Շպանցիրֆեստ (խորվ.՝ Špancirfest), փողոցային թափառական արտիստների փառատոն, որն անց է կացվում ամեն տարվա աշնան սկզբին Վարաջինում, Խորվաթիայում։ Խորվաթերեն այն նշանակում է «փողոցային փառատոն»։ Անվանումը ծագում է գերմաներեն լեզվից․ spazieren — թափառել, Fest — փառատոն։

10 օր քաղաքի ողջ կենտրոնը դառնում է բեմ շատ երկրների փողոցային արտիստների համար։ Այստեղ գալիս են աճպարարներ, երգիչներ, ծաղրածուներ, հումորիստներ, տիկնիկային թատրոնի խմբեր, երաժիշտներ։ Փառատոնը սովորաբար բաժանվում է մի քանի իմաստային փուլերի․

  • փողոցային զվարճանքներ: Փողոցային երաժիշտներ, աճպարարներ, ակրոբատներ, ֆոկուսնիկներ
  • երաժշտական համերգներ երաժշտության լուրջ սիրահարների համար
  • մանկական թատերական ներկայացումներ
  • թատերական ներկայացումներ մեծահասակների համար

Այդ ժամանակ քաղաքի փողոցներում անցկացվում է ժողովրդական արտադրության ցուցահանդես-վաճառք (մեղր, ժանյակ, փայտաշեն պատրաստվածքներ, գինի), հին արհեստների ցուցադրում, վաճառվում են հին բաղադրատոմսերով պատրաստված թխվածքներ։

Արտաքին հղումներ խմբագրել