«Շոուգելզ» կամ «Շոու աղջիկներ» կամ «Աղջիկների շոու» (անգլ.՝ Showgirls), Պաուլ Վերհուվենի պաշտամունքային կինոֆիլմը պատմում է շոու բիզնեսի աշխարհի մասին։ «Ամեն ինչ Եվայի մասին» (1950) դասական ժապավենի սյուժեն տեղափոխվել է Լաս Վեգասի էլիտար սթրիփ ակումբներ։ Դրամարկղային մուտքերի ռեկորդակիր է NC-17 սահմանափակումով ֆիլմերի ցանկում[9]։

Շոուգըրլզ
անգլ.՝ Showgirls
Երկիր Ֆրանսիա
 ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], էրոտիկ ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, երաժշտական ֆիլմ և sexploitation film?
Թվական1995 և հունվարի 25, 1996[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊաուլ Վերհուվեն[5][1][6][…]
ՊրոդյուսերCharles Evans?, Մարիո Կասար և Ալան Մարշալ
Սցենարի հեղինակՋո Էստերհազ
ԴերակատարներԷլիզաբեթ Բերքլի[5][6][2][…], Քայլ Մաքլախլեն[5][6][2][…], Ջինա Գերշոն[5][6][2][…], Ռոբերտ Դավի[6][7][8], Ալան Ռաչինս[6][7], Ջինա Ռավերա[6][7], Գլեն Պլամմեր, William Shockley?[6][7], Ռենա Ռիֆել, Lin Tucci?, Ալ Ռուսիո, Patrick Bristow? և Ջեք ՄաքԳի
ՕպերատորՅոստ Վականո
ԵրաժշտությունDavid A. Stewart? և Ռենա Ռիֆել
ՄոնտաժՄարկ Գոլդբլաթ
Պատմվածքի վայրԼաս Վեգաս Վելլի
Նկարահանման վայրԼոս Անջելես, Լաս Վեգաս Վելլի և Ռիվիերա հյուրանոց և կազինո
ԿինոընկերությունCarolco Pictures
Տևողություն131 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սկզբում ֆիլմն արժանացել է ջախջախիչ քննադատության, ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի ռեկորդային 13 անվանակարգերում և հաղթել յոթում (այդ թվում՝ «Վատագույն ֆիլմ», «Վատագույն դերասանուհի» և «Վատագույն դերասանական դուետ»)[10]։ Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ ռեժիսորը ներկա է գտնվել արարողությանը և անձամբ ստացել պարգևը։ «Շոուգելզ»-ի պրեմիերայից հինգ տարի անց «Ոսկե ազնվամորու» կազմակերպիչների կողմից ճանաչվել է 1990-ականների վատագույն ֆիլմ։ Ժամանակի ընթացքում կինոնկարը դարձել է ամերիկյան տեսավարձույթի պաշտամունքային հիթ, իսկ որոշ ազդեցիկ կինոգետներ սկսել են մեծարել նրա գեղարվեստական արժանիքները։

Սյուժե խմբագրել

Երիտասարդ պարուհի Նոմին փորձում է հաջողության հասնել Լաս Վեգասում՝ խաղատների, ակումբների վառ լույսերի ու գայթակղությունների քաղաքում։ Քաղաքում ինչ-որ կերպ մնալու համար Նոմին ընդնունվում է սթրիփտիզ ակումբ՝ որպես մերկապարուհի։ Բայց նրա բախտը ժպտում է և նա ծանոթանում է Քրիսթալի հետ։

Քրիսթալը վերցնում է նրան իր շոու, որտեղ Նոմին առնչվում է շոուբիզնեսի իրական աշխարհի հետ, որը լի է ինտրիգներով և խաբեությամբ։ Սակայն այն մի աշխարհ է, որտեղ կարելի է ունենալ մեծ իշխանություն՝ գեղեցկության և գրավչության շնորհիվ։

Դերերում խմբագրել

  • Էլիզաբեթ Բերկլի - Նոմի Մալոն
  • Քայլ Մաքլահլեն - Զաք Քերին
  • Ջինա Գերշոն - Քրիսթալ Քոնորս
  • Ջինա Ռավերա - Մոլի Էյբրամս
  • Գլեն Պլամեր - Ջեյմս Սմիթ
  • Ռոբերտ Դավի - Էլ Տորես
  • Ուիլյամ Շոքլի - Էնդրյու Քարվեր
  • Ռենա Ռիֆել - Փենի / Հոուփ
  • Ալ Ռուսսո - պարոն Քարլման
  • Լիզա Բոյլ - Սոննի
  • Բոբի Ֆիլիփս - Դի
  • Քերի Էն Ինաբա - պարի աստվածուհի

«Հիմնական բնազդ» կինոնկարի հաջողությունից հետո Վերհովենի հետ շատ աստղեր էին ցանկանում աշխատել։ Ջինա Գերշոնի հերոսուհուն երազում էր խաղալ Մադոննան, իսկ Բերկլիի հերոսուհուն՝ Դրյու Բերիմորը եւ Ջենի Մաքքարթին։ Նոմիի դերի համար փրձեր էր անցնում նաև քսանամյա Շարլիզ Թերոնը, որի համար այդ դերը կարող էր դառնալ դեբյուտ[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0114436/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/showgirls
  3. http://www.filmaffinity.com/es/film461751.html
  4. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=2416
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/showgirls
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.bbfc.co.uk/releases/showgirls-1970-1
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.imdb.com/title/tt0114436/fullcredits
  8. http://www.adorocinema.com/filmes/filme-13804/
  9. «Top Lifetime Grosses by MPAA Rating». Box Office Mojo. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  10. «Награды и премии: Золотая малина 1996». www.kinopoisk.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «Ամենասեքսուալ 5 ֆիլմը ըստ ԿինոՊրեսի. մաս 1 | ԿինոՊրես». 2020 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել