Շուշիի առանձնակի գումարտակ

Շուշիի առանձին գումարտակ, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերի 1-ին՝ մինչև այդ կազմավորված ՀՅԴ կուսակցության կամավորական ջոկատների հիմքի վրա։ Գումարտակը պարբերաբար համալրվել է կամավորներով (շուրջ 1600 ազատամարտիկ), որոնցից 11-ը՝ ԱՄՆ-ից, 7-ը՝ Կանադայից, 6-ը՝ Սիրիաից, 23-ը՝ Լիբանանից, 1-ը Իտալիայից, 7-ը Ֆրանսիայից, 9-ը՝ Իրանից, 6-ը՝ Վրաստանից, 3-ը՝ Ռուսաստանից, 45-ը՝ Ջավախքից։ 1991-1994 թվականներին զորամիավորումը մասնակցել է ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ. Կարաչինար), Հադրութի (Տող, Ցու, Ասրինշեն), Ասկերանի (Հասանաբադ, Ղուշչուլար, Փառուխ, Լեսնոյ, Խոջալու), Շուշիի (Քարինտակ, Զառըսլու, «Սափբաբ» բարձունք), Մարտունիի (Մյուփշեն), Մարտակերտի (Կարմիրավան, Սփրավենդ, Կիչան, Մաղավուզ, Մաղաղիս, Սարսանգի ջրամբար, Գյուլաթաղ, Մեհմանա, Չլդրան, Գյուներիայա, Մանիքլու, Կուսապատ, Դամղու, Ջրաբերդ), Աղդամի (Ղզըլքենգեռլի, Բոյահմեդլի), Ֆիզուլիի (Յովսարի Քյուրդմահմեդլի, Ախանլի, Աշադի Աեյիդահմեղլի), Կուբաթլոփ, Ջաբոսյիլի, Քելբաջափ, Զանգելանի շրջանների, Կրկժանի, Մափբեկլոփ, ՇուշիԼաչին հատվածի, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Շուշիի առանձնակի գումարտակ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակգումարտակ
Երկիր Արցախ
Ստեղծվեցսեպտեմբերի 1, 1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ

Մասնակիցներ խմբագրել

Զորամիավորումից զոհվել են 56 (2 սփյուռքահայ), վիրավորվել 157 (6 սփյուռքահայ), անհայտ կորել 3 ազատամարտիկ։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Հովսեփյանը, ժ. Սեֆիլյանը, հետմահու՝ Ա. Ղափբյանը (նաև՝ ՀՀ 2-րդ աստիճանով), Վ. Ստեփանյանը, Պ. Ղևոնդյանը (նաև՝ «Ասկե արծիվ», արժանացել է Արցախի հերոս կոչմանը), 2-րդ աստիճանով՝ Մ. Ավաշյանը, Մ. Կալոյանը, Բ. Ղուկասյանը, Պ. Մանուկյանը, Ռ. Մարգարյանը (նաև՝ ՀՀ 2-րդ աստիճանով), Ա. Մարկրայանը, Հ. Մուրադյանը, Ն. Շահբազյանը, հետմահու՝ Ա. Ալավեպյանը, Ա. Ափխանյանը, Վ. Ավագիմյանը, Վ. Բախշյանը, Հ. Գասպարյանը, Գ. Գփգորյանը, Ա. Պողոսյանը, Կ. Եղիազարյանը, Մ. Զաքարյանը, Վ. ԶաԽրյանը, Մ. Կարապետյանը, Ա. Հարությունյանը, Ա. Մինասյանը, Ա. Ջավադյանը, Վ. Ռոստոմյանը, Վ. Սահակյանը, Հ. Քալաշյանը, Ա. Օհանյանը և ուրիշներ, ԼՂՀ «Արիության համար» մեդալով՝ 25 (4-ը՝ հետմահու), «Մարտական ծառայության համար»՝ 40 (13-ը՝ հետմահու), «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 168 (12-ը՝ հետմահու), «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 46 (31-ը՝ հետմահու) ազատամարտիկ։ Ջոկատի համար կարևոր նշանակություն են ունեցել Շուշի-Լաչին հատվածի և Զանգելանի ազատագրական, Մարտակերտի շրջանի Մրխավենդ, Կիչան պաշտպանական գոտու և Ֆիզուլիի ինքնապաշտպանական գործողությունները։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ժ. Սեֆիլյանը (ընդհանուր հրամանատար), Պ. Ղևոնդյանը, Հ. Հովսեփյանը, Ա. Մխիթաղանը, Ա. Կիրակոսյանը, Ա. Եղյանը, շտաբի պետեր՝ Ռ. Մարգարյանը, Կ. Ավետյանը, վաշտի հրամանատարներ՝ Բ. Ղուկասյանը, Ա. Նազարյանը, Ս. Կարապետյանը, Ա. Ալավերղյանը, Մ. Ղազարյանը, Է. Սիմոնյանցը, Մ. Կալոյանը, խմբերի հրամանատարներ՝ Վ. Ստեփանյանը, Վ. Բաշխյանը, Ա. Ղարիբյանը և ուրիշներ։

Հիշատակ խմբագրել

Գումարտակի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքար տեղադրվել է Արագած լեռան հարավային գագաթին՝ 2003 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։