Շու Ցի (չինարեն՝ 舒淇, փինյին՝ Shū Qí, ծնված՝ Լին Լիհուեյ (չինարեն՝ 林立慧, փինյին՝ Lín Lìhuì, ապրիլի 16, 1976(1976-04-16)[4], Xindian District, Taipei County, Թայվան), թայվանական դերասանուհի։

Շու Ցի
չինարեն՝ 舒淇
Ծնվել է1976 թվականի ապրիլի 16
ԾննդավայրԹայբեյ, Թայվան
Քաղաքացիություն Թայվան
ԱզգությունԹայվանուհի
Այլ անուն(ներ)Լին Լիհուեյ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ակտիվ շրջան1996- ներկա
Ժանրերդրամա
Ամուսին(ներ)Սթիվեն Ֆանգ[1]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0795517

Կենսագրություն խմբագրել

Շու Ցին ծնվել է շատ աղքատ ընտանիքում և տասնյոթ տարեկան հասակում հասել է Հոնգկոնգ, որտեղ դարձել է ֆոտոմոդել՝ նկարահանվելով էրոտիկ ամսագրերում գրեթե մերկ։ Դրանցից մեկում նրան նկատել է Մանֆրեդ Վոնգը, որը հրավիրել է Շու Ցիին հոնգկոնգյան որոշ էրոտիկ ֆիլմերում, որոնցից է «Սեքս և դզեն 2»։

Ժամանակի ընթացքում կիսամերկ մարմին ցուցադրելու հետ մեկտեղ նա ցուցադրեց իր ոչ վատ դերասանական խաղ և հասավ ավելի լուրջ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներին։ Կարիերայի ընթացքում Շու Ցին փոխվել է ռեժիսոր Դերեկ Իի հետ հանդիպումից հետո, որը նրան հրավիրել է իր «Վիվա էրոտիկա» ֆիլմում նկարահանվելու։ Կինոժապավենը իրոնիայով պատմում է Հոնգկոնգում էրոտիկ ֆիլմերի արտադրության մասին, իսկ Շու Ցին այդ ֆիլմում տանում է այդպիսի աստղերից մեկի դերը։ Իր դերասանական խաղի համար նա 1997 թվականին արժանացել է Հոնգկոնգյան կինոփառատոնի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգին։ Այդ հաջողությունից հետո Շու Ցիին սկսեցին նկարահանել շատ հայտնի հոնգկոնգյան ֆիլմերում, որոնցից է «Հիանալին» ֆիլմը (1999 թվական), որտեղ նա նկարահանվել է Ջեկի Չանի հետ, քննադատների կողմից լավ ընդունված Ստենլի Կվանի «Կղզային պատմություններ» (1999 թվական) և Հոու Սյաոսյանյայի «Միլենիում Մամբո» ֆիլմերը։

1999 թվականին Էնգ Լին հրավիրում է դերասանուհուն «Գաղտնի վագր, թաքնված վիշապ» ֆիլմում Ջենի դերում նկարահանվելու։ Սակայն վեց շաբաթ նկարահանումներից հետո, դերասանուոհւ մենեջեր Մանֆրեդ Վոնգն առաջարկում է նրան հրաժարվել դերից ու նկարահանվել Ճապոնիայում Կոկա-Կոլայի գովազդում։ Արդյունքում Ջենի դերը հասավ դեռևս անհայտ ու երիտասարդ դերասանուհի Ջան Ցզիին, ով այս ֆիլմի շնորհիվ ճանաչվեց ամենահանրաճանաչ դերասանուհին Ասիայում ու հասավ մեծ համբավի։ Դրանից հետո Շու Ցին հեռացրեց իր մենեջերին։

