Շորենա Բեգաշվիլի (վրաց.՝ შორენა ბეგაშვილი, հուլիսի 8, 1982(1982-07-08), Ռուսթավ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։ Ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի ինստիտուտը և աշխատել մի քանի թատրոններում, որից հետո նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ Մասնակցել է նաև հայ-վրացական «Միմինո» խորագիրը կրող հեռուստաշոուին։ 2007 թվականին նրա լուսանկարը հայտնվել է Playboy-ի վրացական հրատարակության համարներից մեկի շապիկին[1]։

Շորենա Բեգաշվիլի
Ծնվել էհուլիսի 8, 1982(1982-07-08) (41 տարեկան)
ԾննդավայրՎԽՍՀ Ռուսթավի, Վրացական ԽՍՀ
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Մասնագիտությունդերասանուհի
 Actresses from Georgia born in the 1980s Վիքիպահեստում

2009–2010 թվականներին վրացական «Իմեդի TV» հեռուստաալիքով վարել է հեղինակային «Գիշերը Շորենայի հետ» հաղորդումը[2][3], որը սուր քննադատության է ենթարկվել հանրության և եկեղեցու կողմից[4]։ 2012 թվականից վարել է Ռուսթավի-2 մասնավոր հեռուստաընկերության «Իղբլիանի բորբալի» հաղորդումը։ Հայտնվել է մի շարք սկանդալների մեջ, որոնցից ամենաաղմկահարույցը եղել է վրաց Բագրատիոնի արքայատոհմի ներկայացուցիչ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիի հետ առնչված սկանդալը[4][5]:

Ամուսնալուծված է և ունի մեկ դուստր՝ Եվա անունով։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Ամեն ինչ լավ կլինի (2009)
  • Երազանքների քաղաքը (2010)
  • Ինձ ձեռք մեկնիր (2010)
  • Ես առանց քեզ կմեռնեմ (2010)
  • Հայրիկիս ընկերուհին (2011)[6]
  • Շարունակիր ժպտալ
  • Poker.am (2012)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Shorena Begashvili» (անգլերեն). Celebs Money. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  2. http://www.geotimes.ge/index.php?m=home&newsid=20316
  3. http://www.france24.com/en/20100322-sex-talk-show-scandalises-conservative-georgia (չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 «შორენა ბეგაშვილი» (վրացերեն). Intermedia.ge. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (վրացերեն). Espersona.ge. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շորենա Բեգաշվիլի» հոդվածին։