Շուբրա ալ Խեյմա (արաբ․՝ شبرا الخيمة ‎‎), Եգիպտոսի բնակչության թվով չորրորդ քաղաքն է, որը գտնվում է Քալյուբիա մուհաֆազում։ Այն գտնվում է Կահիրեի հյուսիսում և նրա քաղաքային ագլոմերացիայի մաս է կազմում։ 1940-ական թվականներից ի վեր քաղաքը բնակեցվում է մոտակա գործարանների բանվորների և նրանց ընտանիքների կողմից։ Այժմ քաղաքը Կահիրեի խիստ ընդլայնված հյուսիսային ծայրամասն է, որտեղ հավաքվում են գյուղից եկած միգրանտները։ Ընդհանուր բնակչությունը կարող է հասնել ավելի քան 3,5 միլիոնի։ Հիմնական տեսարժան վայրը շատրվանների պալատն է։ Քաղաքը Կահիրեի հետ կապված է մետրոյի ստորգետնյա գծով։

Բնակավայր
Շուբրա ալ Խեյմա
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված է1832 թ.
Մակերես270,680 կմ²
ԲԾՄ26±1 մետր
Բնակչություն1 025 569 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
Շուբրա ալ Խեյմա (Եգիպտոս)##
Շուբրա ալ Խեյմա (Եգիպտոս)

Պատմություն խմբագրել

Քաղաքը համեմատաբար երիտասարդ է և առաջացել է 19-րդ դարի առաջին կեսին։ 1800-ականների սկզբին Եգիպտոսի Օսմանյան փոխարքա Մուհամեդ Ալիին այստեղ ամառային պալատ կառուցեց՝ հիմք դնելով քաղաքի զարգացմանը։ Նա նաև կառուցեց ջրանցքներ և ախոռներ ձիաբուծության համար[2]։

Բնակչության զարգացում խմբագրել

Տարի Բնակիչ
1986 714.594
1996 870.716
2006 1.016.722
2017 1.165.914
Մարդահամարի արդյունքները

Արդյունաբերություն խմբագրել

Շուբրա ալ Խեյման Եգիպտոսի ամենամեծ և ամենահին արդյունաբերական քաղաքներից մեկն է։ Մինչ Ալ Աշիր մին Ռամադան, Սադաթ և Մեդինա Սիտատ Օկտոբեր քաղաքների ստեղծումը, Շուբրա ալ Խեյմա քաղաքը Եգիպտոսի հիմնական արդյունաբերական կենտրոնն էր։ Տեքստիլ գործարաններից շատերը այստեղ են տեղակայված։

«Ասկո» ամենամեծ գործարանը մասնագիտացած է բրդյա թելերի մանման, հյուսման և բամբակի մշակման արտադրության մեջ։ Մինչ ձեռնարկության վաճառքը «Crystal Asfour» ֆիրմային, Մահալա էլ Կուբրայի գործարանից հետո, Եգիպտոսի ամենամեծ գործարաններից մեկն էր։ Այսօր «Crystal Asfour» ընկերությունը Եգիպտոսում ամենախոշորն է բյուրեղապակու արտադրությամբ զբաղվող, որի աշխատակիցների թիվը մոտենում է 40 000-ի։

Բացի այդ, քաղաքում կան պատրաստի հագուստի մի քանի խոշոր գործարաններ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
  2. «Shubrā al-Khaymah». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. {{cite web}}: Text "Egypt" ignored (օգնություն)