Դրանից հետո դերասանուհին սկսեց ավելի մանրակրկիտ ուսումնասիրել առաջարկվող դերերը։ 2002 թվականին նրա մասնակցությամբ երկու ֆիլմեր դարձան հիթային։ Որոշ միջազգային հանրաճանաչություն նրան պարգևեց ֆրանիսական «Փոխադրողը» ֆիլմը։ Նաև հայտնի է դարձել տեղական արտադրության «Մարտական հրեշտակներ» ֆիլմը, որտեղ Շու Ցին կատարել է գլխավոր դերասանուհու դերը։ Նաև հանրաճանաչ է դարձել 2004 թվականի սարսափ «Աչք 2» ֆիլմը, որտեղ նա ցույց է տվել իր դերասանական տաղանդը իր համար նոր ժանրում։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում
1996 «Սեքս և դզեն 2»
1996 «Վիվա էրոտիկա»
1996 «Երկաթե քույր»
1996 «Տարօրինակ կապույտ պատմություն»
1996 «Փողոցների հրեշտակներ»
1996 «Մինչ մահը չծիծաղեցնի մեզ»
1997 «Սեր։ Ամեոբայի ոճ»
1997 «Դրանք օրեր էին»
1997 «Սերը խաղ չէ, սերը կատակ է»
1997 «Իմ հայր ոչնչություն»
1997 «Սերը, դա սեր է»
1998 «Երջանիկ տղա»
1998 «Երիտասարդ ու վտանգավոր 5»
1998 «Բնազդների տիրակալներ»
1998 «Սիրո սերունդ։ Հոնգկոնգ»
1998 «Գեղեցիկ տղա»
1998 «Քաղաք ապակուց»
1998 «Երիտասարդ ու վտանգավոր։ Պրիկվել»
1998 «Պորտլանդ Ստրիթի բլուզը»
1998 «Ռիսկի նոր աստիճան»
1998 «Աննախադեպ վտանգ»
1999 «Հիանալին»
1999 «Հերոսը»
1999 «Կղզային պատմություններ»
1999 «Երբ ես նայում եմ աստղերին»
1999 «Կես սիգարա»
1999 «Իմ սիրելի վարձկան»
2000 «Անսպասելի խնդիրներ»
2000 «Ծնված թագավոր»
2000 «Թռչողը պարում»
2000 «Սուպեր գորղեր»
2000 «Վիշապի տաքություն»
2000 «Ոչինչ անունով»
2000 «Միայն վատ տղաների համար»
2001 «Մարտական հրեշտակները նորից գործում են»
2001 «Միլենիում Մամբո»
2001 «Տեսանելի գաղտնիք»
2001 «Սիրիր ինձ, սիրիր իմ փողերը»
2001 «Պեկինյան ռոք»
2002 «Կանայք Մարսից»
2002 «Մարտական հրեշտակներ»
2002 «Միայն մեկ հայացք»
2002 «Փոխադրողը»
2002 «Ուրվականներով լի գրասենյակ»
2003 «Պարոն կատարելություն»
2002 «Սաղարթ»
2004 «Աչք 2»
2005 «Սեուլյան դասավորություն»
2005 «Երեք ժամանակներ»
2005 «Տուն, սիրելի տուն»
2006 «Ցավի խոստովանություն»
2006 «Իմ կինը գանգստեր է 3»
2007 «Մահվան անտառ»
2007 «Արյունակից եղբայրներ»
2008 «Անազնիվներին խնդրում ենք չանհանգստացնել»
2009 ««Աստղի» որոնումներում»
2009 «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ»
2010 «Պաշարված քաղաք»
2010 «Լեգենդի բռունցք։ Չեն Ջենի վերադարձը»
2010 «Անազնիվներին խնդրում ենք չանհանգստացնել 2»
2011 «Գեղեցիկ կյանք»
2012 «Երկրորդ կին»
2012 «Աստծո ասպազենք 3։ Չինական կենդանակերպի նշաններ»
2013 «Ճանապարհորդություն դեպի Արևելք։ Հրեշների դեմ հաղթանակը»
2015 «Մարդասպանը»

Ճանաչվածություն խմբագրել

2005 թվականի Շու Ցին Թայվանում ճանաչվել է «Ոսկե ձի» կինոփառատոնի լավագույն դերասանուհի, Հոու Սյաոսյանի «Լավագույն ժամանակներ» ֆիլմում իր կատարած երեք դերերի համար։

2008 թվականին դերասանուհին ընտրվել է Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի անդամ, իսկ 2009 թվականին ներառվել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շու Ցի» հոդվածին։