Շուշիի ռեալական ուսումնարան

Շուշիի ռեալական ուսումնարան, ռեալական կրթական հաստատություն, որը հիմնվել է 1881 թվականին, շուշեցի մեծահարուստ Մովսես բեկի տանը[1]։ Ուներ 2 նախապատրաստական և 5 հիմնական դասարաններ։ 5-րդ և 6-րդ դասարանները բաժանված էին հիմնական (հանրակրթական) և առևտրական բաժանմունքների, իսկ 7-րդ (լրացուցիչ) դասարանն ուներ երեք բաժանմունք՝ մեխանիկական-տեխնիկական, քիմիական-տեխնիկական և հանրակրթական։

Շուշիի ռեալական ուսումնարան
ՏեսակՌեալական կրթություն
Հիմնադրված էսեպտեմբերի 20, 1881
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
ՏեղագրությունՇուշիի շրջան
Շուշիի ռեալական ուսումնարան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Շուշիի ռեալական ուսումնարան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Շուշիի ռեալական ուսումնարան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
 Shusha Realni School Վիքիպահեստում

Կրթական համակարգ խմբագրել

 
Շուշիի ռեալական ուսումնարանի տնօրեն Տեր-Աստվածատուրյանց (1900 թ․)

1887-1888 ուսումնական տարում ռելականում դասավանդում էին հետևյալ առարկաները.

  • ռուսերեն
  • ֆրանսերեն
  • գերմաներեն
  • մաթեմատիկա
  • ֆիզիկա
  • Ռուսաստանի պատմություն
  • բնագիտություն
  • աշխարհագրություն
  • գծագրություն
  • կրոն[2]։
 
Ռեալական ուսումնարանը կառուցվել է Շուշիի պատվավոր քաղաքացի Գրիգորի Մարտենի Առաքելովի կողմից 1901-1908

Հայոց լեզու դասավանդել են միայն 1881-1883 թվականներին, իսկ այնուհետև այն հանվել է ուսումնական պլանից։ Միայն 1906 թվականից հետո հայոց լեզուն նորից մտցվեց ուսումնական պլանի մեջ։ Ուսումնարանն ավարտելուց հետո շրջանավարտները կարող էին ընդունվել ռուսական կամ եվրոպական բուհեր։ 1901-1908 թվականներին շուշեցի բարերար Գրիգոր Առաքելյանի (Առաֆելով) միջոցներով կառուցվել է ավելի ընդարձակ շենք, որը պահպանվել է առայսօր։ Ուսումնարանի նպատակը ռուսաց լեզվի տարածումն էր տարածաշրջանում։ 1906 թվականից թույլատրվել է հայոց լեզվի, գրականության և պատմության դասավանդումը։ 1896 թվականի տվյալներով ուներ 298 աշակերտ, որից 236 հայեր էին, մնացածը՝ այլազգիներ[3]։

Հայտնի սաներ խմբագրել

 
Արծվաբերդ օպերա, Ռեալական դպրոց
 
Ռեալական դպրոց

Ռեալական ուսումնարանը հայ մտավորականության դարբնոցն էր՝ այստեղ են ուսանել մի շարք հայտնի մարդիկ, որոնց թվում.

Հայտնի ուսուցիչներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ.Վ. Գրիգորյան, Գ․Հ․ Հարությունյան, Շուշիի ռեալականը, Եր., 2001, էջ 31
  2. Հ.Վ. Գրիգորյան, Գ․Հ․ Հարությունյան, Շուշիի ռեալականը, Եր., 2001, էջ 42-43
  3. Գ․Լ․ Կիրակոսյան, Արևելյան Հայաստանի դպրոցների և աշակերտների թվաքանակը XIX դ․ 80-90֊ական թթ․
  4. Հ.Վ. Գրիգորյան, Գ.Հ. Հարությունյան, Շուշիի ռեալականը, Եր., 2001 թ, էջ 127-164