Շուրուպպակ, («բուժող վայր», «ամբողջական երջանկության վայր»[1]), հին շումերական քաղաք։

Շուրուպպակ
ՄշակույթՇումերներ
ԴարաշրջանJemdet Nasr period?, Վաղ դինաստիական շրջան Միջագետքում, Akkad period? և Ur III period?
Բաշխման տարածքՇումեր
Շումերանական գլխավոր արձանագրություն,
մոտավոր Ք.ա. 2600 թվական
Հնագույն Միջագետք

Գտնվում էր հարավային Նապպուրայում, Եփրատ գետի ափին։ Ներկայումս քաղաքը կրում է Թելլ Ֆարա անունը, Իրաքում է, Ալ Քադիսիա նահանգում(մուխաֆազա)։ Շումերական առասպելը պատմում է, որ Մեծ ջրհեղեղից առաջ Շուրուպպակը կառուցվել է այն ժամանակվա աշխարհի կարևոր հինգ քաղաքներից հինգերորդը և վերջինը Սապարայից հետո։

Ըստ գրական գրառումների, վաղ Շումերական գլխավոր քաղաքներից էին Էրդուն, Բադ տիբիրան, Լարակը և Սիպարը։ Համաձայն ըստ Նապպուրական արքայական ցուցակի Շուրուպպակում կառավարել են երկու առասպելական[2] թագավորներ, ընդհանուր 15 շար[3] և 1 ներ[4] (54 600 տարի) տևողությամբ, «ապա ջրհեղեղը ոչնչացրեց (երկիրը)»։ «Դրանից հետո երբ ջրհեղեղը ոչնչացրեց (երկիրը) և արքայություն ուղարկվեց երկնքից (երկրորդ անգամ), Քիշը դարձավ տեղական գահական կենտրոնը», պատմում է Նապպուրական արքայական ցուցակը[5]։ Շուրուպպակը նվիրված էր Նինլիլին՝ հացահատիկի և օդի աստվածուհուն։ Ըստ շումերական առասպելի Շուրուպպակը Իուսուդրա իմաստունի հայրենիքն է (Բաբելոնում՝ Ուտնապիշտիմ, աստվածաշնչյան Նոյ), նավով փրկվել է ջրհեղեղից, որը նա կառուցել էր աստծո խորհրդով։


Պատմություն խմբագրել

Շուրուպպակը մեծ քաղաքական նշանակություն չի ունեցել, նա տնտեսական խոշոր դեր է ունեցել հացահատիկի պահեստավորման և բաշխման կենտրոն է եղել։ Շուրուպպակում կար շատ մեծ հացահատիկի ամբար, ցանկացած այլ շումերական քաղաքներից եղածներից ամենամեծը։

Պեղումներ խմբագրել

Առաջին պեղումները իրականացվել են 1902 թվականին «Գերմանական Արևելյան ընկերության» (Deutsche Orient-Gesellschaft, ինչպես նաև «Գերմանական Արևելագիտության ընկերության»)[6] կողմից։ 1931 թվականին Փենսիլվանիայի համալսարանի հնագետների խումբը Էրիխ Շմիդտի ղեկավարությամբ պեղումներ են կատարել մոտավոր կես ամիս[7]։ Հայտանբերել են Ք․ ա․ 26-րդ դարին վերագրվող գերեզմաններ, կացարանների մնացորդներ, տնտեսական և իրավաբանական փաստաթղթերի արխիվներ, ուսումնական նյութեր, քանդակագործ հուշարձաններ։ Ամենահին մշակութային շերտը պատկանում է Ջեմդեթ Նասրի ժամանակաշրջանին՝ Ք․ ա․ 4-րդ հազարմյակի վերջ։ Ք․ ա․ 3-րդ հազարամյակի վերջին քաղաքը կորցրել է իր նշանակությունը և շուտվ լքվել։ Ամենաուշ շրջանին վերագրվող գտածոներից են գլանաձև կնիքը և մի քանի կավե արձանագրությունները, որոնք վերագրվում են Ք․ ա․ 2-րդ հազարամյակի սկզբներին[8]։ Ք․ ա․ մոտավոր 3200-3000 թվականներին Շուրուպպակում և մի քանի շումերական քաղաքներում (Ուր, Ուրուկ և Քիշ) տեղի է ունեցել խոշոր ջրհեղեղ։ Շմիդտի արշավախումբը 4-5 մետր խորության տակ հայտնաբերել են կավից և տիղմից գետային բերուկներ։ Բազմագույն կավի ամենաներքին մասի նստվածքները վերագրվում են Ջեմդեթ Նասրի ժամանակաշրջանին, որն անմիջապես նախորդել է վաղ դինաստիական ժամանակաշրջանին։

«Ջրհեղեի» մասին հիշուղություններ են պահպանվել շումերական և աքքադական դիցաբանության մեջ՝

 Ուտնապիշտին նրան գուշակում է, Գիլգամեշին՝
 «Ես բացում եմ, Գիգամեշ, գաղտնի բառը
 Եվ աստվածների գաղտնիքները քեզ ես կպատմեմ։
 Շուրուպպակ, քաղաքը, որին դու գիտես,
 Որ գտնվում է Եփրատի ափին՝ 
 Այդ քաղաքը շատ հին է, աստվածները նրան մոտ են։ 
 Ջրհեղեի Մեծ աստվածները նրա սրտում կխորնարհվեն»
                 (Գիգամեշի էպոս)

Շուրուպպակի տիրակալներ խմբագրել

  • Ուբար Տուտու կառավարել է 5 շար[3] և 1 ներ[4] (18 600 տարի)[4]։
  • Զիուսուդրա կառավարել է 10 շար[3] (36 000 տարի);

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Неразгаданные тайны ВАВИЛОНА ч. 12-1, Автор: Бровко Владимир)
  2. легендарных, архаических
  3. 3,0 3,1 3,2 1 шар в шумерской шестидесятиричной системе счисления составляет 3600 лет
  4. 4,0 4,1 4,2 1 нер в шумерской шестидесятиричной системе счисления составляет 600 лет
  5. Ниппурский царский список
  6. Ernst Heinrich and Walter Andrae, ed. «Fara, Ergebnisse der Ausgrabungen der Deutschen Orient-Gesellschaft in Fara und Abu Hatab» (Berlin:Staatlich Museen zu Berlin, 1931)
  7. Erich Schmidt, Excavations at Fara, 1931, University of Pennsylvania’s Museum Journal, 2 (1931), pp 193—217.
  8. Harriet P. Martin, FARA: A reconstruction of the Ancient Mesopotamian City of Shuruppak, Birmingham, UK: Chris Martin & Assoc., (1988)p. 44, p. 117 and seal no. 579.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուրուպպակ» հոդվածին։