Շոն Բերդի

ամերիկացի դերասան

Շոն Բերդի (անգլ.՝ Sean Berdy, հունիսի 3, 1993(1993-06-03), Բոկա Ռաթոն, Ֆլորիդա[1],)  ամերիկյան կինոյի և հեռուստատեսության խուլ դերասան, կատակերգու։ Շոն Բերդին նկարահանվել է Հրապարակ 2[en] ֆիլմում, իսկ ճանաչում է ստացել ի շնորհիվ «Նրանց շփոթել էին հայրենի տանը» հեռուստասերիալի, որտեղ մարմնավորել է Էմետին։ Այդ դերի համար 2011 թվականին Շոնին արժանացրել են «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին, իսկ ֆիլմը համարվել է «Տարվա հեռուստասերիալ»։

Շոն Բերդի
անգլ.՝ Sean Berdy
Ծնվել էհունիսի 3, 1993(1993-06-03) (30 տարեկան)
ԾննդավայրԲոկա Ռաթոն, Ֆլորիդա
ԿրթությունCalifornia School for the Deaf, Riverside?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, entertainer, կատակերգու, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
sean-berdy.com

Կենսագրություն խմբագրել

Շոն Բերդին ծնվել է 1993 թվականի հուլիսի 3-ին ԱՄՆՖլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքում։ Նա էկրաններին է հայտնվել 2005 թվականից։ Շոն Բերդիի դեբյուտը համարվում է «Հրապարակ 2» (The Sandlot 2) ընտանեկան կատակերգությունում ստացած Սեմի դերը։ Հաջորդ տարում դերասանը նկարահանվել է «Bondage» կենսաբանական դրամայում, որտեղ նրա խաղակիցներն էին Մայքլ Անգարանոն, Իլիանա Դագլասը և Գրաֆին Դանը։ Դրանից հետո Շոնը նկարահանվում է երկու ֆիլմերում՝ The Deaf Family և The Legend of the Mountain Man, ինչպես նաև Sprint Relay ընկերության գովազդային հոլովակում։

Դերերի մեծամասնությունը Շոնը կատարել է Ամերիկյան ժեստերի լեզվով[2] (իր հայրենի լեզուն)[3]։ Խուլ հնդիկների համար դպրոցի երկրորդ կուրսում սովորելու տարիներին նա հաղթում է «Ամերիկայի պարոն խուլ երիտասարդ-2010» մրցույթում[4][5]։ Բերդին երգում է դպրոցի «Vibrations» կոչվող խմբում[5]։

2011 թվականը շրջադարձային էր Շոն Բերդիի համար։ Նրան հրավիրել էին նկարահանվելու «Նրանց շփոթել էին հայրենի տանը» հեռուստասերիալում։ Ծրագիրը մեծ հաջողություն է գրանցում հեռուստադիտողների կողմից, և 2012 թվականի վերջին նրանց դատին է ներկայացվում 30 սերիա։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Անապատ 2 (2005)՝ Սեմի
  • Bondage (2006)՝ երիտասարդ Տրեյ
  • The Legend of the Mountain Man (2008)՝ Նիկ
  • The Deaf Family (2008)՝ Ուեզլի
  • Նրանց շփոթել են ծննդատանը (սերիալ, 2011-2017)՝ Էմեթ Բլեդսոու

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bio – Sean Berdy – Official Website». Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  2. «'Switched at Birth': Meet Katie LeClerc and Sean Berdy, hearing-impaired stars (2011)». Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  3. Kevin Mulcahy Jr. (2012 թ․ մարտի 6). «INTERVIEW: SWITCHED AT BIRTH's Sean Berdy Talks Acting, Performing and Playing The Deaf James Dean». welovesoaps.net. Վերցված է 2012 թ․ մարտի 6-ին.
  4. «2010 Deaf Teen America Pageant (2010)». Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  5. 5,0 5,1 «2010 Deaf Teen America Pageant (2010)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.