Շոգենավը եգիպտացորենի դաշտում

Շոգենավը եգիպտացորենի դաշտում (անգլ.՝ Steamboat in a Cornfield), մանկական նկարազարդ գիրք, հեղինակը ամերիկացի հայտնի երաժիշտ և օդաչու Ջոն Հարտֆորդն է։ Անգլերեն հրատարակությունն առաջին անգամ լույս է տեսել 1916 թվականի հոկտեմբերի 14-ին։

Շոգենավը եգիպտացորենի դաշտում
ՀեղինակJohn Hartford?
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1986

Սյուժե խմբագրել

Հրատարակության ենթավերնագրում հեղինակը գրել է. «մանկական գիրք բոլոր տարիքային երեխաների համար»[1]։

Իր գրքում Ջոն Հարտֆորդը պատմում է մի գրավիչ, իրական պատմություն Օհայո գետի հայտնի շոգենավի կյանքում տեղի ունեցած քիչ հայտնի մի դեպքի մասին, որը կատարվել է մոտ 1910 թվականին։ Գրքի սյուժեի համաձայն՝ Օհայո գետի հեղեղման պատճառով «Վիրջինիա» շոգենավը (անգլ.՝ The Virginia) մի անգամ հայտնվել է եգիպտացորենի դաշտում։ Ջրի հետ քաշվելուց հետո շոգենավը մնում է ափին և հետագայում դառնում տեսարժան վայր, ժողովրդական պատմությունների և փողոցային հին երգերի օբյեկտ։

Գիրքը ներառում է մեծ թվով հին լուսանկարներ և տարբեր քարտեզներ, որպեսզի ընթերցողին հնարավորություն տրվի պատկերացում կազմել շոգենավի տեսքի վերաբերյալ և հնարավորինս հետևել դրա երթուղուն։ Գրքի սյուժեն ավարտվում է գրական կոդով, որում հեղինակը նկարագրում է այս անսովոր պատմության հերոսների ճակատագիրը[2]։

Հրատարակություն և գրական նշանակություն խմբագրել

Գիրքը հասցեագրված է ընթերցողներին, որոնք հետաքրքրվում են գետերով և ծովագնացությամբ։ Տեքստի փոքր ձևաչափը գործին վերաբերող հազվագյուտ փաստեր պարունակող տեքստի հետ միասին կարող է գրավել պատմության պատանի սիրահարներին։ Ընդհանուր առմամբ, սա հետաքրքիր անդրադարձ է երկրի պատմության՝ նախկինում չլուսաբանված միջադեպին[1]։

«Շոգենավը եգիպտացորենի դաշտում» գիրքը հրատարակվել է 1986 թվականի «Crown Publishing Group» հրատարակչության կողմից։ Ներկայում այն նմուշահավաքների հետաքրքրության առարկա և համացանցային աճուրդում մեկ օրինակի արժեքը կարող է հասնել 30 դոլարի[3]։

1991 թվականի մայիսին Gasoline Alley կոմիքսն օգտագործել է Ջոն Հարտֆորդի «Շոգենավը եգիպտացորենի դաշտում» գրքի հիմնական սյուժետային գիծը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Аудио интервью с Джоном Хартфордом». wiredforbooks.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. (անգլ.)
  2. Редакционная рецензия к книге Журнал школьной библиотеки(անգլ.)
  3. Публичная библиотека Бирчарда (չաշխատող հղում) Библиотечный каталог > Информация (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել