOGI». web.archive.org. 2013 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Högtidssammankomst 2005». web.archive.org. 2015 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել