Շողակն (համույթ)

ժողովրդական համույթ

Շողակն ժողովրդական համույթ, հայկական երաժշտական համույթ։ Հանդես է գալիս աշուղական ու ժողովրդական կատարումներով, ներկայացնում է ժողովրդական երգը և նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ և դափ։ Համույթի հիմնադիրն է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը[1]։

Պատմություն խմբագրել

Համույթը հիմնադրվել է Երևանում, 1995 թվականին։ Անսամբլի առաքելությունն է ժողովրդական արվեստում կոմիտասյան ավանդույթները պահպանելն ու դրանք սերունդներին փոխանցելը։

Համույթը մենահամերգներով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ում։ «Շողակն» անսամբլի երաժշտությունը հնչում է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում։

Անդամներ խմբագրել

Ձայնասկավառակներ խմբագրել

  • Հայկական երաժշտություն, 1995
  • «Հայկական անթոլոգիա», 2002
  • «Գորանի. Հայկական ժողովրդական պարեր», 2002
  • «Հայկական ավանդական պարեր», 2004
  • «Հայկական օրորոցայիններ», 2004 թվական («Նյու Յորք Թայմս» պարբերականի կողմից ճանաչվել է «Համաշխարհային երաժշտության լավագույն ձայնասկավառակ», 2004 թվական)
  • «Երաժշտություն Հայաստանից», 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mediamax. «"Շողակն". "Հայաստանում շատերը չգիտեն մեր մասին"». bravo.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել